• Հայ
  • Рус
  • Eng

Նորմալ անատոմիայի ամբիոն

Պատմություն

1922թ.-ի նոյեմբերին Երևանի պետական համալսարանում ստեղծվում է բժշկական ֆակուլտետ, որի բազայի վրա հիմնադրվում է բժշկական ինստիտուտը: Անատոմիայի ամբիոնը տեղակայված է եղել նախկին լվացքատան երկու խարխուլ սենյակում, որոնք գտնվում էին ախոռատան կողքին: Դասերը տեղի էին ունենում լամպի լույսի տակ կամ ախոռատան բակում, չկային հայերեն լեզվով ձեռնարկներ և դասագրքեր: 1923թ հրատարակվեց Վ. Արծրունու անատոմիայի առաջին դասագիրքը, 1924թ-ին՝ <<Ռուսերեն–լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարան>>-ը, որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ (Հ. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Ա. Բեկզադյան, Վ. Գրիգորյան)։Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները, ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1926թ.-ին Ա. Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ, ամբիոնը տեղափոխվեց և մինչև այսօր էլ գործում է անատոմիական մասնաշենքի երկրորդ հարկում: 

Պատմություն

1922թ.-ի նոյեմբերին Երևանի պետական համալսարանում ստեղծվում է բժշկական ֆակուլտետ, որի բազայի վրա հիմնադրվում է բժշկական ինստիտուտը: Անատոմիայի ամբիոնը տեղակայված է եղել նախկին լվացքատան երկու խարխուլ սենյակում, որոնք գտնվում էին ախոռատան կողքին: Դասերը տեղի էին ունենում լամպի լույսի տակ կամ ախոռատան բակում, չկային հայերեն լեզվով ձեռնարկներ և դասագրքեր: 1923թ հրատարակվեց Վ. Արծրունու անատոմիայի առաջին դասագիրքը, 1924թ-ին՝ <<Ռուսերեն–լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարան>>-ը, որը հայկական բժշկագիտական տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ (Հ. Հովհաննիսյան, Հ. Հակոբյան, Ա. Բեկզադյան, Վ. Գրիգորյան)։Մանկավարժական աշխատանքները, այդ թվում` դասախոսություններն ու գործնական պարապմունքները, ավելի բարձր մակարդակի հասան, երբ 1926թ.-ին Ա. Թամանյանի նախագծով կառուցվեց անատոմիկումի մասնաշենքը: Վ. Արծրունու նախաձեռնությամբ, ամբիոնը տեղափոխվեց և մինչև այսօր էլ գործում է անատոմիական մասնաշենքի երկրորդ հարկում:
Վ. Արծրունու նախաձեռնությամբ ամբիոնին կից ստեղծվել է անատոմիական թանգարան , որը հետագայում կոչվել է նրա անունով: Թանգարանը կարճ ժամանակում հարստացել է անհրաժեշտ ցուցանիշներով և հետագայում մեծ դեր է ունեցել ուսանողների ուսուցման և դաստիարակության գործում: Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են՝ Ե. Թ. Շեկ-Հովսեփյանը, Ե. Ա. Բայրամյանը, Հ. Հակոբյանը, Լ.Վ. Վարդանյանը, Ա. Ա. Սարաֆյանը, Ք. Մ. Այվազյանը, Շ. Թ. Պետրոսյանը, Հ. Մ. Այնաջյանը, Լ. Սարգսյանը, Լ.Ա. Մանուկյանը և ուրիշներ:
1994-2011թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Պ. Քյալյանը։ Նա ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կլինիկական անատոմների ասոցիացիաների իսկական անդամ է։ Նրա շնորհիվ այսօր անատոմիայի ամբիոնը ունի ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող գիտամանկավարժական բազա՝ ցուցանմուշներով , նկարներով, մուլյաժներով հագեցված լսարաններ և դասասենյակներ, դիահերձարան, թանգարան և լաբորատորիա։ Ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը տիրապետում է առարկայի դասավանդման և գիտելիքների ստուգման արդիական մեթոդներին և բարձր մակարդակի դասավանդում է ապահովում համալսարանի բոլոր ֆակուլտետներում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ամբիոնի կոլեկտիվը տիրապետում է առարկայի դասավանդման և գիտելիքների ստուգման արդիական մեթոդներին և բարձր մակարդակի դասավանդում է ապահովում համալսարանի բոլոր ֆակուլտետներում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Եռալեզու ուսուցումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով՝ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետներում (102 ժամ դասախոսություն և 204 ժամ գործնական պարապմունք): Դասավանդումն իրանացվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում`1-ին, 2-րդ, 3-րդ կիսամյակներում (1-ին և 2-րդ կուրսեր), իսկ ստոմատոլոգիական ֆակուլտետում` 1-ին, 2-րդ, կիսամյակներում (1-ին կուրս):

Գործնական պարապմունքներն իրականացվում են մուլյաժների, գանգերի, ոսկրերի, կմախքների, սլայդների, ուսումնական ֆիլմերի, համակարգչային ծրագրերի, դիակային թաց պատրաստուկների և դիակային պլաստինատների կիրառմամբ: Գիտելիքների ստուգումը կատարվում է թեստային հարցումով, համակարգչային եղանակով` համալսարանում ընդունված կարգի համաձայն:

Հետդիպլոմային ուսուցումը ներկայացված է ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:

 

Գիտահետազոտական աշխատանքներ


Վերջին տարիների ընթացքում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները տարվել են ինչպես կլինիկայում, այնպես էլ փորձարարական պայմաններում։ Հետազոտությունները կատարվում են կլինիկական բժշկության պահանջներից ելնելով և ստացված նոր փաստացի տվյալների գործնական կիրառման հեռանկարով:

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ունեն հետևյալ ուղղությունները՝

տեղային մելատոնինի կախյալ վերականգնողական գործընթացները փորձարարական մակածված սուր պանկրեատիտի պայմաններում,
մելատոնինի դերը միկրոցիրկուլյատոր ուղիների թափանցելիության կարգավորման գործընթացներում,
սրտի հաղորդչական համակարգի մորֆոֆունկցիոնալ բնութագրումը փորձարարական CRUSH համախտանիշի ժամանակ,
մարսողական խողովակի և որդանման ելունի լիմֆոիդ ապարատի կառուցվածքաֆունկցիոնալ բնութագիրը փորձի ժամանակ,
հիպոթալամո-հիպոֆիզար-մակերիկամային համակարգի կառուցվածքային ֆունկցիոնալ փոփոխությունները երկարատև ճնշման (կրաշ) համախտանիշի պայմաններում:

Համագործակցություն
ԵրՊԲՀ–ի Նորմալ անատոմիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական համալսարանի հետ։

Միջազգային գիտաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիայի անդամ են, մասնակցել են հետևյալ միջազգային գիտաժողովներին՝

  • Մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի VI համագումար (Ռուսաստան, 2002թ.),
  • «Կենսաբանական ակտիվ նյութերի դերը օրգանիզմի ինտեգրատիվ գործունեության մեջ նորմայում և ընդհանուր ադապտացիոն համախտանիշի ձևավորման գործընթացում» թեմայով միջազգային համաժողով (Երևան, 2003թ.),
  • Հայաստանի էլեկտրոնային միկրոսկոպիայի ասոցիացիայի XI համաժողով (Երևան, 2003թ.),
  • XVII ուսումնամեթոդական համաժողով (Երևան, 2004թ.),
  • Մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի VIII համաժողով (ՌԴ, 2006թ.),
  • Աուտոիմունիտետի V համաժողով (Իտալիա, 2006թ.),
  • Ամերիկայի անատոմների ասոցիացիայի տարեկան գիտաժողով (Սան Ֆրանցիսկո, 2006թ.),
  • Միջազգային գիտագործնական համաժողով «Մանկա­բարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ» (Երևան, 2008թ.),
  • Երիտասարդ գիտնականների միջազգային համագումար (Երևան, 2010թ.),
  • Մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի XI համաժողով (ՌԴ, 2012 թ.),
  • «Բարձրագույն բժշկության ներկան և ապագան» ուսումնամեթոդական XX գիտաժողով (Երևան, 2014թ.): 

Աշխատակազմ