• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 2 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին:

Հայաստանում առաջին մանկական հիվանդությունների ամբիոնը ստեղծվել է 1926թ. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կազմում, որը մինչ 1946թ. գլխավորել է նշանավոր բժիշկ, հասարակական գործիչ, պրոֆեսոր Հ.Հ. Գաբրիելյանը: Վերջինիս ջանքերով ձևավորվում էին ոչ միայն մանկաբուժական կադրեր, այլև մեծ թափ էր ստանում ազգաբնակչության մանկաբուժական ծառայությունը, այդ թվում և մանկական պոլիկլինիկական օգնության կազմակերպումը: Նշված ամբիոնը հետագա տարիներին ղեկավարել են՝ Գ.Մ. Մարգարյանը (1946-1956թթ.), Ս.Գ. Սլկունին (1956-1960թթ.), Թ.Հ. Գաբրիելյանը (1960-1976թթ.), Ռ.Մ. Մինասյանը (1976-1984թթ.), Ս.Ռ. Իբոյանը (1984-1991թթ.):
Սակայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կողմից պատրաստվող բժիշկները, չստանալով նեղ մասնագիտական տարբերակում, չէին կարող բավարարել մանկական ազգաբնակչության հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ ունեցող հանրապետության պահանջները: Հաշվի առնելով այս հանգամանքը, 1958թ. բժշկական ինստիտուտում հիմնադրվեց մանկաբուժական ֆակուլտետ, որը 1964թ. տվեց իր առաջին շրջանավարտները: Բացի առաջին մանկական կլինիկական հիվանդանոցից շահագործման հանձնվեցին նոր մանկական քաղաքային 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հիվանդանոցները, որտեղ տեղակայվեցին և իրենց գործունեությունը ծավալեցին Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները:

Պատմություն

Հիմնադրվել է 1971թ.-ին:

Հայաստանում առաջին մանկական հիվանդությունների ամբիոնը ստեղծվել է 1926թ. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կազմում, որը մինչ 1946թ. գլխավորել է նշանավոր բժիշկ, հասարակական գործիչ, պրոֆեսոր Հ.Հ. Գաբրիելյանը: Վերջինիս ջանքերով ձևավորվում էին ոչ միայն մանկաբուժական կադրեր, այլև մեծ թափ էր ստանում ազգաբնակչության մանկաբուժական ծառայությունը, այդ թվում և մանկական պոլիկլինիկական օգնության կազմակերպումը: Նշված ամբիոնը հետագա տարիներին ղեկավարել են՝ Գ.Մ. Մարգարյանը (1946-1956թթ.), Ս.Գ. Սլկունին (1956-1960թթ.), Թ.Հ. Գաբրիելյանը (1960-1976թթ.), Ռ.Մ. Մինասյանը (1976-1984թթ.), Ս.Ռ. Իբոյանը (1984-1991թթ.):
Սակայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կողմից պատրաստվող բժիշկները, չստանալով նեղ մասնագիտական տարբերակում, չէին կարող բավարարել մանկական ազգաբնակչության հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ ունեցող հանրապետության պահանջները: Հաշվի առնելով այս հանգամանքը, 1958թ. բժշկական ինստիտուտում հիմնադրվեց մանկաբուժական ֆակուլտետ, որը 1964թ. տվեց իր առաջին շրջանավարտները: Բացի առաջին մանկական կլինիկական հիվանդանոցից շահագործման հանձնվեցին նոր մանկական քաղաքային 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հիվանդանոցները, որտեղ տեղակայվեցին և իրենց գործունեությունը ծավալեցին Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները:
Մինչ 1963թ. մանկաբուժական ֆակուլտետի ուսանողներին մանկաբուժություն առարկան դասավանդվում էր բուժական ֆակուլտետի մանկաբուժության ամբիոնում: 1963թ. սեպտեմբերից հիմնադրվեց մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը, որը ղեկավարում էր պրոֆ. Ս.Մ. Գավալովը: Այստեղ դասավանդվում էր մանկական հիվանդությունների պրոպեդևտիկա, ֆակուլտետային և հոսպիտալ մանկաբուժություն առարկաները: Ամբիոնը տեղակայվում էր Երքաղառբաժնի թ.4 նորակառույց մանկական հիվանդանոցում:
1971թ. մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը բաժանվեց երկու ինքնուրույն ամբիոնների՝ հոսպիտալ մանկաբուժության՝ պրոֆ. Վ.Ա.Աստվածատրյանի, և մանկական հիվանդությունների պրոպեդևտիկայի և ֆակուլտետային մանկաբուժության՝ պրոֆ. Ս.Ռ.Իբոյանի, ղեկավարությամբ:
Այսպիսով, հիմնադրվելով 1971թ.-ին, 1990թ-ին հոսպիտալ մանկաբուժության ամբիոնը դարձավ մանկաբուժության թիվ 1 ամբիոն: 1971-2006թթ.-ը ամբիոնը ղեկավարել է ՍՍՀՄ ԲԳԱ (հետագայում ՌԲԱ) թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Վ.Ա. Աստվածատրյանը:
Ամբիոնի բազաներն էին`
• Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցը (2002թ.-ից` «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ` ԵԴԱԻ),
• Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը:

2006թ.-ին մանկաբուժության թիվ 1 և մանկական վիրաբուժության ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվել է մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնը, որը 2006-2011թթ.-ին ղեկավարել է պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանը:
Նորաստեղծ ամբիոնի բազաները դարձան
• «Արաբկիր» բժշկական համալիրը – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը:

2011թ.-ին, մանկական վիրաբուժության առանձնացումից հետո, ամբիոնը վերանվանվեց մանկաբուժության թիվ 2 ամբիոն: 2011թ-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ա.Սարգսյանը:
Ներկայումս ամբիոնի հիմնական կլինիկական բազաներն են`
• «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ,
• «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բացի այդ որոշ խմբեր գործնական պարապմունքները անց են կացնում «Արմենիա» ՀԲԿ-ի պոլիկլինիկայում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսանում են ընդհանուր բժշկության ֆակուլտետի, ռազմաբժշկական ֆակուլտետի, ստոմատոլոգիական ֆակուլտետի և արտասահմանյան ուսանողների ֆակուլտետի (այդ թվում` ԱՊՀ երկրների) 5-րդ կուրսի ուսանողներ:
Ուսուցումն իրականացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: «Մանկաբուժություն» առարկան ինտեգրացված և անընդմեջ կրթական ծրագրի համաձայն ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներին դասավանդվում է 2 կիսամյակների ընթացքում: Առաջին կիսամյակի ցիկլային պարապմունքները (տևողությունը երեք շաբաթ) ավարտվում են համակարգչային թեստային քննությամբ, իսկ երկրորդ կիսամյակում ցիկլային պարապմունքների (տևողությունը երեք շաբաթ) ավարտից հետո ուսանողները հանձնում են բանավոր քննություն: Ամբիոնն ունի թեստային հարուստ բազա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն անընդհատ թարմացվում է:

Հետդիպլոմային ուսուցում

Ամբիոնն ապահովում է նաև հետդիպլոմային կրթություն: Ամբիոնը «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների պատրաստման բազա է: Ուսուցումը կլինիկական օրդինատուրայում տևում է 3 տարի: Այստեղ պատրաստվում են ոչ միայն ընդհանուր մանկաբույժներ, այլ նաև մանկական նեղ մասնագետներ (նեֆրոլոգ, գաստրոէնտերոլոգ, ռևմատոլոգ, թոքաբան):
Ուսուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում կլինիկական օրդինատորների թե՛ տեսական պատրաստվածությանը, թե՛ գործնական հմտությունների ձեռք բերմանը: Նրանք ակտիվորեն ընդգրկվում են բուժական գործունեության մեջ, իսկ առավել ակտիվներն էլ` ամբիոնում տարվող գիտահետազոտական աշխատանքներում: Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագրի համաձայն ամբիոնում իրականացվում են գործնական պարապմունքներ և դասախոսություններ: Կլինիկական օրդինատորները մասնակցում են հիվանդների ախտորոշման և բուժման վերլուծությանը, ինքնուրույն վարում են հիվանդներ ստացիոնարում և պոլիկլինիկայում, հերթապահում են, մասնակցում գիտաժողովներին, ներկայացնում զեկույցներ: Կլինիկական օրդինատորների տեսական գիտելիքները պարբերաբար ստուգվում են ատեստացիաների, ընթացիկ և ավարտական քննությունների միջոցով:
Ամբիոնում իրականացվում է նաև բժիշկների (մանկաբույժների, մանկական նեֆրոլոգների, դիալիզի մասնագետների) և բուժքույրերի վերապատրաստում, որի ընթացքում նրանք ծանոթանում են ապացուցողական բժշկությամբ հիմնավորված և գործնական նշանակություն ունեցող մանկաբուժական նյութերին, ձեռք բերում նոր հմտություններ:
Ամբիոնի աշխատակիցները շարունակական բժշկական կրթության ծրագրերի շրջանակներում ավանդաբար անց են կացնում ուսուցողական դասընթացներ, ինչպես նաև իրականացնում խորհրդատվական գործունեություն Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև՝ ԼՂՀ-ում:
Ամբիոնի մի շարք աշխատակիցներ հանդիսանում են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետներ, ինչպես նաև Հայկական Մանկաբուժական ասոցիացիայի խորհրդի անդամներ: Ասոցիացիայի շրջանակներում կանոնավոր կերպով կազմակերպվում են ազգային մանկաբուժական կոնֆերանսներ, մանկաբուժական դպրոցներ:
Միջազգային համագործակցություն
Արդեն երկար տարիներ, սկսած 1988թ-ից, ամբիոնի աշխատակիցները համագործակցում են մի շարք երկրների մանկաբուժության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և բժշկական կենտրոնների, մասնավորապես, մանկական նեֆրոլոգիայի և երիկամի փոխպատվաստման, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի, պուլմոնոլոգիայի և ալերգոլոգիայի, ռևմատոլոգիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, երեխաների զարգացման, դպրոցականների և դեռահասների առողջության և այլ ոլորտների, մասնագետների և կենտրոնների հետ:
Ամբիոնի բոլոր դասախոսները գիտական զեկույցներով և տպագրություններով, ինչպես նաև որպես հրավիրված լեկտորներ (դասախոսներ), ակտիվորեն մասնակցում են նաև արտերկրում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին:
Կազմակերպվել են սեմինարներ, ամառային դպրոցներ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ներդրվել են նպատակային ծրագրեր Հայաստանում, ՉԺՀ-ում, Մոնղոլիայում, Ղազախստանում, Ուզբեկիստանում, Թուրքմենիստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, իրականացվել է փորձագիտական աշխատանք ԱՀԿ-ի Եվրոպական և Խաղաղ Օվկիանոսյան գրասենյակում, ինչպես նաև ԱՀԿ-ի կենտրոնակայանում (Ժենևա):

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ունեն տարբեր ուղղվածություն.

  • Պարբերական հիվանդություն

80-ական թվականներից ամբիոնի գիտական հիմնական ուղղությունն է: Ուսումնասիրվել են `
• Պարբերական հիվանդության համաճարակաբանությունը երեխաների շրջանում: Տվյալներն ամփոփված են թեկնածուական ատենախոսությունում:
• Ախտածնության տարբեր օղակներ: Տվյալներն ամփոփված են թեկնածուական ատենախոսությունում:
• Կլինիկական և գենետիկական առանձնահատկությունները, ֆենոտիպ-գենոտիպային կորելացիաները, վաղ մանկական տարիքում դրսևորվող առանձնահատկությունները, ոիսկի գործոնները, բուժման ժամանակակից մոտեցումնեը: Տվյալներն ամփոփված են դոկտորական ատենախոսությունում:
• Բարդությունների զարգացման (հատկապես` երիկամների ամիլոիդոզի, բարակ աղիքային անանցելիության) ռիսկի գործոնները և օրինաչափությունները:
• Ամբիոնի կողմից մշակվել և գործնականում կիրառվում են ՊՀ-ի բուժման և շարունակական վերահսկողության մոտեցումները, որոնք կիրառվում են Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ – ին կից գործող Պարբերական Հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի աշխատանքներում (ղեկավար` ամբիոնի պրոֆեսոր Գ.Գ. Ամարյան): Ամբիոնի մի շարք աշխատակիցներ հանդիսանում են նաև բժիշկ-փորձագետներ: Նրանք ապահովում են 3200 ՊՀ-ով հիվանդ երեխաների շարունակական դիսպանսեր հսկողությունը ՊՀՄՀԿ-ում շուրջ 30 տարի: Գիտահետազոտական այդ աշխատանքների արդյունքներն ամփոփված են 2 դոկտորական (1996թ., 2010թ.) և 8 թեկնածուական ատենախոսություններում (1987-2012թթ.):
ՊՀ հետ կապված աշխատանքներն իրականացվում են ՀՀ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի և մի շարք արտասահմանյան երկրների ՊՀ և այլ աուտոբորբոքային հիվանդությունների կենտրոնների հետ (Իսրայել, Ֆրանսիա, Իտալիա) համագործակցությամբ: Ներկայումս գիտահետազոտական աշխատանքները շարունակվում են: Ուսումնասիրվում են՝
• երեխաների պարբերական հիվանդության ատիպիկ ընթացքի կլինիկական - գենետիկական առանձնահատկությունները հետերոզիգոտ գենոտիպով երեխաների շրջանում
• ՊՀ-ի համակցումը որոշ իմուն հիվանդությունների՝ աղիների բորբոքային հիվանդություններ, ռևմատոիդ արթրիտ, երիկամների ոչ ամիլոիդային ախտահարում, հետ:

  • Նեֆրոլոգիա

• Միզաքարային հիվանդություն. ուսումնասիրվել է Հայաստանում երեխաների միզային համակարգի քարերի համաճարակաբանությունը, քարերի կազմը: Տվյալներն ամփոփված են 1 դոկտորական և 1 թեկնածուական ատենախոսություններում:
• Առաջնային և երկրորդային գլոմերուլոպաթիաների մորֆոլոգիական ախտորոշումը. Գիտահետազոտական աշխատանքի արդյունքները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
• Երիկամի ամիլոիդոզ - կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, այդ թվում նաև երիկամ-փոխարինող թերապիան: Գիտահետազոտական աշխատանքի արդյունքները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
• Հեմոլիտիկո-ուրեմիկ համախտանիշ. համաճարաբանական և ծագումնաախտաբանության հարցերը, պերիտոնեալ դիալիզով բուժման մոտեցումների մշակումը:
• Երիկամների փոխպատվաստում, որի 20-ամյա փորձը ամփոփված է թեկնածուական ատենախոսության մեջ:

  • Շնչառական և ալերգոլոգիական հիվանդություններ

• Շնչառական հիվանդությունների համաճարակաբանությունը, ծագումնաբանության ասպեկտները, ընթացքի և ելքերի առանձնահատկությունները, կլինիկական նշանների ախտորոշիչ նշանակության, բուժման և վարման արդյունավետության գնահատականը և կատարելագործման ուղիները: Ընթացքի մեջ են դոկտորական թեզի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները:
• Շնչառական ալերգոզները և ալերգիկ զգայունության սպեկտրը Հայաստանում: Տվյալները ամփոփված են թեկնածուական ատենախոսության մեջ:
• Ռեսպիրատոր-սինտիցիալ վարակի և Գրիպի վարակի տեսակարար կշիռը շնչական վարակների էթիոլոգիկ գործոնների կազմում վաղ հասակի երեխաների շրջանում, նրանց սեզոնայնությունը, կլինիկո-լաբորատոր առանձնահատկությունները, վարումը: Նախապատրաստվում է թեկնածուական ատենախոսություն:

• Շնչառական համակարգի բնածին արատների տարածվածությունը, կլինիկական ընթացքի առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը երեխաների աճի և զարգացման վրա: Նախապատրաստվում է թեկնածուական ատենախոսություն:

  • Ռախիտ և ռախիտանման հիվանդություններ

Վիտամին Դ-ի դեֆիցիտի համաճարակաբանական ասպեկտները:

  • Նորածնային սկրինինգներ
  • Դեռահասների առողջություն

Մասնակցություն դեռահասների առողջության և առողջության վարքագծի ազգային հետազոտության իրականացմանը` միջազգային գիտական կոնսորցիումի համաշխարհային հետազոտության շրջանակներում (ԱՀԿ-ի հովանու ներքո):

Ամբիոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ կազմակերպվում են գիտական, կլինիկական տեղական և միջազգային գիտաժողովներ բժշկագիտության արդիական թեմաների վերաբերյալ:

Համագործակցություն
Ամբիոնը սերտորեն համագործակցում է մի շարք ԲՈՒՀ-երի հետ`
• Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոց (Շվեյցարիա)
• Անտվերպենի համալսարանական կլինիկա (Բելգիա)
• Մոսկվայի հետդիպլոմային բժշկական կրթության ակադեմիա
• Երեխաների առողջության գիտահետազոտական կենտրոն Մասկվա, Ռուսաստան

Աշխատակազմ