• Հայ
  • Рус
  • Eng
Մանկաբուժութան թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մուրացան» մանկաբուժական թիվ 1 կլինիկայի ղեկավար

Կրթություն

1980-1981թթ. ինտերնատուրա մանկաբուժություն մասնագիտությամբ, «Արաբկիր» ՄԿՀ-ում. (բժիշկների կատարելագործման ինստիտուտի ամբիոն)
1974-1980թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ
1970-1980թթ. ք. Թբիլիսի, թիվ 2 միջնակարգ դպրոց




Էլ. փոստ` info@ysmu.am
karinesimonian@mail.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1954թ., 28 նոյեմբեր, ք. Թբիլիսի

Աշխատանքային գործունեություն

2011 թ առ այսօր «Մուրացան» ՀՀ մանկաբուժական թիվ 1 կլինիկայի ղեկավար, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2008-2011 ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի տեղակալ, համալսարանական թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2007-2008 Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի ղեկավար և մանկաբուժական կլինիկայի ղեկավար
2006-2007 Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի բուժական մասի աշխատանքների համակարգող
2004-2006 Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի բուժական մասի պետի տեղակալ
2004 թ ից Երևանի Մ. Հերացու անվ Բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոն
2001-2004թթ Համալսարանական թիվ 2 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ
1994-2001թթ բժիշկ օրդինատոր «Հայկ» ԲԿ-–ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունք
1984-1993թթ բժիշկ օրդինատոր «Արաբկիր» ԲԿ-ի նորածնային պաթոլոգիայի բաժանմունք
1983-1984թթ. բժիշկ օրդինատոր «Արաբկիր» ԲԿ-ի կրծքի հասակի բաժանմունք
1981-1983թ.տեղամասային մանկաբույժ «Արաբկիր», ԲԿ-ի պոլիկլինիկա

Գիտական գործունեություն

2004թ.պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Մինչև 1 տարեկան սեպսիսով հիվանդ երեխաների էրիթրոցիտների մեմբրաններում լիպիդային մետաբոլիզմի որոշ խանգարումներ և դրանց նորմաիզացման ուղիները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, վկայագիր Ա#02232
2014թ.պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության մանկական բնակչության ստացիոնար բժշկական օգնության օպտիմալացման ուղիները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, վկայագիր՝ Բ#00988

Պարգևներ

2010թ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանական «Արծաթե կրծքանշան» կրթության, գիտության բժշկության և աշխատանքային բնագավառներում անբասիր գործունեության համար
2014թ. պատվոգիր, աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար
2016թ. պատվոգիր, աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար

Մասնագիտական գործունեություն

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ
«Շվեսական ապավեն» միջազգային շվեդահակական ասոցիացիայի վիցե պրեզիդենտ
Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի անդամ
Մանկաբարձություն գինեկոլոգիա, մանկաբուժություն և օնկոլոգիա մասնագիտություններով գիտակոորդինացիոն խորհրդի անդամ
ՀՀ ԱՆ իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի անդամ

Վերապատրաստումներ

Գրացի համալսարանական հիվանդանոցում (Ավստրիա), Ռուսաստանի Դաշնության hետդիպլոմայյին կրթության ակադեմիայում (Մոսկվա), մասնակցություն միջազգային մանսագիտական դպրոցների և կոնֆերանսների արտերկրում (Իսպանիա, Մակեդոնիա, Ավստրիա, Իտալիա) և Հայասատանում
Գիտական աշխատանքների ղեկավարում, ընդիմախոսություն (Ռազմիկ Աշոտ Դունամալյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ղեկավար՝ «Վաղ տարիքի երեխաների կյանքի որակի չափանիշների կիրառումը որպես առողջական վիճակի համալիր գնահատման չափորոշիչ», Քնարիկ Վարդան Նիկողոսյանի բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ընդիմախոս)
80 գիտական հոդվածներ միջազգային և հայկական պարբերականներում, մեթոդական ցուցումներ, մոնոգրաֆիաներ.«Նորածնային սեպսիս, ներարգանդային վարակներ, ՄԻԱՎ վարակը երեխաների շրջանում» (Լվով) «Ներարգանդային ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա ՝ կլինիկա, ախտորոշում, բուժում», «Կլինիկական նեոնատոլոգիայի արդիական հարցեր» (Երևան), Пути оптимизации педиатрической службы в Республике Армения», (Գերմանիա)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա, 5 թոռ