• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակը՝ 

ԵՊԲՀ-ին առընթեր Էթիկայի կոմիտեն (ԷԿ) գործում է 10.11.2009 թ-ի ռեկտորատի նիստի թիվ 12 որոշման համաձայն: Նրա հիմնական նպատակն է ապահովել համալսարանում և այլ բժշկական հաստատություններիում կատարվող գիտահետազոտական աշխատանքների բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին: Էթիկայի կոմիտեի գործունեությունը չպետք է հակասի տեղական օրենսդրական ակտերին: 

Խնդիրները՝

  • Բժշկակենսաբանական բոլոր հետազոտությունների էթիկական փորձաքննություն,
  • Էթիկայի կանոնների և փորձագիտության ընթացակարգերի մշակում և հրապարակում,
  • ԵՊԲՀ-ում և այլ բժշկական հաստատություններում կատարվող գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների մասնակիցների իրավունքների պաշտպանություն: 

Սկզբունքները՝

  • արդարություն,
  • իրազեկություն,
  • թափանցիկություն,
  • անկախություն: 

 

 

 

 

 

Կոմիտեի կազմը

Կոմիտեի կազմը ձևավորվում է իրազեկ անձանց ընդգրկմամբ՝ անկախ աշխատելու կարողությամբ: Կոմիտեի կազմը պետք է բազմազան լինի, պետք է ընդգրկված լինեն համապատասխան մասնագետներ տարբեր բնագավառներից: Կոմիտեի նախագահի թեկնածությունը հաստատվում է ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի խորհրդի կողմից, նախագահը նշանակում է կոմիտեի անդամներին: Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:

 Որոշումների կայացումը 

Որոշումների կայացման կարգը սահմանվում է հատուկ ընթացակարգով, որը սահմանվում է կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները, որոնք մասնակցել են հայտի քննարկմանը, իսկ այն անդամները, որոնց մասնակցությունը տվյալ հայտի փորձաքննությանը կարող է շահերի բախում առաջացնել, չեն մասնակցում հայտի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների: 

Հայտի ներկայացման ընթացակարգը 

ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով ստորին բերված պահանջների համապատասխան: Եթե հայտը ամբողջովին համապատասխանում է պահանջներին, ապա ընդգրկվում է նիստի օրակարգում: Եթե աշխատանքը չի համապատասխանում ԷԿ-ի պահանջներին, չի ընդունվում քննարկման համար: Այդ դեպքում դիմորդին բացատրվում է մերժման պատճառը: Նիստի օրակարգը տեղադրվում է ԷԿ-ի կայք նիստից 7 օր առաջ: Այս ժամկետից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է: ԷԿ-ի եզրակացությունը դիմորդին տրվում է նիստի հաջորդ օրը: 

Հայտի քննարկում 

ԷԿ-ի նիստերը կազմակերպվում են ըստ ժամանակացույցի: Անդամները նախապես ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին: Խորհրդատուները և ղեկավարները կարող են մասնակցել հայտի քննարկմանը, արտահայտել իրենց կարծիքը ըստ անհրաժեշտության կամ այն ուղարկել էլ. փոստով՝ գաղտնիության պայմանով:

Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվում հետևյալ խնդիրներին՝

  • հետազոտության ձևավորում, խնդիրների և նպատակների համապատասխանություն էթիկայի նորմերին,
  • հետազոտության մեջ ռիսկի և օգտի պատճառաբանում,
  • ստուգիչ խմբերի կիրառման նպատակահարմարություն,
  • հետազոտությունը ընդմիջելու կամ դադարեցնելու ցուցանիշներ,
  • հնարավորությունների համապատասխանություն հետազոտության խնդիրների և նպատակների իրականացման համար,
  • հետազոտողների կազմի քննարկում,
  • հետազոտվողների ընտրության սկզբունքները,
  • բուժօգնության մատուցում և հետազոտության մասնակիցների շահերի պաշտպանություն.
  • ֆինանսական և ոչ ֆինանսական վնասի փոխհատուցում հետազոտության մասնակիցներին վնաս պատճառելու դեպքում,

ԷԿ-ի պատասխանը կարող է լինել՝ 1) դրական, 2) դրական` դիտողություններով, 3) բացասական: 

Պատասխան 

Պատասխանը տրվում է գրավոր: Բացասական կամ մասնակի բացասական արդյունքի դեպքում բերվում են մանրամասն պատճառաբանություններ:

 

Էթիկայի կոմիտեի կազմ

Տեսական կազմ 

Կլինիկական կազմ


Անհրաժեշտ փաստաթղթեր 

1. Դիմում

2. Կենդանիների հետ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

3. Հետազոտության մասնակցության տեղեկացված համաձայնություն

4. Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ

5. Տեղեկանք

6. Տեղեկանք1

7. Տեղեկանք2

8. Տեղեկանք3


1) ԷԿ-ի նախագահին ուղղված դիմում

2) Պլան- անոտացիա կամ փորձաքննության ենթարկվող այլ փաստաթուղթ

3) Ստորաբաժանման (ամբիոնի ) նիստի որոշման քաղվածք

4) Հետազոտողի բրոշուր (հայտ), որտեղ մանրամասն նկարագրվում է հայտի բովանդակությունը, մարդկանց կամ լաբորատոր կենդանիների հետ կատարվող փորձերի արձանագրությունը աշխատանքի օրացուցային ընթացակարգի նկարագրությամբ:

5) Կիրառվող դեղերի, օրիգինալ մեթոդների, նրանց հեղինակային ձևափոխման վարաբերյալ համառոտ անոտացիա (վերլուծել փորձարկվող դեղերի կամ տեխնոլոգիաների առանձնահատկություններին և անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հայտի դիտարկման պահին տարվող կլինիկական հետազոտությունների արդյունքներին վերաբերող տվյալները,այդ թվում վերջին գիտական հոդվածներ, այլ տպագրված նյութեր, փորձարկվող դեղի կարճ բնութագրերի տեսքով և այլն):

6) Հետազոտողի և նրա գիտական ղեկավարի կամ խորհրդատուի ստորագրված և թվագրված մասնագիտական կենսագրերը (CV)՝ հեռախոսահամարների նշմամբ:

7) Հիվանդի տեղեկացված համաձայնության ձև, եթե նախատեսվում է երեխաների կամ սահմանափակ հնարավորությունների տեր անձանց մասնակցությամբ հետազոտություն, ապա տեղեկություն իրենց ծնողների/ խնամակալների համար, հետազոտության ընթացքում հասցված վնասի փոխհատուցման ձև, հետազոտության տվյալների անանուն հրապարակման համաձայնություն:

8) Էթիկական գրախոսական՝ տրված ԷԿ-ի փորձագետի կողմից:

9) Տվյալ աշխատանքին վերաբերող նախորդ փորձաքննության եզրակացությունը ( եթե այդպիսին եղել է):

10) Ներկայացնել աշխատանքի համառոտ բովանդակություն (կես էջի սահմանում):

11) Ներկայացվող ատենախոսության վերաբերյալ տպագրված աշխատամքների կրկնօրինակները(պատճեները):

12)Բոլոր լրացված փաստաթղթերը ներկայացնել ԷԿ թափանցիկ ֆայլերով թղթապանակի մեջ նաև ուղարկել Էթիկայի կոմիտե հետևյալ էլ.հասցեով՝ ec@ysmu.am

 


02․07․2020

Էթիկայի  Կոմիտեի  N 8  նիստի    

  ՕՐԱԿԱՐԳ

                                                                   

1)  ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար Կոնստանտին Բորիսի Ենկոյանի կողմից ներկայացված 1. H2020-EIC-FTI-2018-2020, “Ser-Col, from finger to laboratory, personalized and automated serum collection for laboratory diagnostics’-‘SCAUT” նախագծում կատարված փոփոխությունների

2. «Հակա-SARS-CoV2 հակամարմինների առաջացման առանձնահատկությունները» 

3. «COVOD-19 ասոցացված նյարդաբանական փոփոխությունները և դրանց զարգացման հնարավոր մեխանիզմները»  թեմաներով հետազոտական նախագծերի  քննարկում:   

Գրախոս՝                                                                                         պրոֆ. Է. Ե. Նազարեթյան    

 

 2) ԵՊԲՀ Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Ռուբիկի Մովսիսյանի կողմից ներկայացված «Ժառանգական անգիոայտուցի ժամանակ դիտվող որոշ պարամետրերի փոփոխությունները նոպայի և ռեմիսիայի ընթացքում» հետազոտական նախագծի քննարկում:

Գրախոս՝                                                                                       պրոֆ. Է. Ե. Նազարեթյան   

 

3) ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Գևորգի  Հովհաննիսյանի կողմից ներկայավցած «Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների վերաբերմունքը ծխելու նկատմամբ և ծխելը դադարեցնելու գործընթացում նրանց դերը» հետազոտական աշխատանքի քննարկում:

Գրախոս՝                                                                                        պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան  

 

 4) ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների   կողմից ներկայավցած  թեզերի  քննարկում՝

 

  1. Մերի Անանյան

<<ԵՊԲՀ առաջին և ավարտական կուրսերում սովորող ուսանողների փաստացի սննդի և ապրելակերպի որոշ գործոնների հիգիենիկ գնահատականը>>

  1. Անուշիկ Մկրտչյան

 <<Երևան քաղաքի  մանկական ստացիոնարներում երեխաներին մատուցվող բուժօգնության որակի գնահատում ծնողների կողմից>>

  1. Արեգնազ Մուրադյանյան

«Հոգեբանական վիճակի համեմատական գնահատումն ուսումնական գործունեության ընթացքում` ԵՊԲՀ և ԵՊՀ ավարտական կուրսի ուսանողների շրջանում»

 

  1. Բաղդասարյան Մեսրոպ

«Գեղարքունիքի մարզի հիվանդանոցների կանաչապատման վիճակի ուսումնասիրում »

  1. Բայբուրթյան Արմինե

<<Երևան և Էջմիածին քաղաքների դպրոցներում 13-15 տարեկան երեխաների շրջանում բռնության ուսումնասիրումը>>

 

  1. Ստեփան Գևորգյան

 «Գյուղական տնտեսություններում պեստիցիդների հետ աշխատելու կանոնների պահպանումը և դրանց հետ աշխատողների առողջական վիճակի հետկապված գանգատների տարածվածության հիգիենիկ գնահատականը Արմավիրի մարզում»

 

7.Դավթյան Գոհար
«Դիալեզով հիվանդների իրազեկվածությունն երիկամների փոխպատվաստման վերաբերյալ եվ պատրաստակամությունը` փոխպատվաստում իրականացնելիս»

 

  1. Դարբինյան Թամարա

<<Ընտանեկան բռնության տարբեր ձևերի ընկալումը Երևանի չափահաս բնակչության կողմից>>

  1. Մկրտչյան Զարուհի

<<Ֆիզիկական և հոգեբանական խանգարումներ ունեցող հաշմանդամ երեխաների կյանքի որակի գնահատում Շիրակի մարզում>> 

 

  1. Մելքոնյան էմմա

<<2-րդ տպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների կողմից ինքնակառավարումը և նրանց իրազեկվածությունը պետպատվերի շրջանակում նախատեսված բժշկական ծառայությունների վերաբերյալ։

  1. Լիլիթ Ադամի Պողոսյանի

«Հղիության տոքսիկոզը և վիժումները 18 -49 տարեկան կանանց շրջանում, Երևան քաղաքում»

  1. Մխիթարյան Մերի

<<Բռնությունը Շտապ օգնության բուժ աշխատողների նկատմամբ. համեմատական բնութագիրը Երևանի և Գյումրու կայանների>>

  1. Սվետլանա Մարկոսյան

«Վանաձոր քաղաքի 50-65 տարեկան կանանց շրջանում իրազեկվածության     մակարդակը կանխարգելիչ մամոգրաֆիկ հետազոտությունների վերաբերյալ»

 

  1. Կիմա Գաբրիելյան

 

 

<<II տիպի շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությունը Գյումրի քաղաքի առողջության առաջնային պահպանման հաստատություններում>>

 

  1. Նոնա Գինոսյան

<<Հակաբիոտիկներով ինքնաբուժման գործընթացի ուսումնասիրությունը Երևան քաղաքում>>

 

  1. Ստեփանյան Մարիամ

<<Վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների շրջանում Արտաշատ համայնքում>>

 

  1. Վարդանյան Սամվել

<<Թոքի քաղցկեղով հիվանդներին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատականը Երևան քաղաքում>>

 

  1. Ներսոյան Հասմիկ

<<Սննդային գործոնի ազդեցության գնահատումը Խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության ընթացքի վրա>>

 

19.Միքայելյան Ժաննա

<<Վանաձոր քաղաքի դեռահասների շրջանում առողջ սննդակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի ուսումնասիրությունը>>

 

  1. Սիրանուշ Խաչատրյան

 «Հիպոթիրեոզի ռիսկի գործոնների  գնահատումը Աբովյան քաղաքում 35-55 տարեկան կանանց շրջանում»

 

  1. Փանոսյան Վիկտորյա

<<Լոռու մարզի տարեց բանակչության ապրելակերպի ուսումնասիությունը>>

 

Բժիշկների շարքերը համալրվեցին 889 երդվյալով

06.07.2020
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ...