• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբուժության թիվ 1 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվելէ 1996թ-ին:
Հայրենական մանկաբուժության հիմնադիրն է Հովնան Համբարձումի Գաբրիելյանը (1876-1946 թթ.), ով 1920 թ.-ին Բաքվում հիմնադրում է մանկական հիվանդությունների ամբիոն: Նույնանուն ամբիոն ստեղծվում է 1926 թ.-ին՝ արդեն Երևանում: Պրոֆեսոր Գաբրիելյանը համատեղում է երկու ամբիոնների աշխատանքը 10 տարիների ընթացքում: 1936 թ.-ին ընտրելով հայրենիքը` նա վերադառնում է և սկսում ակտիվ մանկաբուժական ծառայության կազմավորման գործընթաց: 1940թ.-ին մեր հայրենիքում ստեղծվում է առաջին մանկական հիվանդանոցը:

Պատմություն

Հիմնադրվելէ 1996թ-ին:
Հայրենական մանկաբուժության հիմնադիրն է Հովնան Համբարձումի Գաբրիելյանը (1876-1946 թթ.), ով 1920 թ.-ին Բաքվում հիմնադրում է մանկական հիվանդությունների ամբիոն: Նույնանուն ամբիոն ստեղծվում է 1926 թ.-ին՝ արդեն Երևանում: Պրոֆեսոր Գաբրիելյանը համատեղում է երկու ամբիոնների աշխատանքը 10 տարիների ընթացքում: 1936 թ.-ին ընտրելով հայրենիքը` նա վերադառնում է և սկսում ակտիվ մանկաբուժական ծառայության կազմավորման գործընթաց: 1940թ.-ին մեր հայրենիքում ստեղծվում է առաջին մանկական հիվանդանոցը:

Հովնան Գաբրիելյան
(1876-1946 թթ.)

Բացի առաջին մանկական հիվանդանոցից,հետագայում շահագործման հանձնվեցին նոր մանկական քաղաքային 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հիվանդանոցները, որտեղ տեղակայվեցին և իրենց գործունեությունը ծավալեցին Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները:

1958 թ.-ին բժշկական ինստիտուտում բացվում է մանկաբուժական ֆակուլտետ, որը սկզբնական շրջանում տալիս էր 75 շրջանավարտներ, այնուհետև` 150, 175:

1963թ.-ի սեպտեմբերին արդեն մանկաբուժական ֆակուլտետում բացվում է մանկաբուժության առաջին ընդհանուր ամբիոնը՝ տեղակայված 4-րդ մանկական հիվանդանոցում (ներկայիս «Մուրացան» հիվանդանոցային համալիր), որի ղեկավարն էր պրոֆեսոր Սերգեյ Գավալովը:

Ս. Մ. Գավալով
(1924 թ.)
1970 թ.-ին այս ամբիոնից ձևավորվում են երկու ինքնուրույն ամբիոններ՝ հոսպիտալ մանկաբուժության, որը ղեկավարում էր պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանը, և ֆակուլտետային մանկաբուժության ամբիոն, որը ղեկավարում էր պրոֆեսոր Սաիդ Իբոյանը:
1996թ.-ին մանկաբուժության թիվ 2 և 3 ամբիոնները միավորվեցին, և նոր ամբիոնը կոչվեց մանկաբուժության թիվ 2` պրոֆեսոր Ռ.Հ. Բարսեղյանի ղեկավարությամբ:

Վ. Ա. Աստվածատրյան
(1933 - 2006) Ս. Ռ. Իբոյան
(1924 - 1991) Ռ. Հ. Բարսեղյան
(1933 - 2006)

1998 թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ինտեգրվելով եվրոպական կրթական ծրագրերին, կառավարության հրամանով փակում է մանկաբուժական ֆակուլտետը, և մանկաբուժությունը, որպես նեղ մասնագիտացում, տեղափոխում են ուսուցման հետդիպլոմային համակարգ:
2006 թ.-ին մանկաբուժության թիվ 2 ամբիոնը միավորվեց մանկական վիրաբուժության ամբիոնին և անվանվեց մանկաբուժության և մանկական վիրաբուժությանթիվ 2 ամբիոն:
2011 թ.-ին առանաձնացվեց վիրաբուժությունը, ևամբիոնը վերանվանվեց մանկաբուժության թիվ 1:
2007 թ.-իցամբիոնը ղեկավարում է բ.գ.դ. պրոֆ. Նունե Բաղդասարյանը:

Այսօր տարեկան շուրջ 700-1000 ուսանող է սովորում ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնում: «Մանկաբուժություն» առարկայի դասավանդումը կատարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, օտարերկրացի ուսանողների, ռազմաբժշկական ֆակուլտետներում:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում
Ամբիոնի կլինիկական բազաներն են «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժությանթիվ 1 և 2 կլինիկաները:
Ուսուցումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով` ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, օտարերկրացի ուսանողների և ռազմաբժշկական ֆակուլտետներում: Դասավանդումը կատարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ամբիոնն ունի թեստային հարուստ բազա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որն անընդհատ թարմացվում է:
Հետդիպլոմային ուսուցումը կլինիկական օրդինատուրայում տևում է 3 տարի, ասպիրանտուրայում` 3 տարի: Ամբիոնում վերապատրաստվում են նաև մեծաթիվ բժիշկներ և բուժքույրեր Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից:
Բժիշկների կատարելագործման համար ամբիոնում կազմակերպվում են հետևյալ դասընթացները.
• Իմունիզացիան գործնականում (մանկաբույժների, իմունիզացիայի պատասխանատուների համար)
• Մանկական գաստրոէնտերոլոգիայի ժամանակակից հարցեր (մանկաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգների համար)
• Մանկաբուժության ժամանակակից հարցեր (մանկաբույժների համար)
• Առողջ երեխայի բուժհսկողությունը տեղամասում (տեղամասային մանկաբույժների համար)
• Մանկաբուժության ժամանակակից ուղեցույցներ և հանձնարարականներ
• Դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները մանկաբուժությունում
• Մանկական ռեսպիրատոր բժշկություն (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Երեխաների սնուցում և աճ (ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, նեոնաթոլոգների և մանկաբարձ-գինեկոլոգների համար)
• Երեխաների ալերգիկ հիվանդություններ (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Դժվար ախտորոշումը մանկաբուժությունում (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Անհետաձգելի վիճակները մանկաբուժությունում (ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և նեոնաթոլոգների համար)
• Մուկովիսցիդոզ (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Մանկական կլինիկական դեպքերի քննարկում (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Երեխաների մետաբոլիկ հիվանդություններ (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)
• Հոմեոստատիկ ցուցանիշների հսկումը մանկական ստացիոնարում (մանկաբույժների և մանկական ռեանիմատոլոգների համար)
• Մանկական կարդիոռևմատոլոգիական հիվանդություններ (ընտանեկան բժիշկների և մանկաբույժների համար)

Բուժքույրերի կատարելագործման համար ամբիոնըկազմակերպում է հետևյալ դասընթացները.
• Մանկաբուժության ընդհանուր հարցեր (տեղամասային բուժքույրերի համար)
• Մանկաբուժության ընդհանուր հարցեր (ստացիոնար բուժքույրերի համար)
• Իմունիզացիան գործնականում (տեղամասային բուժքույրերի համար)
• Երեխաների սնուցում և աճ (բուժքույրերի համար)
• Երեխաների ալերգիկ հիվանդություններ (բուժքույրերի համար)
• Անհետաձգելի վիճակները մանկաբուժությունում (բուժքույրերի համար)

Վերջին 5 տարիներին ամբիոնի աշխատակիցները կազմել են մանկաբուժության թեմատիկ ուսումնամեթոդական հայերեն, ռուսերեն և անգլերեն ձեռնարկներ: Մանկաբուժության թիվ 1 ու թիվ 2 ամբիոնների աշխատակիցները 2010 թ-ին հրատարակել են «Մանկաբուժություն» հայերեն ուսումնական ձեռնարկը:
Ամբիոնը կազմակերպում է նաև գիտաժողովներ ու սեմինարներ, իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության ազգային տարբեր ծրագրեր: Աշխատակիցները մեկնում են նաև արտագնա դասախոսությունների, սեմինարների, խորհրդատվությունների, մասնակցում ՀՀ մարզերում և ԼՂՀ–ում մասնագիտական բաց դռների օրերին:
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կրթական գործընթացում ավանդույթ են դարձել երիտասարդական մանկաբուժական համաժողովները՝ հարթակ ստեղծելով ոչ միայն ուսանողների ակտիվ աշխատանքի և ինքնադրսևորման համար, այլև նպատակ ունենալով ինտեգրելու կլինիկական և ոչ կլինիկական ամբիոնները կրթական գործընթացին: Տարեցտարի ավելանում են մանկաբույժ դառնալ ցանկացողների քանակը:


Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները`
• Լյարդային դիսֆունկցիան երեխաների տարբեր արտալյարդային հիվանդությունների ժամանակ
• Աճի և զարգացման բնածին խանգարումների, դրանց վիրաբուժական  շտկման ուսումնասիրում
• Երեխաների և դեռահասների շարակցական հյուսվածքի դիսպլազիայի համախտանիշի, գերշարժուն հոդերի սինդրոմի, սրտի զարգացման փոքր անոմալիաների, ներքին օրգանների դիսլոկացիայի, արյան և մեզի կենսաքիմիական մարկերների ուսումնասիրություն
• Մանկական սոմատիկ ախտաբանության բժշկաաշխարհագրական ասպեկտները
• Մանկական գիրության զարգացման հիմնական ռիսկի գործոնների ուսումնասիրում
• Երեխաների շնչառական հիվանդությունների կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները
• Ցինկի կլինիկական դերը երեխաների բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ
• Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային ինֆեկցիայի կլինիկահամաճարակաբանական հետազոտություն հոսպիտալացված երեխաների շրջանում
• Վիւտամին Դ-ի կարգավիճակը շնչառական վարակներով երեխաների շրջանում
Ամբիոնիաշխատակիցներըտարեկանհրատարակումենմոտ 60 գիտականաշխատանք:

Ամբիոնում կլինիկական և գիտահետազոտական աշխատանքներն իրականցվում են ուսանողների և կլինիկական օրդինատորների ակտիվ մասնակցությամբ:
Ամբիոնի աշխատակիցները, կլինիկական օրդինատորները և ուսանողները մասնակցում են հանրության իրազեկմանը երեխաների առողջության և խնամքի հարցերի վերաբերյալ, կազմակերպվում են ծնողների դպրոցներ:

 
Համագործակցություն
Ամբիոնի աշխատակիցները տարբերասոցիացիաների և միությունների անդամներ են, մասնակցում են կազմակերպված գիտաժողովներին: Ամբիոնը սերտորեն համագործակցում է միջազգային հետևյալ ասոցիացիաների և կազմակերպությունների հետ.
• Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
• ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամներ (UNICEF)
• Միջազգային և եվրոպական մանկաբուժական ասոցիացիաներ
• Հայաստանի մանկաբույժների ասոցիացիա
• Վորլդ Վիժն Հայաստան
• Հայ օգնության ֆոնդ
• «Վստահություն» առողջապահական ՀԿ
• «Մոր և մանկան առողջության հայկական դաշինք»
• «ԻԲՖԱՆ» միջազգային ցանց (IBFAN-International Baby Feeding Association’s Network)
• Ժնևի մանկական սնուցման ասոցիացիայ (ՙԳԻՖԱ- GIFA-Geneva Infant Feeding Association)
• “Շվեդական ապավեն“ ՀԿ
• “Նեյրոհերեդիտար հիվանդություններ“ ՀԿ
• “Հոսպիտալ էպիդեմիոլոգիա” ՀԿ
• Միջազգային “Rare–best practice”
• Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
• Մանկական էնդոկրինոլոգների ՀԿ
• Հազվադեպ հիվանդությունների եվրոպական կազմակերպություն

Ուսումնամեթոդական և գիտագործնական աշխատանքների ընթացքում ամբիոնի աշխատակիցները շարունակաբար համագործակցում են արտերկրի մի շարք կլինիկաների հետ.
• Երեխաների առողջության գիտական կենտրոն(Մոսկվա, ՌԴ)
• Մանհայմի համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական կլինիկա
• Հայդելբերգի համալսարանական հիվանդանոց
• Բրիտանական արքայական քոլեջի բժշկական կենտրոն
• Շվեդիայի Ջոնկոպինգ քաղաքի հիվանդանոց
• Իտալիայի ազգային առողջապահության ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոն
• Ռուսաստանի և Վրաստանի մուկովիսցիդոզիկենտրոններ
• Չեխիայի բժշկական գենետիկայի կենտրոն
• Անգլիայի «Ռոյալ Բրոմպտոն» հիվանդանոց
• Մոլդավիայի «Նիկոլո Տեստեմիտանուի անվան Բժշկական և դեղագործական համալսարան» և Մոլդավիայի «Մոր և մանկան ինստիտուտ»
• Ryhov County Hospital, Jönköping, Sweden

Միջազգայինգիտաժողովներ
Ամբիոնի աշխատակիցները ոչ միայն մասնակցում, այլև ելույթներով հանդես են գալիս բազմաթիվ միջազգային գիտաժողովներին, օրինակ՝
• 7th Europaediatrics Congress 13-15 May 2015, Florence
• Ջոնկոպինգ, Շվեդիա, 21.02.15 - 01.03.15՝ «Կլինիկական Միկրոհամակարգերի բարեփոխումների միջազգային փառատոն»
• Ժնև, Շվեցարիա 13.05.15-15.05.15`«Կրծքով սնուցման միջազգային միտումները և կրծքով սնուցման խրախուսման անհրաժեշտ ծախսերը»
• Քիշինև, Մոլդավիա, 16.05.15- 23.05.15` Միջազգային դասընթացի վարում «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի մոնիտորիգ» թեմայով և մոնիթորիգի իրականացում Քիշինևով, իսկ հետագայում ողջ Մոլդավիայում իրականացված մոնիտորիգի տվյալների ամփոփում և զեկույցի կազմում
• Քիշինև, Մոլդավիա, 28.09.15- 29.09.15` Մոլդավիայի հանրապետությում իրականացված մոնիթորինգի արդյունքների ներկայացում և մոլդավական օրենքների բարելավման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում Մոլդավիայի հանրապետության ազգային ժողովի առողջապահական կոմիտեին, կառավարությանը, առողջապահության կազմակերպիչներին և միջազգային կազմակերպություններին
• Մանկաբույժների Եվրոպական Ակադեմիայի V կոնգրես, 17.10-21.10.2014, Բարսելոնա, Իսպանիա
• XII Национальный Конгресс с международным участием ''Актуальные проблемы муковисцидоза'', 22.04-24.04.2015, объем занятий 32 академических часов, сертификат выданный институтом И.М. Сеченова, Министерства Здравоохранения РФ
• Observership program at the Medical University of Graz from 13.07.2015-24.07.2015 –Department of Pediatrics and Adolescent Medicine, supervisor Univ. prof. Dr. Ernst Eber, Univ. Prof. Dr.Siegfried Gallisto
• World Summit on Pediatrics 2017 Congress, Իտալիա, Հռոմ,22-25.06.2017թ.: ԲաղդասարյանՆ.Գ. «CHARACTERISTICS OF LIVER ENZYMES IN CHILDREN WITH ACUTE RESPIRATORY DISEASES»


2017թ. մայիսի 19-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կողմից կազմակերպված «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» առաջին միջազգային մասնակցությամբ համաժողովը: Այն ﬔկ հարկի տակ էր համախմբել ոչ ﬕայն ﬔր երկրի, այլև Շվեդիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետներին: Շվեդիայից ժամանած պրոֆեսորներ Սիմոն Ռանդքուիստը և Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, ինչպես նաև պրոֆեսոր Օլգա Կոմարովան իրենց զեկույցներում անդրադարձան մասնագիտական արդիական թեմաներին:
Մասնագետները կարևորեցին համագործակցությունը և երիտասարդների շրջանում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Աշխատակազմ