• Հայ
  • Рус
  • Eng

Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում.

Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման

 

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական առաջնահերթություններում իր ուրույն տեղն է զբաղեցնում նեյրոգիտությունը, որն այժմ աշխարհում առանձնակի թափով է զարգանում Ուղեղի համաշխարհային նախաձեռնության համատեքստում: Մեր համալսարանի հեռահար հետազոտական նպատակների  շարքում նույնպես առանձնանում է Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի հիմնադրումը, որը միտված է լինելու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և մարդու ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար մշակվել է ընդգրկուն ծրագիր, որի  իրականացման համար COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա:   

COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: 

Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի, Ռուրի և Լունդի համալսարանների հետ՝ կհաստատվի նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև: Ծրագրի առաջատար գործընկերները մեզ կփոխանցեն կարևոր գիտելիք և հմտություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կատարել դեղամիջոցների «թիրախային» ներարկում և միացությունների արդյունավետության գնահատում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կենդանական մոդելների վրա:   

COBRAIN-ը համահունչ է “WIDESPREAD-03-2018 TWINNING” առանձնահատուկ խնդիրներին, որոնք առնչվում են Հորիզոն2020 ասոցացված երկրների և ԵՄ առաջատար գործընկերների միջև կապերի ամրապնդմանը, ինչը միտված է ցածր կատարողականությամբ հաստատությունների մրցունակության բարձրացմանը և համատեղ իրականցվող հետազոտությունների որակի համապատասխանեցմանը: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները հիմնարար և տրանսլիացիոն նեյոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ:

Մի կողմից կորոնավիրուս, մյուս կողմից դաժան պատերազմ. ինչու է լուռ աշխարհը

06.11.2020