• Հայ
  • Рус
  • Eng

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2003թ․-ին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի կազմավորումը կապված է 1954թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնին կից գործող ուրոլոգիայի դասընթացի հետ: Դասընթացի, և ընդհանրապես Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրն էր դոցենտ Ավետիք Ավետիքի Միդոյանը, ով այն ղեկավարեց մինչև 1991-ը:

1991թ.-ից դասընթացի ղեկավար նշանակվեց դոց. Յուրի Գեորգիի Զոհրաբյանը, ով ղեկավարեց մինչև 2003թ.-ը:

1978թ.-ին, Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնին կից ուրոլոգիայի դասընթացին զուգահեռ բժիշկների կատարելագործման ինստիտուտում (բժիշկների վերապատրաստման նպատակով) ստեղծվեց ուրոլոգիայի ամբիոն, որի ղեկավար նշանակվեց դոց. Իվան Գերասիմի Աղաջանյանը:

Այս տարիները առանձնահատուկ եղան հանրապետությունում ուրոլոգիայի զարգացման համար թե՛ կադրային, թե՛ գիտական և թե՛ տեխնիկական առումով: Այս ընթացքում հրապարակվեցին 2 տասնյակից ավել գիտական աշխատություններ:

2003թ.-ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Արմեն Աբգարի Մուրադյանի անմիջական ջանքերով, ստեղծվեց ուրոլոգիայի ամբիոն: Ամբիոնի աշխատակիցները հիմնականում երիտասարդ մասնագետներ էին, որոնց անձնուրաց աշխատանքի շնորհիվ ստեղծվեցին ժամանակակից ուսումնական ծրագրեր ինչպես ուսանողների, այնպես էլ կլինիկական օրդինատորների համար: Ամբիոնի աշխատակիցների եռանդուն աշխատանքի շնորհիվ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ ուսանողների շրջանում ուրոլոգիա առարկայի հանդեպ, ինչի ապացույցը դարձավ այն փաստը, որ ամբիոնը 2 անգամ ճանաչվեց լավագույնը ուսանողների գնահատմամբ, ինչպես նաև 1 տասնյակից ավել կլինիկական օրդինատորներ էին ուսուցանվում յուրաքանչյուր տարի ամբիոնում: Պրոֆ. Մուրադյանը ամբիոնը ղեկավարեց մինչև 2011թ.-ը։

2011թ.-ին Ս. Խ. Ավդալբեկյանի անվան բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի ամբիոնները, որոնք զբաղվում էին հետդիպլոմային ուսուցմամբ միավորվեցին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, իսկ բժշկական համալսարանի ամբիոնները դիպլոմային ուսուցմամբ: Այս ընթացքում համալսարանի ղեկավարության և ամբիոնի աշխատակիցների աշխատանքային անհամաձայնության պատճառով որոշվեց պրոֆ. Մուրադյանի ղեկավարած ամբիոնը փակել և ուրոլոգիայի դիպլոմային և հետդիպլոմային ուսուցման հարցերով զբաղվելու պարտականությունները դնել Ի.Գ. Աղաջանյանի վրա: 2014թ.-ին ուրոլոգիայի ամբիոնը վերակազմավորվեց ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի՝ իր մեջ ներառելով նաև անդրոլոգիայի կուրսը: Ամբիոնի վարիչ նշանակվեց պրոֆ. Ա. Ա. Մուրադյանը, ով ամբիոնը ղեկավարում է մինչ օրս:

Կարդալ ավելին
Փակել

Աշխատակազմ