• Հայ
  • Рус
  • Eng
Արմենակ Ձոնիկի Համբարձումյան
Համաճարակաբանության ամբիոնի վարիչ

Կրթություն

1971-1977թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ
1960-1970թթ. - ք. Երևան, Լիսիցյանի անվ. թիվ 34 միջն. դպրոց

Էլ. փոստ` info@ysmu.am
ahambardzumyan@bk.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1953թ. մարտի 23, Երևան

Աշխատանքային գործունեություն

2016-2019թթ.  ԵՊԲՀ քոլեջի տնօրեն
2012-2016թթ. - ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր
2011-2012թթ. – ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան,
2005-2007թթ. – ԵՊԲՀ մասնագիտական կրթության ֆակուլտետի դեկան
1995թ. մինչ օրս – ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ
1994թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր
1993թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ
1991-1997թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկան
1988-1991թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ, 
1988-1993թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1979-1988թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
1977-1979թթ. – ՀՍՍՀ ներքին գործերի համակարգում սանիտարական բժիշկ

Գիտական աստիճան և որակավորում

1984թ. - բժշկական գիտությունների թեկնածու` “Համաճարակաբանություն” մասնագիտությամբ, ատենախոսության պաշտպանությունը ԽՍՀՄ ԲԳԱ-ի Ն.Ֆ.Գամալեայի անվան ՀՄԳՀԻ-ում: Ատենախոսության թեման` ”Նարինէ” կաթնաթթվային բակտերիաների համաճարակաբանական արդյունավետությունը ոսկեգույն ստաֆիլոկոկակրության կանխարգելման գործում”
1993թ. – բժշկական գիտությունների դոկտոր, ատենախոսությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: Ատենախոսության թեման` “Ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը` ժամանակավոր արհեստական բիոցենոզների հիման վրա”
2002թ. – շնորհվել է պրոֆեսորի կոչում

Պարգևներ

1987թ. – ՀՍՍՀ ԿԳՆ պատվոգրով,
2000թ., 2010թ. – ԵՊԲՀ ոսկե մեդալներով,
2003թ. – ՀՀ գիտության և կրթության նախարարության պատվոգով,
2005թ. – ՀՀ ԱՆ պատվոգով,
2007թ. – ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ոսկե մեդալով,
2012թ. – ՀՀ պաշտպանության նախարարի ժամացույցով,
2014թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Նելսոն Ստեփանըանի անվան մեդալով,
2015թ. – ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալով:

Այլ տեղեկություններ

2000թ. – ընտրվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» ասոցիացիայի նախագահ,
2000թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ,
2001թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական-անդամ (ակադեմիկոս), ՀՀ-ում նույն ակադեմիայի մասնաճյուղի նախագահության անդամ:

Մասնագիտական հետաքրքրություններ

Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կաթնաթթվային միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների օգտագործումը թարախային պրոցեսների բուժման և կանխարգելման համար, ինչպես նաև` կոսմետոլոգիայում:

Հրապարակումներ

Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, ավելի քան 200 տպագրված աշխատանքների, 1 մենագրության և 3 դասագրքի,
11 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար:

Լեզուների տիրապետում

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն (բառարանով)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի