• Հայ
  • Рус
  • Eng

Հայտարարվում է ընդունելություն ԵՊԲՀ օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին 2021-2022 ուստարվա համար 

Ուսուցման պայմաններ

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ, որոնք ցանկանում են նախապատրաստվել բուհ ընդունվելու համար, ինչպես նաև ընդունելության քննությունները ձախողած դիմորդները: Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական կրթական ծրագիրն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Անգլերեն լեզվով ուսուցման համար նախատեսված է անգլերեն լեզվի իմացության մակարդակի նախնական ստուգում, որը պետք է լինի առնվազն A2 մակարդակի և ըստ այդմ որոշվում է ուսանողների խումբը (անգլերենի ուժեղացված ուսուցմամբ կամ՝ ոչ):

Նախապատրաստական ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք միաժամանակ հանդիսանում են առաջին կուրսի համար ընդունելության քննություններ: Նախապատրաստական ծրագրի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):

 

Տարեկան ուսման վարձը կազմում է.

Սփյուռքահայերի համար հայերեն և ռուսերեն ուսուցում ՝ 500 000 դրամ, անգլերեն ուսուցում՝ 800 000 դրամ

Այլ օտարերկրացիների համար՝ ռուսերեն և անգլերեն ուսուցում՝ 1 000 000 դրամ

 

Փաստաթղթերի ներկայացման կարգ

Դիմորդները կարող են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին:
  2. Դիմում-հայտ:
  3. Անձը հաստատող փաստաթղթի նոտարով հաստատված պատճեն (ներառյալ այն բոլոր էջերը, որոնց վրա կա կնիք կամ նշումներ)
  4. Միջնակարգ կրթության վկայական և նոտարով հաստատված պատճեն
  5. Առողջության վկայական, որը կարող է տրվել հայկական ցանկացած բժշկական կազմակերպության կողմից
  6. 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  7. Ինքնակենսագրություն

 

Փաստաթղթերի ներկայացման ժամանակացույցը՝ 2021թ. հուլիսի 5-ից նոյեմբերի 30-ը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասցե՝

ՀՀ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2.

Հեռ: +37410 599 647, +37410 599 646

E-mail: secretariat@escs.am

URL: www.edu.am


Երևանի պետական բժշկական համալսարանի հասցե՝

ՀՀ 0025, Երևան, Կորյունի փ. 2.

Հեռ: +37410 301000 - 260, +37498 621068, +37410 529605

E-mail: premedical@yandex.ru, info@ysmu.am

URL: www.ysmu.am.

 

Նշումներ.

  • Ընդունվելուց հետո Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:
  • Ուսանողը պարտավոր է ունենալ ամենամյա բժշկական ապահովագրություն:
  • Ցանկացողներին տրամադրվում է հանրակացարան:
  • Տարադրամի փոխարժեքը թարմացվում է ամեն օր ՀՀ Կենտրոնական բանկի կայքում URL: cba.am.

 

 

Բաժնի պետ՝ Զարուհի Գևորգի Կալիկյան՝ բ.գ.թ., դոցենտ,

Ավագ մասնագետ՝ Քրիստինե Աշոտի Կարապետյան

Ավագ մասնագետ՝ Էլեոնորա Վլադիմիրի Հովհաննիսյան

Խոսեցինք կորոնավիրուսից, դելտա շտամից, վիճակագրական տվյակները վերլուծեցինք

26.07.2021
Covid-19-ից, դելտա շտամի, վիճակագրական տվյակների, պատվաստման գործընթացի և մի շարք այլ թեմաների մասին