• Հայ
  • Рус
  • Eng
Սուրեն Աղոյի Ստեփանյան
Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր

Կրթություն

1993-1995թթ. - ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնում
1985-1993թթ. – ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ
1975-1985թթ. - Արթիկի թիվ 2 միջն. դպրոց

Էլ. փոստ` info@ysmu.am
sastepanyan5@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1967թ.,12 Մայիս, Արթիկի շրջան, գյուղ Անուշավան

Աշխատանքային գործունեություն

2018թ. այժմ -ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ընդհանուր վիրաբուժության գծով
2008թ. այժմ ԵՊԲՀ, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պաշտոնակատար,Երևան
2018թ. այժմ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար՛՛:
2008-2018թթ.  Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, «Արմենիա» ՀԲԿ, Երևան
2007թ. – 2008թ. «Արմենիա» ՀԲԿ, Վիրաբուժական թիվ1 բաժանմունքի վարիչ
2005թ. – 2008թ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ
1996թ. – 2005թ. ԵՊԲՀ, Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ
1995թ – 1996թ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ
1990թ. – 1991թ. Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի բուժակ

Գիտական գործունեություն

2000թ. ապրիլի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ»՝  ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2013թ. մարտի 1ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտնասպեկտներ»՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2018-ից պրոֆեսորի կոչում:
Հարյուր քսանհինգ /125/ հրապարակումներ համալսարանի, հանրապետական, արտասահմանյան ժողովածուներում և պարբերականներում, զեկուցումներ կոնֆերանսներում
Երեք /3/ ռացիոնալիզատորական առաջարկություններ որովայնային վիրաբուժության բնագավառում.
«Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի երկու հատորների մասնագիտական խմբագրում, /1999թ. և 2010թ հրատարակում/
ԵՊԲՀ «Վիրաբուժություն» ուսումնական ձեռնարկի 12 հատորների /հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով/ հեղինակ և խմբագիր

Պարգևներ

2010թ. – ԵՊԲՀ, Ոսկե մեդալ
2016թ. - «Մխիթար Հերացի» մեդալ

Վերապատրաստումներ

Ն.Ն.Բլոխինի անվան օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/
2006թ., հունիս–հոկտեմբեր  Լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագիտացում, Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, Ազգային Առողջապահության Ինստիտուտ,
2008թ., 2-8 մարտ - Զալցբուրգի բժշկական սեմինար «Կարդիոթորակալ վիրաբուժություն», Զալցբուրգ, Ավստրիա.
2008թ. - 15 հուլիս - 15 օգոստոս - ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում, Գերմանիայի Դաշնության Հայդելբերգի համալսարանի վիրաբուժական կլինիկա
2009թ., 06.-31 հուլիս - Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա.
2012թ., 03-28.սեպտեմբեր - Թորակալ վիրաբուժության վերապատրաստում Վիեննայի համալսարանական կլինիկայի թորակալ վիրաբուժության բաժանմունքում, Վիեննայի ընդհանուր հիվանդանոց /AKH/, Ավստրիա,
2013թ., 29 հուլիս-29 օգոստոս - ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության վերապատրաստում Գերմանիայի Դաշնության Մեմմինգենի հիվանդանոցում /Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի կլինիկական բազա/,
2016թ., 17-28.հոկտեմբեր - Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում՛ լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում վերապատրաստում /Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա/

Անդամակցություններ

1995թ. այժմ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
2017թ. ապրիլի 12-ին ընտրվել է Վիրաբույժների Հայկական ասոցիացիայի փոխնախագահ
2011թ. այժմ Էնդոսկոպիկ Վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի /EAES/ անդամ է
2016թ. այժմ Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ անդամ է
2017թ. սեպտեմբերի 29 -ին Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընտրվել է Վիրաբուժության Եվրոպական Միության /ESS/ նախագահ 1 տարով (2017-2018թթ.): 

Հասարակական գործունեություն

1999թ.2007թ. ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ուսմասվար
2008թ. այժմ  «Վիրաբուժության» մասնագիտական Խորհրդի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ
2011թ. այժմ ԵՊԲՀ վիրաբուժական առարկաների ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ
2016թ. այժմ  ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական ամսագիր» /անգլերեն/ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2018թ. առ այսօր «Բժշկություն, գիտություն. կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխաներ