• Հայ
  • Рус
  • Eng

Նյարդավիրաբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2010թ-ին:
Երևանի բժշկական ինստիտուտում նյարդավիրաբուժությունն առաջին անգամ դասավանդվել է 1962թ-ին, օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայում, որն այդ ժամանակ ղեկավարել է Հայաստանում մասնագիտության հիմնադիրներից մեկը՝ Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը:

Պատմություն

Հիմնադրվել է 2010թ-ին:
Երևանի բժշկական ինստիտուտում նյարդավիրաբուժությունն առաջին անգամ դասավանդվել է 1962թ-ին, օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայում, որն այդ ժամանակ ղեկավարել է Հայաստանում մասնագիտության հիմնադիրներից մեկը՝ Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը:

1964թ-ից այս գիտահետազոտական ինստիտուտի նյարդավիրաբուժության կլինիկան հանդիսանում էր ԵՊԲԻ-ի բազան: 1966թ-ին հիմնվել և մինչև 1971թ-ը գործել է միավորված ամբիոն` ընդգրկելով վնասվածքաբանությունը, ռազմադաշտային բժշկությունը և նյարդավիրաբուժությունը: 1971թ-ից մինչև 2002թ-ը «Նյարդավիրաբուժություն» առարկան ինստիտուտում դասավանդվում էր նյարդային հիվանդությունների հետ համատեղ՝ հանդիսանալով նյարդային հիվանդությունների ամբիոնին կից նյարդավիրաբուժության կուրս: 2002թ-ից կուրսն առանձնացվել է նյարդային հիվանդությունների ամբիոնից` դառնալով նյարդավիրաբուժության կուրս, իսկ 2010թ-ից ստացել է ամբիոնի կարգավիճակ: 2011թ-ի սեպտեմբերից կատարվել է ԵՊԲՀ և ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության ամբիոնների միացում
Նյարդավիրաբուժության կուրսի հիմնադիրն ու ավիլի քան 30 տարիների ընթացքում անփոփոխ ղեկավարն է եղել դոցենտ Սոկրատ Հովհաննիսյանը: Ժամանակի պահանջներին համապատասխան` նյարդավիրաբուժական համալիրի ստեղծմանը զուգընթաց Ս. Հովհաննիսյանը պատրաստել է բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետ-նյարդավիրաբույժների, որոնցից շատերն այսօր ղեկավարում են բարձրակարգ նյարդավիրաբուժական բաժանմունքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ռուսասատանում: Ս. Հովհաննիսյանը 1952-1957թթ.-ին եղել է տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1962-1966թթ.` ԵՊԲՀ-ի ռեկտոր, ունի Հայաստանի վաստակավոր բժշկի կոչում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել «Կարմիր աստղի» շքանշանով և 5 մեդալներով: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում նյարդավիրաբուժության զարգացման գործում, հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Նյարդավիրաբուժության ամբիոնում սովորում են ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները: 2005թ-ից օտարազգի ուսանողների համար սկսվել է նաև անգլերենով ուսուցման գործընթաց: Ուսուցման ընթացքում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ անհատական համակարգիչներ, գրաֆոպրոյեկտորներ, մուլյաժներ, աուդիովիզուալիզացնող տեխնիկա: Վերջին 5 տարիներին ամբիոնի աշխատակիցների կողմից կազմվել և հրատարակվել են առարկայական տարբեր հայերեն, ռուսերեն, անգլերեն ուսումնամեթոդական ձեռնարկներ: Դրանցից են  «Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ անեսթեզիան և ռեանիմացիան» (2002թ. Երևան),
«Նյարդավիրաբուժություն» (2010թ. Երևան, հայերեն, ռուսերեն, անգլերեն),
«Գլխուղեղի կաթվածներ» (2010թ. Երևան) ձեռնարկներ:
Ներկա պահին ամբիոնում ուսում են ստանում 10 կլինիկական օրդինատորներ և 500 ուսանողներ:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`
• ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը (նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Վ. Ֆանարջյան),
• «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Դ.Ա. Պատրիկյան),
• «Էրեբունի» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ա. Եղունյան),
• «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը (բաժանմունքի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Մ. Մարտիրոսյան),  որտեղ ստեղծվել են առարկայի ուսուցման համար նախատեսված համապատասխան կահավորմամբ ուսումնական սենյակներ, լսարաններ:
Յուրաքանչյուր բազայում տարեկան կատարվում է մոտ 200-300 վիրահատություն, հիմնականում`  ամբիոնի աշխատակիցների կողմից:

Հետդիպլոմային կրթություն

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով,  ասպիրանտուրայով և դոկտորանտուրայով՝  յուրաքանչյուրի տևողությունը 4 տարի:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են մի շարք գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում`
• գլխուղեղի տարբեր անոթային և տրավմատիկ ախտահարումների ժամանակ ցերեբրալ հեմոդինամիկայ իհետազոտություն,
• գլխուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ կոլլատերալցերեբրալարյան շրջանառության հնարավորությունների ուսումնասիրություն,
• ներգանգային հեմատոմաների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների հետազոտություն,
• գլխուղեղի սպոնտան արյնազեղումների վիրահատական բուժում,
• ծանրողնաշար-ողնուղեղային վնասվածքների և դրանց բարդությունների բուժում (պառկելախոցեր):
• Սկսած 2010թ.-ից սկսած ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ակտիվորեն հետազոտվում են սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղման (ՍԱԱ) սուր փուլում ներգանգային անևրիզմաների էնդովասկուլյար բուժման առանձնահատկությունները
• Իշեմիկ ինսուլտի ինվազիվ բուժում:
• Ներուղեղային և թաղանթային աբսցեսների բուժում:
Ամբիոնի հիմնական գիտական ձեռքբերումներից են դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը «Գլխուղեղի արյան շրջանառության կլինիկո-ֆիզիոլոգիական հետազոտությունը տարբեր նյարդավիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ» (2010թ.) և թեկնածուական դիսերտացիաներ՝ «Խրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման եղանակների համեմատական գնահատականը» (2001թ.), «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը ծանր Գանգուղեղային վնասվածքների ժամանակ» (2002թ.), «Ներգանգայինճնշման ոչ ինվազիվ չափման նոր մեթոդ նյարդավիրաբուժական պրակտիկայում»  (2003թ.), «Գլխուղեղի թարախա-օջախային ախտահարումների վիրաբուժական բուժումը» (2007թ.), «Ողնաշարի գոտկային հատվածի միջողնային աճառների ճողվածքների կլինիկական ընթացքի առանձնահատկություները և դրանց վիրաբուժական մոտեցումը» (2010թ.), «Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքներին ուղեկցող քնային և ողնաշարային զարկերակների վնասվածքների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները» (2011թ.) թեմաներով: «Մեկուսացված գանգուղեղային վնասվածքներ ունեցող հիվանդների համար բժշկական օգնության կազմակերպման գիտական և գործնական հիմունքները», 2017
Ներկայացվել են բազմաթիվ պոստեր-շնորհանդեսներ հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովներում և կոնգրեսներում:
Հեռանկարային պլաններում նախատեսվում են՝
• գլխուղեղի հեմոդինամիկայի հետազոտություն հեմոռագիկ ինսուլտների և սուբարախնոիդալ արյունազեղումների ժամանակ,
• սուբդուրալ հեմատոմաների կապսուլաների միկրոսկոպիկ հետազոտությունների առանձնահատկությունների ուսումնասիրություն և հիվանդության պաթոգենեզում դրա դերի պարզաբանում,
• հիպերտոնիկ էթիոլոգիայի ներուղեղային հեմատոմաներ դիֆերենցված բուժում,
• ժամանակակից մեթոդների ներդրում նյարդավիրաբուժական բուժման ու հետազոտման պրակտիկայում,
• գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում:
• Իշեմիկ ինսուլտի ինվազիվ բուժում

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 50 գիտական աշխատանք:

Համագործակցություն
ԵՊԲՀ նյարդավիրաբուժության բաժանմունքը սերտորեն համագործակցում է և մշտապես կապվում է Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտի (Մեյկոն, ԱՄՆ), Մերսեռի համալսարանի բժշկական դպրոցի, Բոստոնի բժշկական դպրոցի (ԱՄՆ), Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի հետ (Մոսկվա, Ռուսաստան), Հաննովերի համալսարան (Գերմանիա): Դասընթացների մի մասը կլինիկական օրդինատորները անցկացնում են վերը նշված բարձրակարգ կլինիկաներում:

 

Աշխատակազմ