• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության թիվ 4 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

2011-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի բազայի վրա ձևավորվել են վիրաբուժության թիվ 3 և թիվ 4 ամբիոնները:

1934թ.-ին հիմնադրվել է ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը, որի առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկը: 1940-ին նրան փոխարինել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանը: Այդ տարիներին հիմնադրվել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը (այժմ` Ռ.Յոլյանի անվամբ), հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

2011-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի բազայի վրա ձևավորվել են վիրաբուժության թիվ 3 և թիվ 4 ամբիոնները:

1934թ.-ին հիմնադրվել է ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը, որի առաջին ղեկավարն էր պրոֆեսոր Հ.Ս. Քեչեկը: 1940-ին նրան փոխարինել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանը: Այդ տարիներին հիմնադրվել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը (այժմ` Ռ.Յոլյանի անվամբ), հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը:

1955-1956թթ.-ին ամբիոնը ղեկավարել է դոցենտ Վ.Ս. Սողոմոնյանը, 1956-1971թթ.-ին` պրոֆեսոր Ռ.Լ. Պարոնյանը: Ռ. Պարոնյանի հեղինակությամբ հրատարակվել է «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքի առաջին մասը:

1971-1988թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ս.Զ. Հովհաննիսյանը, ով հեղինակ է թարախային վիրաբուժության և պոչուկի էպիթելային ուղիներին վերաբերող աշխատությունների:

Ամբիոնն ունեցել է վիրաբուժության անվանի կադրեր` ճանաչված վիրաբույժներ Ս.Մ. Գալստյանը, Ս.Ք. Ավդալբեկյանը, Ա.Ա. Միդոյանը, Հ.Հ. Մինասյանը, Հ.Ա. Ջաղինյանը:

1988-ին ամբիոնը վերանավանվել է Վիրաբուժության թիվ 1 ամբիոն: 1988-2008թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Հ.Վ. Սարուխանյանը, ով 1987-ից ղեկավարում է Հայաստանի վիրաբույժների ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է: Նրա ջանքերով 2000-ին հիմնադրվել է «Հայկական վիրաբուժություն XXI -պրոֆեսիոնալների միությունը»: Հ.Սարուխանյանի նախաձեռնությամբ 2003թ. և 2008թ. կազմակերպվել ու անցկացվել են միջազգային համահայկական վիրաբուժական համաժողովները:

2008-ից ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Մ.Մ. Միրիջանյանը, ով միաժամանակ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավարն է։

2001-2010թթ.-ին Մ. Միրիջանյանը եղել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը: 2002-ից ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտացված խորհրդի անդամ է, իսկ 2008-ից` նույն խորհրդի նախագահը։

2010-ից ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է:

Պրոֆեսոր Մ. Միրիջանյանը «Տեսական և կլինիկական հարցեր» գիտա-գործնական հանդեսի և «Вестник хирургии Армении» խմբագրական կոլեգիայի անդամ է:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների մագիստրատուրայի, ինչպես նաև ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի արտասահմանցի ուսանողների համար: Ուսուցումը կատարվում է դասախոսություն-սեմինարների և գործնական պարապմունքների ձևով:
Դասախոսություն-սեմինարների ժամանակ վերլուծվում են աբդոմինալ, թորակալ և սրտային վիրաբուժական տարբեր հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածագումը, կլինիկան, ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը և բուժումը:

Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, կատարվում այցելություններ վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներ, վերլուծվում հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Ուսանողները մասնակցում են վիրահատություններին, կատարում գիշերային հերթապահություններ: Լավագույն ուսանողներն ընդգրկվում են ամբիոնում գործող գիտական խմբակում, որտեղ կատարվում են գիտական աշխատանքներ:
Հետդիպլոմային ուսուցումը 3 տարի է:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են վիրաբուժական հիվանդությունների ժամանակ էնդոտոքսիկոզին:
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ.Մ. Միրիջանյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 2 դոկտորական և 6 թեկնածուական ատենախոսություն:


Աշխատակազմ