• Հայ
  • Рус
  • Eng

Ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1938 թ-ին:

Ամբիոնը հիմնադրվել է 1938 թ բ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Արմենակի Մինասյանի կողմից: Հիմնադրման տարիներից այն մեծ դեր է կատարում սպորտային բժշկության զարգացման և բժշկության մեջ վերականգնողական մեթոդների ներդրման գործում: Ամբիոնում կատարվում են բժշկական ռեաբիլիտոլոգիային, սպորտային բժշկությանը, ֆիզիկական զարգացմանն ու աշխատունակության խնդիրներին նվիրված ժամանակակից հետազոտական աշխատանքներ: 

Պատմություն

Հիմնադրվել է 1938 թ-ին:

Ամբիոնը հիմնադրվել է 1938 թ բ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Արմենակի Մինասյանի կողմից: Հիմնադրման տարիներից այն մեծ դեր է կատարում սպորտային բժշկության զարգացման և բժշկության մեջ վերականգնողական մեթոդների ներդրման գործում: Ամբիոնում կատարվում են բժշկական ռեաբիլիտոլոգիային, սպորտային բժշկությանը, ֆիզիկական զարգացմանն ու աշխատունակության խնդիրներին նվիրված ժամանակակից հետազոտական աշխատանքներ: 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում «Բժշկական ռեաբիլիտոլոգիա», «Ֆիզիոթերապիա» և «Սպորտային բժշկություն» առարկաների ուսուցումն իրականացվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ΙV և VΙ կուրսերի, ռազմաբժշկության ֆակուլտետի, անգլալեզու, ռուսալեզու ուսանողների և կլինօրդինատորների համար: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով, որոնք անցկացվում են անտրոպո- և բիոմետրիկ անհրաժեշտ միջոցներով հագեցած ֆունկցիոնալ կաբինետներում` նախատեսված ուսանողների ինքնուրույն հետազոտությունների համար: Դասախոսությունները և գործնական պարապմունքները մանրամասն ընդգրկում են բժշկական ռեաբիլիտոլոգիայի ժամանակակից մոտեցումներն ու հիմնական հայեցակարգը, ներքին հիվանդությունների կլինիկայում իրականացվող համախտանիշային բուժման սկզբունքները: Ներկայացվում են ամբիոնի աշխատակիցների կողմից մշակված հիվանդությունների վերագանգնողական բուժման ծրագրերը:
«Ֆիզիոթերապիա» առարկայի դասընթացներն անցկացվում են համալսարանական կլինիկական բազայի ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում, որտեղ ուսանողները ծանոթանում են էլեկտրա- և ուլտրաձայնային թերապիայի համար տարբեր ֆիզիոթերապևտիկ սարքավորումների օգտագործմանը, լազերային տեխնոլոգիաների, մագնիտոթերապիայի և օզոնոթերապիայի համար նախատեսված սարքավորումների կիրառմանը:

Հետդիպլոմային ուսուցումը կլինիկական օրդինատուրայում երկու տարի է՝ բժշկական ռեաբիլիտոլոգիա, սպորտային բժշկություն և ֆիզիոթերապիա մասնագիտություններով:
Անցկացվում են վերապատրաստման դասաընթացներ բարձր և միջին բուժական անձնակազմի համար: Բժշկական ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնն ընդգրկված է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նախագծի «Սննդի և ֆիզիկական ակտիվության գծով գլոբալ մարտավարություն» ծրագրում` որպես համակատարող:


 Գիտահետազոտականաշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ «Օքսիդատիվ սթրեսի ձևավորման առանձնահատկությունները հիպոկինեզիայի և դոզավորված ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում. Շտկման մեթոդների մշակում» և «Սրտի իշեմիկ հիվանդությամբ և մետաբոլիկ սինդրոմով տառապող հիվանդների ռեաբիլիտացիայի առանձնահատկությունները» թեմաներով:

 Համագործակցություն

Ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնն ընդգրկված է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի նախագծի «Սննդի և ֆիզիկական ակտիվության գծով գլոբալ մարտավարություն» ծրագրում` որպես համակատարող:

2003-ից ամբիոնը 2 տարին մեկ կազմակերպում է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային գիտաժողով:

 

Աշխատակազմ