26
Օգոստոս
26
Սեպտեմբեր
«Հիացած եմ հայկական բնությամբ, վանքերով և հյուրընկալությամբ, տպավորված եմ բժշկական համալսարանի գործունեությամբ, վստահ եմ, որ այս կառույցում պատրաստվում են հմուտ և բանիմաց բժիշկներ»
Բժշկական մայր բուհում սովորողներին կրթություն է տրամադրում 1245 մասնագետ, որից 978-ը դասախոս է, 223-ը՝ ասիստենտ, 44-ը՝ հրավիրված մասնագետ: Նրանցից 446-ը գիտությունների թեկնածու է, 152-ը՝ գիտությունների դոկտոր, 89-ը՝ պրոֆեսոր, 160-ը՝ դոցենտ և 3-ը՝ ակադեմիկոս: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։
Բժշկական մայր բուհն իր գոյության 100 տարիների ընթացքում ապահովել է մեր բնակչության, ժողովրդի առողջությունը: Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որտեղ բժշկական կրթություն են ստանում 8000 սովորողներ: Յուրաքանչյուր 4-րդ ուսանող արտերկրից է: Ի տարբերություն նախորդ տարիներին 2018 թվականին բուհում գրանցվել է օտարերկրացի ուսանողների ամենաբարձր թիվը: Այսօր ԵՊԲՀ-ում սովորում է 1800 օտարերկրացի, որից 10 տոկոսը կլինիկական օրդինատորներ են: ԵՊԲՀ-ն ունի 3200 աշխատակից:
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս»
Թոմ Քաթինա
Բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր