Կրթություն
1994-1997թթ. սովորել է ասպիրանտուրան՝ թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ
1991-1993թթ. անցել է կլինիկական օրդինատուրան՝ թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ
1986-1991թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում
1986 թ. ավարտել է Ա.Պուշկինի անվան №8 միջնակարգ դպրոցը
Ծննդյան տարեթիվ, վայր
1969թ. ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
1997թ.-ից առ այսօր աշխատում է ԵՊԲՀ-ի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում որպես դասախոս
2013թ.-ից առ այսօր հանդիսանում է ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ
2006-2011թթ. եղել է ԵՊԲՀ-ի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ուսումնական մասի վարիչ
Գիտական գործունեություն
Հեղինակ և համահեղինակ է 34 տպագիր աշխատանքների և 1 ուսումնական ձեռնարկի
Անդամակցություններ
«Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա» ՀԿ անդամ
«Հայ ստոմատոլոգների ասոցիացիա» ՀԿ անդամ
Վերապատրաստումներ
Բժիշկների կատարելագործման դասընթաց «Ստոմատոլոգիայի արդիական խնդիրները» թեմայով
Բժիշկների կատարելագործում թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ
«Դասախոսների որակավորման բարձրացման» դասընթացներ (2х) --- - «Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում» ծրագրով ՀՀ ԿԳՆ ԿԱԻ կողմից վերապատրաստում
Ստոմատոլոգիայի ոլորտում արդի մասնագիտական խնդիրների վերաբերյալ մի շարք միջազգային համաժողովներ, գիտաժողովներ և “Master class”-ներ:
Պարգևատրումներ
2010 թ. – շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանական «Արծաթե կրծքանշան»
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա