• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1990թ.
Ամբիոնը հիմնադրվել է 1990թ. որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, որը 1995թ. վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2, 2002թ.՝ մանկաբարձության (պերինատալոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոն, իսկ 2011թ. կրկին վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն:
Հիմնադրման օրից առ այսօր ամբիոնի վարիչն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Ա. Աբրահամյանը, որը միաժամանակ ամբիոնի հիմնական կլինիկական բազա հանդիսացող Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենն է:

Պատմություն

Հիմնադրվել է 1990թ.
Ամբիոնը հիմնադրվել է 1990թ. որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, որը 1995թ. վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2, 2002թ.՝ մանկաբարձության (պերինատալոգիայի), գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոն, իսկ 2011թ. կրկին վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն:
Հիմնադրման օրից առ այսօր ամբիոնի վարիչն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Ա. Աբրահամյանը, որը միաժամանակ ամբիոնի հիմնական կլինիկական բազա հանդիսացող Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենն է:
Վերջինս հանրապետության մանկաբարձագինեկոլոգիական 3–րդ մակարդակի ամենախոշոր նեղ մասնագիտացված կենտրոններից մեկն է: Ունի 175 մահճակալ: Այն հանրապետության ծննդօգնության հիմնարկներին կազմմեթոդական, գիտաբուժական, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնություն տրամադրող և համակարգող բուժհաստատությունն է:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնն ապահովում է նախադիպլոմային, հետդիպլոմային կրթություն, ինչպես նաև վերապատրաստում:
Ուսուցանվում են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի տեղաբնակ, արտասահմանցի ուսանողներ (հնդիկներ, արաբներ, պարսիկներ, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ, սփյուռքահայեր), կլինիկական օրդինատորներ, ստաժորներ, հանրապետության մանկաբարձ–գինեկոլոգներ:
Ամբիոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դասախոսներիմեծ մասը միաժամանակ ինստիտուտի աշխատակիցներն են և ուսումնագիտական աշխատանքը ներդաշնակորեն համատեղում են բուժական աշխատանքի հետ:

Ամբիոնում կիրառվում է գիտելիքների ստուգման թեստային համակարգը՝ համալսարանում ընդունված կարգի համաձայն: Մշակվել են ուսումնական նոր ծրագրեր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, ուսումնական պրոցես են ներմուծվել այնպիսի նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են հեռահաղորդակցական կապը, տեսա և լսողական համակարգերը, նոր տեղեկատվական տեխնոլոգիաները: Ամբիոնը հագեցված է ուսումնական գործընթացը ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, նկարներով, դիդակտիկ և կլինիկական նյութերով:
Հրատարակվել են մայրենի լեզվով «Մանկաբարձություն», «Գինեկոլոգիա» և «Վերարտադրողական առթղջություն» դասագրքերը, անգլերեն լեզվով ձեռնարկներ և մեթոդական գրականություն: Ամբիոնի աշխատակիցների կողմից միայն 2017թ. գրվել են շուրջ 15 ուղեցույցներ: Մշակվել են վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները, անպտղության պատճառների տարածվածության և օժանդակ տեխնոլոգիաների պահանջարկի ուսումնասիրությունը, առողջապահական գործոնով պայմանավորված պերինատալ կորուստների նվազեցման ուղիները:

Գիտահետազոտական աշխատանքներ

Վերջին տարիներին գիտական հիմնական թեման «Ռեպրեդուկտիվ առողջության, պերինատալ բուժ.օգնության հիմնահարցերի ուսումնասիրում և միջոցառումների ձեռնարկում: ՈՒսումնասիրվել են էնդոսկոպիայի, գերձայնային հետազոտության, դոպլերոֆլյուսոմետրիայի, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների, արհեստական բեղմնավորման, անպտուղ ամուսնության, մայրական և պերինատալ հիվանդացության ու մահացության հիմնախնդիրները:
Մասնավորապես
1.Ռեպրոդուկտիվ առողջության և արյան համակարգի խանգարումներ, ձեռք բերովի և գենետիկական տրոմբոֆիլիաներ: / Ա. Բլբուլյան, Ռ. Աբրահամյան, Ս. Աբրահամյան/
2.Գենային պոլիֆորմիզներով պայմանավորված թրոմբոֆիլիաների տարածվածությունը պտղի կորուստի համախտանիշով կանանց շրջանում և դրանց ազդեցությունը մանկաբարձական բարդություննեի առաջացման գործում:/Ռ. Աբրահամյան, Վ. Գրիգորյան, Ա. Շարբաթյան, Գ. Աբրահամյան/
3.Ձեռքբերովի և գենետիկ թրոմբոֆիլիայով կանանց ԱՄԲ արդյունավետ և բարդացած դեպքերի ախտածնային կանխարգելման հիմնական սկզբունքները :/Գ. Աբրահամյան, Վ. Գյուլխասյան, Լ. Աբրահամյան/
4.Ներարգանդային ախտաբանությունների բուժման մեթոդների օպտիմալացումը /Ա. Խուդավերդյան, Ն. Հարությունյան, Տ. Ղորուխչյան/
Վերջին հինգ տարում ամբիոնի աշխատակիցները պաշտպանել են 1 թեկնածուական /Ա. Շարբատյան/ և 3 դոկտորական թեզ /Ա. Բլբուլյան, Ա. Խուդավերդյան, Գ. Աբրահամյան/ հրատարակվել են 2 դասագիրք, 3 ձեռնարկ, 25 և ավելի ուղեցույց, 100 գիտական հոդված և թեզիս ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային մամուլում նվիրված պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական խնդիրների ուսումնասիրմանն ու լուծմանը:

Համագործակցություն

Կենտրոնը և ամբիոնը համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ– ի բնակչության և մանկական հիմնադրամների և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ:
Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են վերարտադրողական առողջությանը վերաբերող ազգային ծրագրերի մշակմանը և ներդրմանը, հետազոտությունների իրականացմանը, մասնավորապես՝
–Վերարտադրողական առողջության ազգային քաղաքականության և ծրագրի մշակում
–Վերարտադրողական առողջության հետազոտում
–Կանանց և տղամարդկանց սեռական առողջության և չբերության ուսումնասիրում
––Անպտղության պատճառների և տարածվածության, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գնահատման ուսումնասիրություն
–Պերինատալ բուժօգնության բարելավման ծրագրի մշակում
–Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի ներարգանդային ախտորոշման, զարգացման արատների վաղ հայտնաբերման ծրագրի մշակում
-«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի մշակում
–Կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության ուսումնասիրում առանձին ռեգիոններում
–Հղիության արհեստական ընդհատման, վերարտադրողական օժանդակ մեթոդների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը նվիրված նորմատիվ ակտերի մշակում
–Ստացիոնար և ամբուլատոր ծննդօգնության բուժհաստատությունների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ ակտերի ստեղծում
–Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և ծառայությունների տրամադրման կարգի մշակում
–Պերինատալ կորուստների տարածվածության, պատճառագիտության ուսումնասիրություն, կրճատման ու կանխարգելման ուղիների առաջարկում:

 Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցներն իրենց մասնագիտական հմտությունները կատարելագործել ու կատարելագործում են ԱՄՆ –ի , Ֆրանսիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջնակարգ գիտական կենտրոններում:
Զեկուցումներով հանդես են եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում, հանդիպումներում և հավաքներում:
Ամբիոնի աշխատակիցների ջանքերով մեր հանրապետությունում կազմակերպվել են պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները 1–ը 2014թ., երկրորդը 2016թ., երրորդը 2017թ. միջազգային գիտաժողովները:

Աշխատակազմ