• Հայ
  • Рус
  • Eng
Ֆթիզիատրիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Կրթություն

2008-2011 թթ. սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի Ձեոնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնում և ստացել է տնտեսագետի որակավորում
1977-1981 թթ. ընդունվել է ասպիրանտուրա՝ ԵՊԲԻ-ի թերապիայի ամբիոնում
1971-1977 թթ. ընդունվել և ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով, արժանացել է Վ.Արծրունու անվան անվանական կրթաթոշակի
1961-1971 թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 ռուսական միջնակարգ դպրոցը

Հեռ` ( +374 10) 58 25 32
+ 374 10 27 17 08
Էլ. փոստ` info@ysmu.am
tbdepart@mail.ru,, marina-safaryan@rambler.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1953թ., 04.10, քաղաք Երևան

Աշխատանքային գործնունեություն

2007-2014 թթ. ՀՀ ԱՆ հրամանով նշանակվել է Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր ՓԲԸ-ն տնօրեն
2001-2007 թթ. ՀՀ ԱՆ հրամանով նշանակվել է Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի կլինիկայի ղեկավար
1985 թ.-ից առ այսօր աշխատանքի է անցել տուբերկուլոզի ամբիոնում որպես ասիստենտ, 1993թ.-ից՝  պրոֆեսոր, իսկ 1994թ. առ այսօր` ֆթիզիատրիայի ամբիոնի վարիչ
1980-1985 թթ. աշխատել է ԵՊԲԻ թերապիայի ամբիոնում որպես գիտաշխատող:

Գիտական գործունեություն

1981 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը ներքին հիվանդությունների և կԿենսաքիմիա մասնագիտութուններով՝  արժանանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճանի
1992 թ. Տուբերկուլոզի կենտրոնական ինստիտուտում (ք.Մոսկվա) պաշտպանել է դոկտորական թեզը և արժանացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի
2002 թ. ՀՀ ԲՈՀ-ը հաստատել է պրոֆեսորի գիտական կոչումը
Մասնակցել է ԱՊՀ-ի, Ասիայի,Եվրոպայի,Ամերիկայի մի շարք միջազգային գագաթնաժողովներին

Ունի ավելի քան 250 գիտական հոդվածներ, ձեռնարկներ՝ ֆթիզիատրիայի և պուլմոնոլոգիայի գծով, 4 հեղինակային իրավունք, հայերեն լեզվով 4 մենագրություն և դասագիրք՝ բժշկական համալսարանի ուսանողների համար
Մ.Դ.Սաֆարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 թեզ, մեկը ընթացքի մեջ է

Մասնագիտական գործունեություն

1995-2003 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու
1994-2016 թթ. ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ-ֆթիզիատոր
1996 թ.-ից առ այսօր Հայ ֆթիզիատորների ասոցիացիայի նախագահն է
1996 թ.-ից առ այսօր ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հետագայում ԵՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ
2008 թ.-ից առ այսօր “Туберкулез и болезни легких” (г.Москва) մասնագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:

Պարգևներ

2001 թ. և 2010թ. պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով
2003 թ. պարգևատրվել է ՀՀ ԱՆ պատվոգրով
2003 թ. պարգևատրվել է բնական գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից Ռ.Կոխի շքանշանով
2005 թ. պարգևատրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի կողմից Եկատերինա Մեծի շքանշանով
2005 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով՝ գիտության և կրթության ոլորտում ունեցած վաստակի համար
2011 թ. պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով
2011 թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչմանը

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա