• Հայ
  • Рус
  • Eng

Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ գիտական հետազոտությունների ոլորտում ազդեցության գործոնով (ԱԳ` ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) հոդվածների տպագրությունը խթանելու նպատակով ԵՊԲՀ-ն համալսարանի աշխատակիցների համար նախաձեռնել է ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ:

Դիմումները ընդունվում են հոդվածի էլեկտրոնային տարբերակը լույս տեսնելուց հետո 6 (վեց) ամյսա ժամկետում:

Դիմումները կարող եք ներկայացնել ԵՊԲՀ գիտության վարչություն՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակով (science@ysmu.am): 

2019թ. օգոստոսի 1-ից կարգում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, ուստի խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ նոր կարգին և դիմումի նոր ձևին:

Մանրամասները կից  ֆայլերում՝  

 Ազդեցության գործոն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների տպագրության խրախուսման պայմաններ

 Դիմումի ձեւ

Վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

26.11.2019
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ բարեկարգված ...