• Հայ
  • Рус
  • Eng

Վիրաբուժության թիվ 1 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին:

Ամբիոնը ձևավորվել է 1928թ.-ին` Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բազայի հիման վրա: Ամբիոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը (1928-1936թթ.) եղել է պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Միրզա-Ավագյանը: Նա Հայաստանում առաջինն է կատարել սրտամկանից հրազենի գնդակի հեռացման վիրահատություն:

Պատմություն

Հիմնադրվել է 1928թ.-ին:

Ամբիոնը ձևավորվել է 1928թ.-ին` Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բազայի հիման վրա: Ամբիոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը (1928-1936թթ.) եղել է պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Միրզա-Ավագյանը: Նա Հայաստանում առաջինն է կատարել սրտամկանից հրազենի գնդակի հեռացման վիրահատություն:

1933թ.-ից ամբիոնը կոչվել է հոսպիտալային վիրաբուժության ամբիոն, այնտեղ դասավանդվել են ընդհանուր, մասնավոր վիրաբուժություն, վնասվածքաբանություն, ռազմադաշտային և դիմածնոտային վիրաբուժություն:

1936-1952թթ.-ին ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Գասպար Մելքոնյանը: 1937թ.-ին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պերիֆերիկ նյարդերի վնասումներ» թեմայով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 2 ատենախոսություն: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով:

1952-1979թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Իվան Գևորգյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է դոկտորական 10 և թեկնածուական 30 ատենախոսություն: 1961-ին նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ 1962-ին նա ընտրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Եղել է Վիրաբույժների միջազգային ընկերության անդամ, հանրապետության գլխավոր վիրաբույժը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ և Կարմիր աստղ շքանշաններով, մեդալներով:

1979-1998թթ.-ին ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Վիկտոր Ափոյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է դոկտորական 1 և թեկնածուական 12 ատենախոսություն: Հեղինակ է նորարարական 20 առաջարկության: Հանրապետությունում առաջինն է կատարել սրտամկանից էխինոկոկէկտոմիա, ստամոքսի պլաստիկա կերակրափողի հեռացումից հետո, մեզենտերիկոկավալ շունտավորում։ Գործնական առողջապահության մեջ կարևոր են նաև լեղուղիների, մակերիկամների, ուրցագեղձի, թորակալ վիրաբուժությանը նվիրված նրա աշխատանքների արդյունքները։ Պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով և ՀՀ առողջապահության նախարարության ոսկե մեդալով:

1998-2008թ.թ.-ին ամբիոնի վարիչն է եղել պրոֆեսոր Ստեփան Հովհաննիսյանը: Նրա ղեկավարությամբ պաշտպանված 1 դոկտորական և 9 թեկնածուական ատենախոսությունները նվիրված են եղել էնդոկրին վիրաբուժությանը, անաէրոբ ինֆեկցիայի հետազոտմանը: Պրոֆեսոր Հովհաննիսյանն է «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայում ներդրել էնդոսկոպիկ վիրաբուժությունը:

Մինչ 2011թ.-ի օգոստոս ամիսը ամբիոնը կոչվել է վիրաբուժության թիվ 2 ամբիոն:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ցիկլային պարապմունքներով: Դասավանդումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքների ժամանակ քննարկվում են կլինիկական դեպքերը, ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում են համայցերին, վիրակապություններին և կլինիկայի աշխատանքին, դիտում են տարբեր տեսակի վիրահատություններ, իսկ երբեմն՝ նաև մասնակցում վիրահատության:

Ամբիոնում ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողներին դասավանդվում են ընդհանուր վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ՝ երեք լեզուներով:

Ամբիոնն առաջիններից մեկն է կիրառել տեսահաղորդում` վիրասրահից լսարան:

Ուսանողների գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային հարցման, թեստային և բանավոր քննությունների միջոցով:

Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են ստոմատոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի և ընդհանուր բժշկության 4-րդ, 5-րդ կուրսերի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ձեռնարկների հրատարակմանը, «Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի 2 հատորի ստեղծմանը:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 3 տարի տևողությամբ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են՝

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան (ղեկավար` դոց. Ս. Ստեփանյան),
անոթային վիրաբուժության կենտրոնը (ղեկավար` պրոֆ. Գ. Գրիգորյան),
«Արթմեդ» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան (ղեկավար` պրոֆ. Ա. Սահակյան):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

  • Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման հարցերի հետազոտություն,
  • Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության բարդությունների բուժում,
  • Լեղաքարային հիվանդության և նրա բարդությունների բուժում,
  • Որովայնային և կրծքային վիրաբուժությունում տեսադիտման հնարավորությունների ուսումնասիրություն,
  • Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ռեֆլյուքս էզոֆագիտների հետազոտում և բուժում:

Համագործակցություն

Ամբիոնն ուսումնական և գիտական կապերի մեջ է.

  • Գերմանիայի Դաշնության Հայդելբերգի համալսարանի վիրաբուժական կլինիկայի,
  • Մեմմինգենի հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի,
  • Փարիզի Սենտ-Լուի հոսպիտալի վիրաբուժական կլինիկայի,
  • Փարիզի Կոշենի հոսպիտալի էնդոսկոպիայի բաժանմունքի հետ,

ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել երիտասարդ դասախոսների և կլինիկական օրդինատորների ուսուցման մի մասն անցկացնել այդ բուժհհաստատություններում:

Աշխատակազմ