• Հայ
  • Рус
  • Eng

«ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ

ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

սեմինար-վերապատրաստում

2019 թվականի դեկտեմբերի 13-ին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, ՈՒՀՀԳԿԿ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյանի նախաձեռնությամբ և ԵՊԲՀ մի շարք մասնագետների մասնակցությամբ կայացավ սեմինար-վերապատրաստում՝ ՌԴ Մոսկվա քաղաքում իրականացված գործուղման ընթացքում ձեռք բերված գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով:

Սեմինարին մասնակցում էին ԵՊԲՀ գիտության վարչության գիտակազմակերպչական բաժնի պետ Մարիամ Գրիգորյանը, նեյրոգիտության լաբորատորիայի գիտաշխատող Հայկ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատողներ Սենիկ Մատինյանն ու Կատարինե Ֆերեշետյանը, ասպիրանտ Գոհար Կարապետյանը, կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ Մարգարիտա Միրումյանը, կլինիկական պաթոլոգիայի ամբիոնի օրդինատոր, նեյրոգիտության լաբորատորիայի հետազոտական խմբի անդամ Լիանա Հայրապետյանը:

Սեմինարի ընթացքում պրոֆեսոր Ենկոյանի կողմից ներկայացվեց Մոսկվայում գործող «Սկոլկովո» գիտատեխնոլոգիական նորարարական կենտրոնը, դրանում գործող կառուցվածքային միավորները, դրանց գործունեության արդյունավետությունը պայմանավորող մի շարք գործոններ, մասնավորապես՝ "Capsule"-ները, որոնք նախատեսված են գիտակրթական գործունեության արդյունավետ իրականացման համար:

Sk Bio Lab-ում ունեցած շրջայցն ու քննարկումները ներկայացնելիս պրոֆեսոր Ենկոյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ինչպես լաբորատորիաների կառուցման համակարգերին, դրանց հիմքում ընկած սկզբունքներին, այնպես էլ կահույքի ընտրության, դրա տեղակայման, դրանցով պայմանավորված լաբորատորիայում իրականացվող գործունեության արագության և որակի վրա:

Այնուհետև ներկայացվեց "Диаэм" ընկերության լաբորատորիան, դրանում գործարկվող սարքավորումների սպառազինությունն ու հետազոտական մեթոդների որոշ առանձնահատկություններ:

Հաջորդ կանգառը Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Ռեգեներատիվ բժշկության կենտրոնն էր, որում ուշագրավ էր ինչպես գործող ստորաբաժանումների կառուցվածքն ու դրանց տեղակայումը, այնպես էլ մարդկային ռեսուրսների կառավարման ոչ ավանդական մոտեցումները:

Հաջորդիվ ներկայացվեցին մանրամասներ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բժշկական քիմիայի և նուրբ օրգանական սինթեզի ամբիոնի անձնակազմի հետ ունեցած հանդիպումից:

Հանդիպումն ավելի առարկայական դարձնելու նպատակով պրոֆեսորն այն զուգակցում էր տարածքների, լաբորատրիաների, դրանց կառուցվածքային միավորների, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների լուսանկարներով:

Հանդիպման վերջում պրոֆեսորը հնարավություն ընձեռեց մասնակիցներին տալու հարցեր, իսկ հետագայում նաև ներկայացնելու առաջարկներ ստացված գիտելիքն ու փորձը տեղայնացնելու և արդյունավետ կիրառելու վերաբերյալ:

Ժողովուրդը պետք է COVID-ի բուժօգնության հասանելիություն ունենա․ թիկունքում դա լուրջ խնդիր կդառնա

05.11.2020