• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության թիվ 3 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1925թ.):

Ամբիոնը ձևավորվել է 1925թ.-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում, երբ դեռ նոր էր ձևավորվում բժշկագիտության բարձրագույն դպրոցը: Այն կազմավորելու գործում մեծ դեր է ունեցել Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի սան, Հայաստանի բժիշկների ընկերության նախագահ, պրոֆեսոր Համբարձում Սերաֆիմի Քեչեկը:

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1925թ.):

Ամբիոնը ձևավորվել է 1925թ.-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում, երբ դեռ նոր էր ձևավորվում բժշկագիտության բարձրագույն դպրոցը: Այն կազմավորելու գործում մեծ դեր է ունեցել Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի սան, Հայաստանի բժիշկների ընկերության նախագահ, պրոֆեսոր Համբարձում Սերաֆիմի Քեչեկը:

1940-1956թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մեկ ուրիշ սան, ակադեմիկոս Ռուբեն Հովսեփի Յոլյանը, ով 1938թ.-ից Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահն էր: Նրա ղեկավարությամբ այդ տարիներին հրատարակվել են «Ռազմադաշտային վիրաբուժություն», «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքերը, հիմնադրվել է Հեմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:
1956-1971թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռուբեն Լազարի Պարոնյանը, ով մշակել է լյարդի պունկցիայի ու արդյունքների գնահատման մեթոդիկան, միաժամանակ «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքի առաջին մասի հեղինակն է:

1971-1988թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սուրեն Զաքարի Հովհաննիսյանը: Ամբիոնը եղել է վիրաբուժության հզոր դարբնոց, այնտեղից են սերել ճանաչված վիրաբույժներ ու գիտնականներ Հ.Հ. Մինասյանը, Ն.Ա. Գալստյանը, Ս.Ք. Ավդալբեկյանը, Ա.Ս. Միդոյանը, Ս.Զ. Հովհաննիսյանը և ուրիշներ:
1988-2008թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը:

2011թ.-ին վիրաբուժության թիվ 1 ամբիոնի հիման վրա ձևավորվեցին վիրաբուժության թիվ 3 և վիրաբուժության թիվ 4 ամբիոնները:
2011թ.-ից վիրաբուժության թիվ 3 ամբիոնը շարունակում է ղեկավարել պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանը: Նա 1987-ից մինչև 2015-ը ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերությունը: 1987-ից ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է:

2000թ.-ին Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ջանքերով հիմնադրվել է Հայկական վիրաբուժություն-XXI պրոֆեսիոնալների միությունը: Նրա նախաձեռնությամբ 2003թ., 2008թ. և 2013թ.-ին կազմակերպվել են համահայկական միջազգային վիրաբուժական համաժողովները:

Ամբիոնում իրենց գիտամանկավարժական և բժշկական գործունեությունն են անցել այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են պրոֆեսորներ Հ.Մ. Քուշկյանը, Գ.Գ. Մխոյանը, Լ.Հ. Մինասյանը, Մ.Մ. Միրիջանյանը, Ա.Կ. Հովհաննիսյանը, Ա.Մ. Մինասյանը, գիտությունների թեկնածու Հ.Կ. Սարկավագյանը և ուրիշներ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Էրեբունի» ԲԿ
  • «Նաիրի» ԲԿ
  • «Նորք-Մարաշ» ԲԿ
  • «Իզմիրլյան» ԲԿ


Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական ֆակուլտետների և արտասահմանցի ուսանողների, ինչպես նաև հետբուհական` կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար: Ուսուցման ընթացքում դասերն անցկացվում են վիրասրահներում, վիրաբուժական և ախտորոշման բաժանմունքներում: Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները մասնակցում են հիվանդների զննմանը, վիրակապություններին, վիրահատություններին, ինչպես նաև մասնակցում են գիշերային հերթապահություններին:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում է «Մեծահասակների (60 և ավելի) խմբում որովայնի խոռոչի վիրաբուժական հիվանդությունների, վնասվածքների և վիրավորումների բուժման առանձնահատկությունները» թեմայով գիտահետազոտական աշխատանքը: Ամբիոնում պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր: Ամբիոնի աշխատակիցներից շատերը ներկայումս ղեկավարում են ամբիոններ և վիրաբուժական բաժանմունքներ:

Ամբիոնի աշխատակիցներից հինգը բժշկական գիտությունների դոկտոր են, տասնմեկը` բժշկական գիտությունների թեկնածու:

Աշխատակազմ