• Հայ
  • Рус
  • Eng

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին։

Բժշկական կադրերի պատրաստման և նրանցով մասնագիտական ճյուղավորված ցանցի ապահովման համար ավելի քան 40 տարի առաջ ԽՍՀՄ բժշկական բոլոր բուհերում բացվեցին վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոններ:

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին։

Բժշկական կադրերի պատրաստման և նրանցով մասնագիտական ճյուղավորված ցանցի ապահովման համար ավելի քան 40 տարի առաջ ԽՍՀՄ բժշկական բոլոր բուհերում բացվեցին վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոններ:

Երևանի բժշկական ինստիտուտւմ այդպիսի ամբիոն բացվել է 1971թ.-ին, որը գլխավորել է բ.գ.դ., պրոֆեսոր Սեպուհ Ջանգիրի Թումյանը` հանրապետության առաջատար վնասվածքաբաններից մեկը: Նա ուսուցչի ու գիտաշխատողի իր շնորհքն ու ունակությունները հաղորդում էր ամբիոնի աշխատակիցներին: Պրոֆեսոր Ս. Թումյանի ղեկավարությամբ իրենց թեկնածուական ատենախոսություններն են պաշտպանել Ա.Կ. Զառացյանը, Է.Ս. Ղարիբյանը, Լ.Գ. Գրիգորյանը, Մ.Գ. Մարգարյանը, Ա.Ջ. Գևորգյանը և մի շարք մասնագետներ Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից:

Ուսանողների հետ պարապունքներին ներգրավվել են բազմափորձ պրոֆեսորներ Ա.Գ. Իսահակյանը և Տ.Լ. Կրիստոտուրյանը:

Ամբիոնի կայացման ու գիտաուսուցողական պոտենցիալի ամրապնդման գործում հատուկ ներդրում է ունեցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի (ՎՕԳՀԻ) տնօրեն պրոֆեսոր Ի.Ա. Օսեպյանը: Նա դասախոսությունների ու գործնական պարապունքների կուրս է ներդրել: Բազմափորձ դասախոսը լուրջ ներդրում է ունեցել ուսանողների և ամբիոնի աշխատակիցների համար ՎՕԳՀԻ-ում ամուր ուսուցողական, գիտական ու բուժական բազայի ստեղծման գործում: Վերջիններս հնարավորություն էին ստանում իրականացնել ուսուցման գործնթացները, զբաղվել բուժական պրակտիկայով, ինչպես նաև կատարել գիտական հետազոտություններ: Երկար տարիներ է՝ ինչ ամբիոնում մեծ աշխատանք է իրականացվում երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի միջոցով:

1991թ.-ից ամբիոնը գլխավորել է պրոֆեսոր Ա.Կ. Զառացյանը։ Այդ տարիներին գիտաուսումնական աշխատանքները նոր որակ են ստացել: Պրոֆեսորի կողմից թարմացվել են դասախոսությունները և մեթոդական ձեռնարկները գործնական պարապունքների համար: Դրա անհրաժեշտությունն ակնհայտ էր դարձել ռազմաբժշկական ֆակուլտետի, մասնավորապես` ռազմադաշտային վիրաբուժության ցիկլի ստեղծումից հետո: Պրոֆեսոր Ա.Կ. Զառացյանը «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ է, ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհուրդների ու ՏՕՌԿ-ի գիտական խորհուրդի անդամ: Հեղինակել է 2 հայտնագործության, 2 մենագրության և 107 հոդված, «Ռազմադաշտային բժշկություն» դասագիրքը (հայերեն):

2006թ.-ի դեկտեմբերին ամբիոնի վարիչ է ընտրվել Արմեն Գերասիմի Չարչյանը։ Ա.Գ. Չարչյանն իր գործունեությունն սկսել է ամբիոնի դոցենտի պաշտոնում: Նրա շնորհիվ կլինիկայում ստեղծվել են բոլոր պայմանները մեծ թվով կլինիկական օրդինատորների և ուսանողների ուսուցման համար: Առավել շնորհալի կլինիկական օրդինատորներն ընդունվել են ամբիոն` որպես ավագ լաբորանտ:

Ա.Գ. Չարչյանն ուսումնական գործնթացի կազմակերպման, մասնագիտական ունակությունների փոխանցման, ինչպես նաև ամենօրյա ուսուցման ձեռնարկների պատրաստման մեծ կարողություններ է դրսևորում։ Մի խումբ երիտասարդ դասախոսներ նրա ղեկավարությամբ գիտահետազոտական աշխատանքներ են կատարում` գիտական ատենախոսություններ պատրաստելու համար: Հեղինակ է 2 մենագրության, 8 մեթոդական ձեռնարկի և 190 գիտական հոդվածի: 2011թ.-ի ապրիլի 29-ին նա փայլուն կերպով պաշտպանեց ամենաարդիական խնդիրներից մեկին վերաբերող` «Կոկսարթրոզների կանխարգելումը և բուժումը» դոկտորական թեզը: Պրոֆեսորն իր բազմակողմանի գործունեությամբ` որպես դասախոս, գիտնական և բժիշկ` լավագույն օրինակ է վնասվածքաբանության ամբիոնի աշխատակիցների և ուսանողների համար:

Ամբիոնում շարունակվում է ուսումնական գործընթացի կատարելագործումը, արմատապես փոխվում է մեթոդական աշխատանքը, հաջողությամբ ներդրվում են ուսանողների գիտելիքների վերահսկման ժամանակակից մեթոդները: Այս ամենն ուսանողներին պարտադրում են խորությամբ ուսումնասիրել, հետևաբար և հեշտությամբ յուրացնել դասավանդվող առարկան: Ամբիոնի դասախոսների մեծ մասը հաջողությամբ դասավանդում է նաև անգլերեն ու ռուսերեն լեզուներով և մեծ հարգանք են վայելում արտասահմանցի ուսանողների շրջանում: Ամբիոնում ստեղծվել է բազմափորձ, համախոհ դասախոսների խումբ, որն ունակ է բարձր մակարդակով իրականացնել ուսումնական, գիտական և բուժական գործունեություն:

Ա.Գ. Չարչյանը և Ա.Կ. Զառացյանը ԵՊԲՀ-ի 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են ԵՊԲՀ-ի ոսկե մեդալով:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական ցիկլային պարապունքների միջոցով: Ամբիոնում առարկայի ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետների ուսանողների համար՝ 11-րդ և 12-րդ կիսամյակների ընթացքում` համապատասխանաբար 10 և 5 օրյա ցիկլային պարապունքների տեսքով, հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Այդ պարապունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի սկզբունքներին և հիմնական մոտեցումներին: Դասախոսության նյութը ներառում է ընդհանուր, մասնավոր վնասվածքաբանությունը և օրթոպեդիան:

Գործնական պարապունքների ընթացքում քննարկվում են նյութը և կլինիկական դեպքերը, զարգացվում են գործնական ունակությունները և հմտությունները: Ուսուցման ընթացքում օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ. ամբիոնը համալրված է համակարգիչներով, գրաֆոպրոյեկտորով, մուլյաժներով: Ուսանողները մասնակցում են հիվանդների բուժման գործընթացին և վիրահատություններին:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 3 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
  • ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի համալսարանական կլինիկան։

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները`

  • կոքսարթրոզների կանխարգելումը և բուժում,
  • կոնքազդրային հոդի արթրոսկոպիա,
  • ոսկրային դեֆեկտներ և էնդոպրոթեզավորումը երիտասարդների մոտ,
  • պոլիտրավմայով հիվանդների վարման տակտիկան,
  • առաջային խաչաձև կապանի պլաստիկա,
  • ազդրոսկրի դիստալ հատվածի կարճեցվող օսթեոտոմիա դիսպլաստիկ կոքսարթրոզների էնդոպրոթեզավորման ժամանակ,
  • դիսպլաստիկ կոքսարթրոզների վիրահատական բուժման ընտրության դիֆերենցիալ տակտիկան,
  • բիֆոսֆոնատների կիրառումը կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորման ժամանակ։

Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակաիցները մասնակցել են միջազգային հետևյալ գիտաժողովներին.

  • Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես, 2003թ. հոկտեմբերի 1-3-ը, Երևան,
  • Bone & Joint Trauma Surgery Satellite Symposium, 2004թ. օգոստոսի 28-29-ը, Երևան,
  • Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրես, 2006թ. ապրիլի 12-14-ը, Երևան,
  • Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 4–րդ կոնգրես` նվիրված Հայաստանում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի հիմնադրման 60-ամյակին և պրոֆ. Ի.Հ. Օսեփյանի 80-ամյակին, 2006թ. սեպտեմբերիի 29 – հոկտեմբերի 1-ը, Ծաղկաձոր,
  • Միջազգային վիրաբուժական կոնգրես, 2008թ. հոկտեմբերի 1-3-ը, Երևան,
    Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 5–րդ համագումար, 2010թ. հոկտեմբերի 1-3-ը, Ծաղկաձոր,
  • Հայաստանի 3–րդ միջազգային բժշկական համագումար, 2011թ. հուլիսի 7-9-ը, Երևան։

Համագործակցություն

Ամբիոնն ունի համագործակցության լայն շրջանակ`

  • Ն.Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ,
  • Կենտրոնական Ջորջիայի բժշկական կենտրոն, Մայքոն, ԱՄՆ,
  • Գլխավոր հիվանդանոց, Լինց, Ավստրիա,
  • Սեյնթ Մաարտենս կլինիկա, Նայմեխեն, Նիդերլանդներ,
  • Մասսաչուսեց գլխավոր հիվանդանոց, Բոստոն, ԱՄՆ,
  • Լահեյ կլինիկա, Բոստոն, ԱՄՆ,
  • Տիվոլի համալսարանական հիվանդանոց, Լա Լուվիեր, Բելգիա,
    Ինզելշպիտալ, Բերն, Շվեցարիա,
  • Զալցբուրգի գլխավոր հիվանդանոց, Զալցբուրգ, Ավստրիա,
  • Գլխավոր քաղաքային հիվանդանոց, Աալստ, Բելգիա

Ամբիոնի աշխատակազմ

Աշխատակազմ