ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊԲՀ շրջանավարտ, ստոմատոլոգիայի դոկտոր Ժանին Սիրադարյանը շնորհակալական նամակ է հղել ԵՊԲՀ-ին կրթության և փորձի համար:
Բժշկական համալսարանում մեկնարկեց «Վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելում» թեմայով կրեդիտավորված երկօրյա դասընթացը, որի ընթացքում մասնագետների կողմից անդրադարձ կատարվեց մի շարք խնդիրների, որոնք իրենց արդիականությունը շարունակում են պահպանել:
Գիտական խորհրդի` մարտի 27-ին կայացած նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ կյանքից հեռացած Կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, անվանի բժիշկ-գիտնական Միխայիլ Աղաջանովի հիշատակը: