• Հայ
  • Рус
  • Eng

Ռազմադաշտային թերապիայի ամբիոն

Ռազմադաշտային թերապիայի ամբիոնը ստեղծվել է 1998 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ առանձնանալով ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի իր առանձին դասընթացներով ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ընդհանուր ամբիոնից:
Ռազմադաշտային թերապիայի նորաստեղծ ամբիոնի պետ է նշանակվում բ.գ.դ., բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը: 
Ամբիոնի ձևավորման և ուսումնական գործընթացի իրականացման գործում իրենց ավանդն են ունեցել ամբիոնի առաջին դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Ն.Ռ. Արզումանյանը, բ.գ.թ., դոցենտ, բ/ծ մայոր Ա.Գ. Դանիելյանը և բ.գ.թ., դոցենտ բ/ծ մայոր Ք.Մ. Սահակյանը:

2002թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (ԿԿԶՀ) ստեղծվում են պրոֆիլային կլինիկաներ, բ.գ.դ., բ/ծ գնդապետ Ս.Գ. Գալստյանը նշանակվում է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ կլինիկայի ղեկավար:
2007 թ.-ին ամբիոնում ստեղծվում է կլինիկական թունաբանություն դասընթաց՝ <<Մուրացան>> հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանական կենտրոնի բազայով:
2012 թվականից ամբիոնը ղեկավարում է բ/ծ փոխգնդապետ, բ.գ.թ., դոցենտ Վ.Վ. Ծատուրյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2015 թ-ին ՌԴԹ ամբիոնի կազմի մեջ է մտցվում ռազմական թունաբանության ցիկլը՝ ավագ դասախոս բ.գ.թ., բ/ծ մայոր Լ.Գ. Հովհաննիսյանի և դասախոս Ռ.Հ. Խաչիկյանի մասնակցությամբ:

Կարդալ ավելին
Փակել

Ներկայում ամբիոնում դասավանդվում են ռազմադաշտային թերապիա, ռազմական պոլիկլինիկական գործ, ռազմական թունաբանություն, կլինիկական թունաբանություն և ռազմաբժշկական փորձաքննություն առարկաներ:
Առարկաները դասավանդվում ենեռալեզու ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին և ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին, արտասահմանյան ուսանողներին և բժշկական քոլեջի սաներին:
Ամբիոնը հետբուհական կրթական համակարգում ակտիվ ներգրավված է ինտերնատուրայի և կլինիկական օրդիանատուրայի մասնագետների պատրաստման գործընթացում:
Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վիրավորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժման և կանխարգելման առանձնահատկությունները, բարձր լեռնային պայմանների ազդցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահարումները, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնահարցերը, ռազմական և կլինիկական թունաբանության պրոբլեմները, զորքերում ահետա¬ձգե¬լի թերապևտիկ բուժօգնության կազմակերպման ասպեկտները:
Ամբիոնը ունի մեծ և ուրույն ավանդ ՀՀ զինված ուժերում թերապևտիկ օգնության կազմակերպման, ռեակտիվ արթրիտների, գլոմելունեֆրիտների, նեյրոցիրկուլյատոր ասթենիայի, թոքաբորբերի կանխարգելման և բուժական գործընթացի, դրանց ուղեցույցերի ստեղծման հարցերում:
Առանձնահատուկ է ամբիոնի դերը ՀՀ ԶՈՒ վարակիչ հիվանդությունների, տուբերկուլոզի կանխարգելման, բարձր լեռնային պայմաններում զինծառայողների բուժապահովման կազմակերպման, մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրման, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման հարցերում:
Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 217 հոդված, 13 մենագրություն, 7 ուղեցույց, 4 ուսումնական ձեռնարկ:
Ամբիոնում պաշտպանվել են 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախոսություն: