• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում:

Առաջին կուրսեցիների հետ ԵՊԲՀ քոլեջի հանդիպման ժամանակացույց 

Զեղչերի համար Քոլեջի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները դիմեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Փաստաթղթերի ցանկ 

  1. 4 լուսանկար (3x4 չափսի),
  2. Կրթության մասին փաստաթղթի բնագիրը (ատեստատ) և պատճենը,
  3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական, սոցիալական քարտ) բնագրերը և պատճենները,
  4. Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի բնագիրը և պատճենը, (անչափահաս լինելու դեպքում),
  5. Տեղեկանք բնակության վայրից,
  6. Կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող),
  7. Տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից առողջական վիճակի վերաբերյալ (քաղվածք ամբուլատոր քարտից բժիշկ մասնագետների եզրակացություններով՝ թերապևտ, նյարդաբան, ԼՕՌ, ակնաբույժ, մաշկաբան, վիրաբույժ),
  8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից:

 

ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման: 

Շրջանավարտները ստանում են միջին բժշկական մասնագետի՝ պետական նմուշի դիպլոմ, աշխատանքի իրավունք ունենալով և՛ հանրապետությունում, և՛ արտերկրի բուժհիմնարկներում։

ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և լավագույն դասախոսները: Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քույրական գործ

Բուժական գործ

Լաբորատոր ախտորոշում 

Ատամնատեխնիկական գործ

Դեղագործություն

Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ

 


«ԿԵՆՍԱԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայի քննական տոմսի օրինակ

Հիմնական ընդհանուր կրթական (9-րդ դասարանի) հիմքով ընդունելության քննության քննական թեմաներ 2021 թ. «ԿԵՆՍԱԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական (12-րդ դասարանի) հիմքով ընդունելության քննության քննական թեմաներ 2021 թ. «ԿԵՆՍԱԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից

2021-2022 թթ.  ընդունելության մրցույթ 

Լիբանանահայ ապագա սրտաբան, ԵՊԲՀ 25-ամյա շրջանավարտ Օրնելլա Շանել Ահմադը

25.09.2021
Լիբանանահայ ապագա սրտաբան Օրնելլա Շանել Ահմադը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ներկայացուցիչ է: ԵՊԲՀ 25-ամյա ...