• Հայ
  • Рус
  • Eng

  ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2019թ. հունվար ամսից մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ) եռամյա ծրագիրը, որտեղ ԵՊԲՀ-ն ներգրավված է որպես գործընկեր համալսարան: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների իրականացման պայմանները Հայաստանի և Մոլդովայի համալսարաններում: Նախագծի առանձնահատուկ խնդիրներն են՝ 

  1. Զարգացնել հանրամատչելի գիտությանը վերաբերող ազգային և ինստիտուցիոնալ ուղեցույցները, քաղաքականությունը և շարժառիթները Մոլդովայում և Հայաստանում:
  2. Գործընկեր բուհերում ստեղծել թվային շտեմարարններ և խթանել դրանց ենթակառուցվածքային զարգացումը և փոխգործունակությունը:
  3. Զարգացնել մարդկային ռեսուրսներ՝ հանրամատչելի գիտության սկզբունքների կանոնավոր իրականացման և հետազոտությունների սոցիալական ներգրավվածությունն ու հանրային հաշվետվողականությունն ապահովելու համար:

 

Հանրամատչելի գիտությունը, բաց նորարարությունը և մատչելիությունը  սահմանվում են որպես Եվրոպական հետազոտական տարածքի հետազոտության և նորարարության հիմնական ռազմավարությունները: Հանրամատչելի գիտությունը հետազոտությունների թափանցիկության, տարածման, համագործակցության և հաշվետվողականության բարձրացման արդյունավետ հարթակ է:

Մոլդովայի և Հայաստանի գիտական համայնքները կարևորում են հանրամատչելի գիտության սկզբունքներն ու գիտակցում դրա առավելությունները, ինչը դրսևորվում է կառավարական  մարմինների, ֆակուլտետների, գրադարանների, հասարակական կազմակերպությունների և ամսագրերի հրատարակիչների բազմաթիվ նախաձեռնություններով: Այնուամենայնիվ, համակարգված գործունեության, համընդունելի չափանիշների և օրենսդրական աջակցության բացակայության պայմաններում նման նախաձեռնությունները չեն ունենում համընդհանուր կիրառություն և նշանակություն:

ՄԻՆԵՐՎԱ ծրագրի շնորհիվ համալսարանների հետազոտության կառավարումը կդառնա առավել ներդաշնակ, կխթանվի տարածաշրջանային համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրներում և կապահովվի դրանց ԵՄ համընթաց զարգացումը:

ԵՊԲՀ-ում կայացավ Drug Development: from Design to Customer խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողով

04.10.2019
ԵՊԲՀ –ում կայացած «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովին իրենց ...