• Հայ
  • Рус
  • Eng
Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դոցենտ

Կրթություն

2010-2011թ. Ա.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտում սովորել է օրդինատուրա տրանսֆուզիոլոգիա և արյան պաշարում մասնագիտությամբ
1995-1996թթ սովորել է 8 –րդ կլինիկական հիվանդանոցում ինտերնատուրա՝ ներքին հիվանդություններ մասնագիտությամբ
1989-1995թթ սովորել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում
1979-1989թթ սովորել է Երևանի N164 միջնակարգ դպրոցում

Էլ. փոստ` info@ysmu.am
lilits@list.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972թ, 20 հունվար, Երևան

Աշխատանքային գործունեություն

2010-ից առ այսօր աշխատում է Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոնում» որպես ավագ գիտաշխատող՝ համատեղության կարգով
2011-ից առ այսօր աշխատում է ԵՊԲՀ-ի թերապիա թիվ 3 ամբիոնում որպես դոցենտ
2008-2011 թթաշխատում է ԵՊԲՀ-ի ներքին հիվանդություններ N2 ամբիոնում որպես դոցենտ
2005-2010թ. աշխատում է Յոլյանի անվ. «Արյունաբանական կենտրոնում» որպես գիտաշխատող՝ համատեղության կարգով
2003-2008թ. աշխատում է ԵՊԲՀ-ի ներքին հիվանդություններ N1 ամբիոնում որպես դոցենտ
1999-2003թ. տեղափոխվել է 0.5 դր. ասիստենտի պաշտոնին նույն ամբիոնում
1997 -1999թ. աշխատել է ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների №1 ամբիոնում նույն պաշտոնով
1997 թ. 0.5 դր. աշխատել է ներքին հիվանդությունների №3 ամբիոնում որպես ավագ լաբորանտ և 0.25 դր. որպես ասիստենտ
1996 թ. աշխատել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների №3 ամբիոնում որպես ավագ լաբորանտ
1995-1996 թթ. աշխատել է 8-րդ կլինիկական հիվանդանոցում որպես բժիշկ- ինտերն
1989 թ. աշխատել է №1 ստոմոտոլոգիական պոլիկլինիկայում որպես սանիտարկա
1988-1989 թթ. 0.5 դրույքով աշխատել է Հայկոոպտրանս գլխավոր վարչությունի բուժկետում որպես սանիտար

Գիտական գործունեություն

2017թ. «Էպշտեյն-Բարր վիրուսով ասոցացված թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ պաթոգենեզի և բուժման ժամանակակից ասպեկտները» դոկտորական ատենախոսության նախապաշտպանություն, Յոլյանի անվ. «Արյունաբանական կենտրոն»
2014թ. «Էպշտեյն-Բարր վիրուսով ասոցացված թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն՝ պաթոգենեզի և բուժման ժամանակակից ասպեկտները» դոկտորական ատենախոսության թեմայի հաստատում , Յոլյանի անվ. «Արյունաբանական կենտրոն»
1997-2002թթ. ԵՊԲՀ-ում պաշտպանել է «Լազերային թերապիայի ազդեցությունը ֆոսֆոլիպիդների փոխանակության վրա խրոնիկական թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ» թեկնածուական ատենախոսությունը

 

Մասնագիտական վերապատրաստումներ

«Հեմատոլոգիա և արյան մակարտելիություն» պրակտիկ և թեորետիկ թրեյնինգ կուրս, Ֆեռարայի համալսարան, Իտալիա
2014 թ. կատարելագործման դասընթաց «Թերապիա» թեմայով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2013 թ. կատարելագործման դասընթաց «Թոքաբանություն» թեմայով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2013 թ. կատարելագործման դասընթաց «Սպիրոմետրիա» թեմայով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2010թ. «Շնորհակալագիր» Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթյության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր աշխատանքի համար
2006թ ESP- ի գնահատման փորձաքննության արդյունքների ճանաչում 85% -ով, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կոնֆերանսներ և թրեյնինգներ

Ավելի քան 40 կոնֆերանսներին և թրեյնինգներին մասնակցություն Հայաստանում և Արտերկրներում, որից վերջին ուս. տարում՝

2017թ. – «Տասնչորսերրորդ կենսաբանության և բժշկական գիտությունների միջազգային կոնֆերանս», Վիեննա, Ավստրիա
2017թ.- «Տեխնիկական և բնական գիտությունների նորարարությունների Եվրոպական կոնֆերանս», Վիեննա, Ավստրիա
2017թ.- «ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները» սեմինար, Երևան
2017թ.- «Էլեկտրոնային առողջապահություն և բժշկագիտության արդի խնդիրները» դասընթաց
2017թ. – «Սրտաբանների հայկական ասոցիացիայի XI վեհաժողով նվիրված Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Կ.Գ. Ադամյանի ծննդյան 80-ամյակին», Երևան
2017թ. – «Լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման ժամանակակից մոտեցումները» գիտական սեմինար, Երևան
2016թ. – «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» կոնֆերանս, Երևան
2016թ. – «Ապագա բժշկությունը՝ ընդհանուր պրոբլեմների միասնական մոտեցում» միջազգային կոնֆերանս, Երևան
2026թ. – «XXI դարի գիտության ակտուալ խնդիրները» X միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանս, Մոսկվա
2016թ. – «Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները» հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից կազմակերպված թրեյնինգ, Երեվան
2016թ. – «Ժամանակակից գիտության խնդիրները և հեռանկարները» VII միջազգային գիտական կոնֆերանս, Մոսկվա
2016թ. – «Նոբելների օրերը Երևանում» գիտական իրադարձություն, Երևան
2016թ. – «II թերապևտների Եվրազիական ասոցիացիայի միջազգային համագումար», Երևան
2016թ- «Անտիֆոսֆոլիպիդայի սինդրոմ, գենետիկ թրոմբոֆիլիա և թրոմբոհեմորագիկ բարդությունների կանխարգելումը կլինիկական պրակտիկայում» , Երևան

Լեզուների տիրապետում

Ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա