• Հայ
  • Рус
  • Eng

Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Թերապիայի թիվ 3 ամբիոնի դասախոսական կազմը համալրվել է թերապևտիկ նոր ամբիոնների ձևավորումից հետո: Ընդգրկված դասախոսներն ունեն ուսումնամեթոդական և կլինիկական աշխատանքի մեծ փորձ: Դասախոսների մեծ մասը Զալցբուրգում և Վիեննայում անցել է AAF ծրագրի վերապատրաստում, իսկ ամբիոնի վարիչը` նաև ԱՄՆ-ում: Ամբիոնում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար դասավանդվել են ընդհանուր թերապիայի բաժինները՝ թոքաբանություն, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 

Պատմություն

Հիմնադրվել է 2011թ.-ին:

Թերապիայի թիվ 3 ամբիոնի դասախոսական կազմը համալրվել է թերապևտիկ նոր ամբիոնների ձևավորումից հետո: Ընդգրկված դասախոսներն ունեն ուսումնամեթոդական և կլինիկական աշխատանքի մեծ փորձ: Դասախոսների մեծ մասը Զալցբուրգում և Վիեննայում անցել է AAF ծրագրի վերապատրաստում, իսկ ամբիոնի վարիչը` նաև ԱՄՆ-ում: Ամբիոնում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար դասավանդվել են ընդհանուր թերապիայի բաժինները՝ թոքաբանություն, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, ռևմատոլոգիա` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: 2018թ.-ի մայիսին կազմակերպված մրցույթի արդյունքում տեղի ունեցավ թերապևտիկ ամբիոնների վերբաշխում, և ամբիոնը վերանվանվեց Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են մի շարք ուսումնական ձեռնարկներ,դասագրքեր, տպագրվել հոդվածներ Հայաստանի և արտասահմանյան տարբեր ամսագրերում:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ուսուցումն անցկացվում է ամբիոնի կլինիկական բազաներում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Նաիրի» , «Քանաքեռ-Զեյթուն» , «Արմենիա» բժշկական կենտրոններում:
2018թ-ից ամբիոնում ընդհանուր բժշկության ֆակուլտետի հինգերորդ և վեցերորդ կուրսի ուսանողների համար դասավանդվում են ընդհանուր թերապիայի բաժինները՝ թոքաբանություն և նեֆրոլոգիա, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների ձևով, նաև` թեմատիկ հիվանդների ներկայացմամբ: Գործնական պարապմունքների ընթացքում ակտիվորեն մասնակցում են կլինիկական գործունեությանը:
Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են ցուցադրական նյութեր, կիրառվում են դիդակտիկ տարբեր նյութեր` ԷՍԳ, ռենտգեն նկարներ, սիրտանոթային և շնչառական համակարգերի ֆիզիկալ հետազոտության տվյալների համակարգչային ձայնագրություններ և այլն: Հատկացված են ժամեր նաև ուսանողների ինքնուրույն աշխատանքի համար, իսկ բաժանմունքներում կազմակերպվում են ուսանողների հերթապահություններ:
Ուսանողների գիտելիքների գնահատումը կատարվում է թեստային հարցման և բանավոր քննության միջոցով՝ համաձայն համալսարանում ընդունված կարգի:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում իրականացվում է հետևյալ մասնագիտություններով`

  • ներքին հիվանդություններ,
  • գաստրոէնտերոլոգիա,
  • նեֆրոլոգիա,
  • թոքաբանություն:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում գիտական հետազոտությունները վերաբերում են կարդիոռենալ համախտանիշի կլինիկապաթոգենետիկ բնութագրերին, ախտորոշմանը և ֆարմակաթերապիային, պարբերական հիվանդության, շնչառական համակարգի հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտենզիայի հիմնախնդիրներին:

Աշխատակազմ