• Հայ
  • Рус
  • Eng
Հարություն Շմավոնի Թամիրյան
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ

Կրթություն

1975-1985 թթ. սովորել և ավարտել է Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը:
1986-1992 թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետականինստիտուտ:

Էլ. փոստ` info@ysmu.am
physicaltraining@ysmu.am

Ծնվել է 1968 թ. հունիսի 19-ին Մասիսի շրջանի Գետափնյա գյուղում:

 

Աշխատանքային գործունեություն

1987-1989 թթ. ծառայել է Սովետական բանակում:
1992 թ. ընդունվել է աշխատանքի Վլադիմիր Ենգիբարյանի օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի դպրոցում որպես մարզիչ-մանկավարժ, հետագայում դարձել է դպրոցի ավագ մարզիչ:
2003- 2018 թթ. աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում որպես բռնցքամարտի դասախոս, այնուհետև ասիստենտ:
Մարզչական աշխատանքի ժամանակաշրջանում պատրաստել է մի շարք բարձրակարգ մարզիկներ, աշխարհի և Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
2018 թ-ից աշխատում է ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես հրավիրված դասախոս:
2020 թ-ի փետրվարին ընտրվել է ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ:

Գիտական գործունեություն

Ունի տպագրված  6-ից ավելի գիտամեթոդական աշխատանքներ, համահեղինակ է «Հայաստանի բռնցքամարտիկների բարձրագույն նվաճումների տարեգրություն» տեղեկատուի:

Պարգևներ

2011 թ. AIBA-ի (Համաշխարային բռնցքամարտի ասոցիացիյա) կողմից արժանացել է «2 աստղ» մարզչական կոչմանը, որը իրավունք է տալիս աշխարհի ցանկացած երկրում զբաղվել մարզչական գործունեությամբ:

2014 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մարզիչի պատվավոր կոչմանը:

2019 թ. արժանացել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե մեդալի, բռնցքամարտի մեջ մարզչական մեծ ներդրման համար:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա: