• Հայ
  • Рус
  • Eng

Մանկական ստոմատոլոգիան բժշկագիտության առավել երիտասարդ ճյուղերից է: Այն միաձուլում է ստոմատոլոգիան և մանկաբուժությունը և վերջին տասնամյակներում բուռն զարգացում է ապրել: Սույն առարկան դասավանդվում է բազմաթիվ հեղինակավոր բժշկական ակադեմիաների և  ամալսարանների համապատասխան ամբիոններում: Մանկական ստոմատոլոգիան ուսումնասիրում է ստոմատոլոգիական հիանդությունները` հիմնվելով երեխայի կազմաբանական և ֆիզիոլոգիական տարիքային առանձնահատկությունների, կյանքի անտենատալ և պոստնատալ ժամանակաշրջաններում նրա զարգացման ընթացքի իմացության վրա:
Ձեռնարկի հեղինակներն ունեն բժշկական բուհում «մանկական ստոմատոլոգիա» առարկայի դասավանդման բազմամյա փորձ: Աշխատությունը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ժամանակակից և հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել տվյալ առարկայի ուսումնական ծրագրում ներառված բոլոր թեմաներից:
Ձեռնարկը նախատեսված է ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար: Այն ընդգրկում է մանկական ստոմատոլոգիայի ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր բաժինները: Գիրքը նախատեսված է չորս կիսամյակներում ուսումնասիրելու համար:

Բժիշկների շարքերը համալրվեցին 889 երդվյալով

06.07.2020
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ...