ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող շուրջ 50 գիտնականներ ու փորձագետներ 17 երկրից։ Այս գիտաժողովն աննախադեպ հնարավորություն էր գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնելու իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ։