«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ՝ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին:
«Մարդն իր գործի նվիրյալն է»,- տարբեր մասնագիտական շրջանակներում այս արտահայտությունը լսելու բազմաթիվ առիթներ ենք ունենում: ԵՊԲՀ-ի 100-ամյա տարեդարձին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքը շարունակում է ընթերցողին ներկայացնել բժշկական համալսարանի նվիրյալների կամ ինչպես ձևավորված ավանդույթի համաձայն նրանց հաճախ ենք անվանում նահապետների անցած ուղին: Համալսարանի նվիրյալներից և մասնագիտական գործունեությունը բուհին նվիրած երկարամյա մասնագետներից է Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Շեկոյանը:
12-01-2021
18-01-2021
18-01-2021