• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա բժիշկը հաջողություններ է գրանցել ուժային եռամարտի մրցումներին
Ապագա բժիշկը հաջողություններ է գրանցել ուժային եռամարտի մրցումներին
20.11.2019
Ստոմատոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Աճեմյանը մասնակցել է հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումներին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
 
Ուսանողը նշեց, որ վաղուց է զբաղվում եռամարտով, իսկ մինչ այդ այլ սպորտաձևերով ևս զբաղվել է:
 
«Տարբեր տարիներին տարբեր մրցումների եմ մասնակցել՝ գրանցելով հաջողություններ: Հաճախել եմ նաև ըմբշամարտի և մասնակցելով մրցումների մրցականներ եմ ստացել»,-ասաց նա:
 
Ապագա բժիշկն ասաց, որ սիրով է համատեղում բժշկական կրթությունը սպորտի հետ:
 
«Բժիշկ դառնալն իմ մանկության երազանքն է եղել, բացի այդ տատս բժշկուհի է եղել, և այդ հանգամանքը եւս նպաստել է մասնագիտություն ընտրելու հարցում ուղղորդվել,-հավելեց նա: