• Հայ
  • Рус
  • Eng

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Գլխավոր բժիշկ` Արեն Յուրիի Բաբլումյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցը հանդիսանում է ԵՊԲՀ-ի ամբիոնների կլինիկական բազա:

 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (նախկինում՝ թիվ 1 կլինիկական հիվանդանոց) 2002թ.-ից ընդգրկվել է ԵՊԲՀ-ի կազմում, ինչը հնարավորություն է ընձեռել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներգրավել բուժական գործում` համադրելով ուսումնական և պրակտիկ բժշկության գործընթացները:

ԵՊԲՀ-ի բազա լինելը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժանձնակազմին հնարավորություն է տվել շարունակաբար վերապատրաստվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների համալսարանական առաջատար կլինիկաներում։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի շատ մասնագետներ ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնագիտացված ասոցիացիաների անդամներ են:

Կարդալ ավելին
Փակել

Հիվանդանոցային համալիրը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել ցանկացած ախտորոշումով հիվանդներին։

Հիվանդանոցն ունի 206 մահճակալ: 

Հիվանդանոցի կազմում գործող կլինիկաները, պոլիկլինիկաները, լաբորատորիաները եւ ախտորոշիչ կենտրոնները 21 են։

Ղեկավար կազմ