• Հայ
  • Рус
  • Eng

Ընտանեկան բժշկության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1997թ.-ին:

1996թ.-ին ՀՀ-ում սկիզբ առած Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ընտանեկան բժշկության/ընդհանուր պրակտիկայի բժշկության (ԸԲ/ԸՊԲ) համակարգի հաստատում: Դրա համար կարևոր նախադրյալ էր ակադեմիական կառույցների ձևավորումը:

Պատմություն

Հիմնադրվել է 1997թ.-ին:

1996թ.-ին ՀՀ-ում սկիզբ առած Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգում ընտանեկան բժշկության/ընդհանուր պրակտիկայի բժշկության (ԸԲ/ԸՊԲ) համակարգի հաստատում: Դրա համար կարևոր նախադրյալ էր ակադեմիական կառույցների ձևավորումը:

1997թ.-ին նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական ծրագրերում «Ընտանեկան բժշկություն» առարկայի ստեղծման նպատակով ԵՊԲՀ կազմում հիմնադրվեց ընտանեկան բժշկության ամբիոնը, որը մինչև 2011թ.-ը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Նույն թվականին ընտանեկան բժշկության ամբիոն ստեղծվեց նաև ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) կազմում, որը գոյության ամբողջ ժամանակահատվածում ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը:

2001թ.-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ ԵՊԲՀ և ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոնների աշխատակիցների ջանքերով ստեղծվեց Ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը սահմանում է մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և մոտեցումների ամբողջությունը, ուսուցման մեթոդներն ու անհրաժեշտ ռեսուրսները: Վերոնշյալ 2 ամբիոնները ստանձնեցին առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների (տեղամասային թերապևտներ, մանկաբույժներ, գյուղական ամբուլատորիաների բժիշկներ)` ընտանեկան բժշկության վերամասնագիտացման մեկամյա ծրագրի իրականացումը:

1999թ.-ին ՀՀ ԱՆ հրամանով հաստատվեցին ընտանեկան բժշկության մասնագիտությունը, և մասնագիտության ձեռքբերմանն ուղղված կլինիկական օրդինատուրայի ծրագիրը: Նույն թվականին ԵՊԲՀ ամբիոնն ընդունեց ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ առաջին կլինիկական օրդինատորներին:

2000թ.-ին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի նախադիպլոմային կրթության ծրագրում ներդրվեց ընտանեկան բժշկության ներածության 5-օրյա դասընթաց:

2001-2011թթ.-ին ԵՊԲՀ և ԱԱԻ ընտանեկան բժշկության ամբիոններում առողջության պահպանման ավելի քան 1300 բժիշկ է վերապատրաստվել:

2007-2011թթ.-ին ամբիոնում ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողներին ուսուցանվում էին նաև «Առողջ ապրելակերպ» և «Առաջին օգնություն» դասընթացները:

2011թ.-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ կրթական բաղադրիչի` ԵՊԲՀ-ին միավորվելու արդյունքում ԱԱԻ և ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնները միավորվեցին: Նորաստեղծ ամբիոնի վարիչի պաշտոնը վստահվեց պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանին, ով ղեկավարեց մինչև 2012թ.-ը:

2012թ.-ի մայիսից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Կարինե Մալայանը:

2015թ.-ին վերականգնվեց «Առաջին օգնություն» առարկայի դասավանդումը, որն իրականացվում է ամբիոնի դասախոսների կողմից՝ ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում կազմակերպվում է «Ընտանեկան բժշկություն» առարկայի 5-օրյա ներածական ցիկլային դասընթաց` ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների նախադիպլոմային 5-րդ տարվա ուսուցման ծրագրում, ինչպես նաև «Պոլիկլինիկական թերապիա» առարկայի 5-օրյա ցիկլային դասընթաց` մագիստրատուրայի ուսանողների համար:

Ուսուցումն ամբիոնում իրականացվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:

Ուսուցման ընթացքում ուսանողներին և բժիշկներին հնարավորություն է տրվում օգտվելու ամբիոնի հարուստ գրադարանից, որը հագեցած է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով բարձրարժեք գրականությամբ: Ամբիոնում գործում է նաև ժամանակակից մանեկեններով և մուլյաժներով հագեցած հմտությունների լաբորատորիա և ընտանեկան բժշկի «մոդելային» գրասենյակ:

Ուսուցումը կազմակերպվում է դասախոսություններիև գործնական պարապմունքների ձևով: Դասախոսություններն անցկացվում են ինտերակտիվ և դիդակտիկ մեթոդների զուգակցությամբ: Բոլոր թեմաները ներկայացվում են համակարգչային PowerPoint ծրագրով, կան բաժանողական տպագիր նյութեր, ուսուցանվողների համար թեմատիկ ուսումնական փաթեթներում ներառված ցուցումներ: Որոշ թեմաների վերաբերյալ ցուցադրվում են նաև տեսաֆիլմեր:

ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի հմտությունների լաբորատորիայում գործնական պարապմունքների ժամանակ կիրառվում են խնդրի վրա հիմնված ուսուցման (problem basedlearning PBL) մեթոդաբանություն, բազմազան սիմուլյացիոն մեթոդներ՝ դերախաղեր, կլինիկական սիմուլյացիաներ:

Հմտությունների լաբորատորիայում ուսանողները հնարավորություն ունեն զարգացնելու կլինիկական հետևյալ հմտությունները`

  • ընդհանուր բժշկական քննություն,
  • օթոսկոպիա,
  • աչքիհատակիզննում,
  • միզապարկի կաթետերիզացիա,
  • սիրտ-թոքային վերակենդանացում և այլն:

Ամբիոնում հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդին տրվող խորհրդատվության հմտությունների զարգացմանը թե լսարանային և թե կլինիկական պայմաններում:

Ամբիոնի ուսուցման ծրագրի հիմնաքարերից են կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման և առավել տարածված հիվանդությունների ու առողջական խնդիրների վարումն առողջության առաջնային պահպանման օղակում:

Ամբիոնին կից «Հերացի» համալսարանական պոլիկլինիկայում ուսանողները դիտարկում են հիվանդների վարումը ամբուլատոր պայմաններում, որտեղ դա իրականացվում է «բնական կոնտեքստում». առողջական խնդիրների վարումը կատարվում է՝ հաշվի առնելով ընտանիքի, աշխատանքի և սոցիալական այլ գործոնները:

Գիտելիքների գնահատումն իրականացվում է ԵՊԲՀ-ում սահմանված կարգով:

Ամբիոնն իրականացնում է նաև հետդիպլոմային ուսուցում: Ընտանեկան բժշկություն/ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի տևողությունը 2 տարի է: Ծրագրի հիմքում ընկած է Ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը (ԸԲՄԿԾ), որը համապատասխանում է աշխարհում ընտանեկան բժշկության/ընդհանուր բժշկական պրակտիկայի միջազգային ավելի քան 30-ամյա փորձի լավագույն ավանդույթներին:

Առողջության առաջնային պահպանման բժիշկների շարունակական բժշկության ծրագրի շրջանակներում կազմակերպվում են 1-7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման հետևյալ դասընթացները`

  • «ԸԲ ընտրված հարցեր»,
  • «Ամբուլատոր թերապիա»,
  • «Ամբուլատոր մանկաբուժություն»,
  • «ԸՊԲ կլինիկական հմտություններ» և այլն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`

ԱԱՊ օղակի բարեփոխումների կլինիկական հարցեր,
Շնչառական համակարգի հիվանդություններ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տպագրվելեն 100-ից ավելի գիտական հոդվածներ, սեղմագրեր, որոնք ներկայացվել են հայկական ու միջազգային գիտաժողովներին:

 Համագործակցություն

1999թ.-ից միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ ամբիոնի աշխատակիցները բազմաթիվ վերապատրաստումներ են անցել արևմտյան համալսարաններում (Նորվեգիա, Էստոնիա, Ավստրիա, Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ)` դասավանդման ժամանակակից մեթոդների, կլինիկական ուսուցման ծրագրերի նախագծման, կլինիկական աշխատանքի ժամանակակից չափորոշիչների վերաբերյալ: Արտերկրից ժամանած առաջատար մասնագետներն ամբիոնում զանազան կլինիկական դասընթացներ են կազմակերպել` ամբիոնի աշխատակիցների և առողջության առաջնային պահպանման բժիշկների համար` ապահովելով նաև հետագա շարունակական մեթոդաբանական խորհրդատվություն:

Ընտանեկան բժշկություն/ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությունը պահանջում է կլինիկական այլ մասնագետների հետ սերտ համագործակցություն. ԵՊԲՀ մյուս կլինիկական ամբիոնների համագործակցությամբ և Հայաստանում 2001-2012թթ.-ին աշխատող միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (WB PIU, GlobalFund, USAID Projects PRIME II, NOVA, PHCR) ամբիոնի աշխատողներն առողջության առաջնային պահպանման բժիշկների համար մշակել են մի շարք ուսումնական փաթեթներ և կլինիկական ուղեցույցներ:

Ներկայումս ամբիոնի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) HS-STAR (Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման) ծրագրի հետ, մասնակցում բուժօգնության որակի վերահսկման, համառոտ կլինիկական գործելակարգերի, հանրակրթական նյութերի մշակման և դասընթացների իրականացման աշխատանքներին:

Ընտանեկան բժշկության վերապատրաստման ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային փորձագետների կողմից, իսկ դրա արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում:

«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որպես շարունակական բժշկական կրթության ծրագրի բաղադրիչ, առողջության առաջնային պահպանման բժիշկների համար ամեն տարի կազմակերպում է մեթոդական սեմինարներ և գիտաժողովներ:

Հասարակական կազմակերպությունը համագործակցում է շվեդացի ընտանեկան բժիշկների հետ, որոնք տարին երկու անգամ գործնական դասընթացներ են անցկացնում ամբիոնում` «Ընտանեկան բժշկության կլինիկական հմտություններ» թեմայով:

 

Աշխատակազմ