• Հայ
  • Рус
  • Eng
Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության նախագահ
Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության նախագահ
26.10.2017

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը սեպտեմբերի վերջին ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ:

Վիրաբուժության եվրոպական միությունը Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ-ի, Մերձավոր Արևելքի մի քանի տասնյակ պետությունների վիրաբույժների ասոցիացիա է, որի հիմնական նպատակն է Արևմտյան Եվրոպայիառավել զարգացած կլինիկաների, մասնագետների կողմից Արևելյան Եվրոպայի և Ասիայի վիրաբույժներին մեթոդաբանական, մասնագիտական օգնության ցուցաբերումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990-ականներին իտալացի վիրաբույժ, պրոֆեսոր Սերջիո Ստիպայի (Հռոմի Լա Սապիենզա համալսարան) կողմից, իսկ կազմակերպության առաջին կոնգրեսը և Գլխավոր ասամբլեան տեղի են ունեցել Հռոմում 1997թ.-ին:

2016թ. վիրաբուժության եվրոպական միության 20-րդ կոնգրեսում, Նեապոլում ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը կազմակերպության վարչությանը ներկայացրել էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի նամակները և հայտ 2018թ. կայանալիք կազմակերպության 22-րդ կոնգրեսը Երևանում անցկացնելու նպատակով: 2018թ. սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպության 21-րդ կոնգրեսին մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը, որի թվում մեծ մասամբ ԵՊԲՀ դասախոսներն էին (Ս.Ա.Ստեփանյան, Մ.Հ.Մկրտչյան, Ա.Ս.Վարդանյան, Ա.Մ.Վարժապետյան, Հ.Հ.Սաֆարյան, Ֆ.Ֆ.Մելքոնյան):

Սեպտեմբերի 29-ին վիրաբուժության եվրոպական միության Գլխավոր ասամբլեայի ժամանակ կազմակերպության նախագահ ընտրվեց Սուրեն Ստեփանյանը և այսպիսով «Վիրաբույժների հայկական ասոցիացիան» ստանձնեց պարտավորություն Երևանում անցկացնելու Հայաստանի վիրաբույժների և վիրաբուժության եվրոպական միության համատեղ կոնգրես, որը նախատեսվում է 2018թ. հոկտեմբերին: