• Հայ
  • Рус
  • Eng

Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա

Պատմություն

Ամբիոնը ստեղծվել է 2016թ.-ի հունիսին՝ վերակառուցելով թերապիայի թիվ 2 ամբիոնն իր աշխատակազմով և նյութական բազայով(տեխնիկական, տնտեսական, կլինիկական): Կարելի է համարել, որ ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում թերապիա թիվ 1 ամբիոնից և հասնում Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման ակունքները:
Թերապիա թիվ 1 ամբիոնում աշխատել են մի շարք անվանի մասնագետներ՝ Մնացականով Տիգրան Սերգեյի, բ.գ.դ., պրոֆեսոր(1899-1968թթ.), Վարդապետյան Պերճ Արիստակեսի, բ.գ.դ., պրոֆեսոր(1914-1978թթ.), Այվազյան Արտյոմ Ալեքսանդրի, բ.գ.դ., պրոֆեսոր(1924-1993թթ.), Մամիկոնյան Ռաֆայել Սամվելի, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր(1927-1995թթ.):
1968-1995թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ռ. Ս. Մամիկոնյանը, 1995-1997թթ.-ին՝ պրոֆեսոր Գ. Ա. Եգանյանը, 1997-2008թթ-ին՝ պրոֆեսոր Է. Ե. Նազարեթյանը, 2008-2011թթ.-ին թերապիա թիվ 1 ամբիոնը՝ պրոֆեսոր Հ. Ս. Սիսակյանը, թիվ 2 ամբիոնը՝ բ.գ.դ. Ա. Ա. Այվազյանը, 2011-2016թթ.-ին թերապիա թիվ 2 ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., դոցենտ Զ. Տ. Ջնդոյանը:

Համալսարանում ծավալած ուսումնագիտական գործունեությունից և հանրապետության առողջապահության ոլորտում ունեցած ավանդից զատ, նրանք բազմաթիվ կադրեր՝ բժշկական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են պատրաստել:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում կազմակերպվում են պարապմունքներ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների տեղացի ու արտասահմանցի ուսանողների համար: Ուսումնական գործընթացում օգտագործվում են էլեկտրոնային նորագույն նյութեր, ինչպես նաև անց են կացվում հիվանդների կլինիկական դեպքերի քննարկումներ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից ուսանողների համար պատրաստվել և տպագրվել են մի շարք դասագրքեր և ձեռնարկներ: Ուսուցումը կազմակերպվում է համալսարանական §Հերացի¦ թիվ 1 հիվանդանոցային համալիրի, §Էրեբունի¦ ԲԿ-ի, §Քանաքեռ-Զեյրուն¦ԲԿ-ի և §Արամյանց¦ԲԿ-ի բազաներում:

Հետդիպլոմային ուսուցումը կազմակերպվում է ներքին հիվանդությունների տարբեր մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես՝ գաստրոէնտերոլոգիայի, ռևմատոլոգիայի, ընդհանուր թերապիայի, թոքաբանության, նեֆրոլոգիայի: Ուսուցումը կազմակերպվում է համալսարանական §Հերացի¦ թիվ 1 հիվանդանոցային համալիրի և §Էրեբունի¦ բժշկական կենտրոնի բազաներում՝ համաձայն ՀՀ ԱՆ կողմից հաստատված համապատասխան ծրագրերի:

Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտական ծրագրերն իրականացվում են ամբիոնի կլինիկական բազաների, համալսարանի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի և մի շարք ամբիոնների հետ համատեղ: Ծրագրերը նվիրված են հետևյալ թեմաներին՝

  • Պարբերական հիվանդության և նրա բարդությունների վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մեթոդների մշակումը¦,
  • Մարսողական համակարգի՝ մասնավորապես ստամոքս-աղիքային ուղու և լյարդի տարբեր հիվանդությունների ախտորոշման, բուժման և բարդությունների կանխարգելման նոր մեթոդների մշակումը¦:

Աշխատակազմ