ԵՊԲՀ-ն բոլոր ժամանակներում կայացել ու զարգացել է առաջին հերթին մարդկային ներուժի շնորհիվ: Գործի գիտակներ, որոնք չնայած երիտասարդ տարիքին առաջատար են իրենց ընտրած ոլորտում՝ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով զինված:
100-ամյա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ իր շուրջ է համախմբել շնորհալի սովորողների, որոնք ոչ միայն կրթական, այլև հասարակական ակտիվություն են ցուցաբերում: ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ Էմմանուել Ղանդիլյանը 2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ է:
Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը կարևորում է հակահամաճարակային գործողությունների պահպանումն ու կիրառումը: Մասնագետի հետ զրուցել ենք բժշկական համալսարանի կողմից կատարված աշխատանքների և արդյունքների մասին:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր օրինակով շարունակում է ցույց տալ, որ կինը կարող է լինել թե՛ կանացի, թե՛ ուժեղ: Նա իր սպորտային գիտելիքները շարունակում է փոխանցել հանրությանը, ինչից անմասն չեն մնացել նաև բժշկական համալսարանի ուսանողները:
Ապրելով Շվեյցարիայում և աշխատելով Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Իրինա Պապիևան շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի, ինչպես պաշտոնապես, այնպես էլ հոգեպես, իսկ հարմար առիթի դեպքում ընդգծում է, որ իր և իր երեխաների ապագան Հայաստանում է։