• Հայ
  • Рус
  • Eng

Սրտաբանության ամբիոն

Պատմություն

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնը ընդգրկում է 23 բժիշկ, որոնք համարվում են հմուտ մասնագետներ: Ամբիոնը համարվում է առաջատար կենտրոն սրտաբանության ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացման գործընթացում ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային ուսուցման նպատակով:

Պատմություն

ԵրՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնը ընդգրկում է 23 բժիշկ, որոնք համարվում են հմուտ մասնագետներ: Ամբիոնը համարվում է առաջատար կենտրոն սրտաբանության ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացման գործընթացում ինչպես նախադիպլոմային, այնպես էլ հետդիպլոմային ուսուցման նպատակով:

Ամբիոնը հիմնվել է 2011 թվականին, ներքին հիվանդությունների N1 ամբիոնի աշխատակիցների ընդգրկմամբ: Ամբիոնի վարիչն է պրոֆ. Հ.Ս.Սիսակյանը (2008 թ.-ից Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի վարիչ, իսկ 2011թ.-ից Սրտաբանության ամբիոնի վարիչ), ԱՄՆ-ի սրտաբանների միության ընտրված անդամ, միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերի խմբագրությունների անդամ և գրախոս, Հայաստանի Սրտաբանական Ասոցիացիայի ընտրված նախագահ (2017 թ.-ից):

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնը կատարում է ծավալուն ուսումնամեթոդական, գիտահետոզատական, կլինիկական աշխատանքներ:
Ամբիոնը դասավանդում է Համալսարանի 4-րդ և 6-րդ կուրսերի սրտաբանության ծրագրերը, ինչպես նաև սրտաբանություն ռեզիդենտուրայի շրջանում, անց է կացնում բժիշկների վերապատրաստում և հետդիպլոմային ենթամասնագիտական ծրագրեր: Ամբիոնում անցել են իրենց ռեզիդենտուրան և վերապատրաստումը աշխարհի 23 երկրներից:
Ամբիոնի կլինիկան հագեցված է ժամանակակից սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման հնարավորություններով, ներառյալ բոլոր սիրտ-անոթային ախտորոշման մեթոդները, ինտերվենցիոն սրտաբանությունը, սրտային անբավարարության ժամանակակից բուժումը:
Ամբիոնը հայտնի է Հայաստանում և Հայաստանից դուրս իր ժամանակակից Սիրտ-անոթային մեթոդների ներդրմամբ և ուսուցմամբ մարզերում, կանխարգելիչ սրտաբանական միջոցառումների անցկացումով, նոր կրթական ծրագրերի իրականացումով:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի հիմնական գիտահետոզատական ուղղություններն են՝
1) Սրտի ռեմոդելավորման պաթոգենեզի առանձնահատկությունների ուսումնասիրումը սրտային անբավարարության զարգացման գործընթացում
2) սրտային անբավարարության բուժման նոր մոտեցումներ և հոսպիտալիզացիաներ և մահածության նվազման ուղղված միջոցառումներ
3) սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում պրոգնոստիկ նոր մարկերների ուսումնասիրում
4) կլինիկական բազմակենտրոն հետազոտություններին մասնակցություն
Ամբիոնի աշխատակակիցների կողմից հրապարակվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ:

Համագործակցություն

Ամբիոնը մասնակցել է Եվրոպայի սրտաբանների միության կողմից մշակվող ուղեցույցերին (Պերիկարդի հիվանդություններ 2015; Սուր և խրոնիկ սրտային անբավարարություն 2016; Միոկարդի ռևասկուլյարիզացիա 2018):
Ամբիոնի աշխատությունները լայնորեն լուսաբանված են Միջազգային ինդեքսավորված ամսագրերում:

Աշխատակազմ