• Հայ
  • Рус
  • Eng

MINERVA ծրագրի աշխատանքներն արդեն ընթանում են ընդլայնված օրակարգերով:

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ծրագրի ԵՊԲՀ համակարգող Սեյրան Քոչարյանը կազմակերպել էր լոկալ հանդիպում, որին հրավիրվել էին ծրագրի ՀՀ մասնակից համալսարանները՝ ի դեմս համակարգողների և այլ ներկայացուցիչների: Հանդիպումը կազմակերպվել էր 2 հիմնական նպատակով:  Առաջին մասում ծրագրի ԵՊԼՀ համակարգող Աննա Չուլյանը ներկայացրեց գիտական արդյունքների նկարագրմանը, պահպանմանը, հասանելի դարձնելուն ուղղված հետագա աշխատանքները, այնուհետև քննարկվեցին Լիեժի և Վալենսիայի համալսարաններ նախատեսվող այցերի հետ կապված հարցեր:

Հանդիպման երկրորդ մասում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը և ավագ գիտաշխատող Վահե Ներսեսյանը ներկայացրին  Օpen Science-ի տեխնոլոգիական առանձնահատկությունները, մատնանշեցին վիրտուալ և ֆիզիկական սերվերների հնարավորություններն ու ծրագրի համար դրանց նպատակահարմարությունը:

ԵՊԲՀ-ում կայացավ Drug Development: from Design to Customer խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

04.10.2019
ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց ...