• Հայ
  • Рус
  • Eng

Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոն

Պատմություն

Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնը հիմնադրվել է 2018թ: Այն ձևավորվել է թերապիայի ամբիոնների վերակառուցումից հետո: Ռևմատոլոգիա առարկան մինչ այդ դասավանդվել է որպես թերապիայի բաղկացուցիչ մաս: Երկար տարիներ ռևմատոլոգիան դասավանդվել է N1 համալսարանական հիվանդանոցի Ա. Այվազյանի հիմնադրած «Ռևմատոլոգիայի և Պարբերական հիվանդության» կենտրոնի բազայի հիման վրա: 

Պատմություն

Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնը հիմնադրվել է 2018թ: Այն ձևավորվել է թերապիայի ամբիոնների վերակառուցումից հետո: Ռևմատոլոգիա առարկան մինչ այդ դասավանդվել է որպես թերապիայի բաղկացուցիչ մաս: Երկար տարիներ ռևմատոլոգիան դասավանդվել է N1 համալսարանական հիվանդանոցի Ա. Այվազյանի հիմնադրած «Ռևմատոլոգիայի և Պարբերական հիվանդության» կենտրոնի բազայի հիման վրա: Ամբիոնը կազմակերպվել է` ելնելով ռևմատոլոգիական հիվանդների ախտորոշման, բուժման առանձնահատկություններից, ռևմատիկ հիվանդությունների զգալի աճից, որակյալ բժշկական սպասարկման և արդի գիտական հիմնախնդիրների ուսումնասիրման համար կադրերի պատրաստման անհրաժեշտությունից:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են ցիկլային պարապմունքների ձևով, որն իր մեջ ընդգրկում է դասախոսություններ և գործնական պարապմունքներ: Առարկայի ուսուցումն իրականացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական ֆակուլտետների 4-րդ կուրսում: Ուսուցումն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ամբիոնում իրականացվում է նաև հետդիպլոմային ուսուցում՝ կլինիկական օրդինատուրա 2 տարի տևողությամբ, ինչպես նաև կատարվում է ռևմատոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների վերապատրաստում «ռևմատոլոգիա» մասնագիտությամբ:
Ամբիոնի կլինիկական բազաներն են «Հերացի» և «Մուրացան» համալսարանական կլինիկական հիվանդանոցները:

Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցները հանդիսանում են Եվրոպական Ռևմատոլոգիական Ասոցիացիայի (EULAR) անդամ: Ամբիոնը համագործակցում է ՌԴ Վ.Ա.Նասոնովայի անվան Ռևմատոլոգիայի Գիտահետազոտական Ինստիտուտի հետ: Յուրաքանչյուր տարի ամբիոնի աշխատակիցները մասնակցում և իրենց գիտական աշխատանքներն են ներկայացնում Եվրոպական և Ամերիկյան Ռևմատոլոգիական միջազգային կոնգրեսներին:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ռևմատոլոգիայի ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝

  • Պարբերական հիվանդության և շարակցական հյուսվածքի հիվանդությունների զուգակցման ընթացքի առանձնահատկությունները
  • Հոդային համախտանիշի առանձնահատկությունները պարբերական հիվանդության ժամանակ
  • Կոմորբիդային ինֆեկցիաները ռևմատիկ հիվանդությունների ժամանակ՝ ռիսկի գործոնները, ֆարմակո-տնտեսական ասպեկտները
  • Մետոտրեքսատի արդյունավետության և կողմնակի երևույթների զարգացման հետ փոխկապակցված գործոնների հետազոտությունը ռևմատոիդ արթրիտի և սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտի ժամանակ

Աշխատակազմ