• Հայ
  • Рус
  • Eng

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1925թ.-ին։

Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Գ.Ա. Արեշյանը (1925-52թթ.), Բ.Գ. Սայադյանը (1952-53թթ), Ա.Մ. Ահարոնովը (1954-62թթ.), Բ.Գ. Սայադյանը (1963-70թթ.), Ս.Ա. Ալեքսանյանցը (1970-73թթ.), Կ.Բ. Ակունցը (1973–2000թթ.) Գ.Ա. Բեգլարյանը (2000-ից` առ այսօր):

Պատմություն

Հիմնադրվել է 1925թ.-ին։

Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Գ.Ա. Արեշյանը (1925-52թթ.), Բ.Գ. Սայադյանը (1952-53թթ), Ա.Մ. Ահարոնովը (1954-62թթ.), Բ.Գ. Սայադյանը (1963-70թթ.), Ս.Ա. Ալեքսանյանցը (1970-73թթ.), Կ.Բ. Ակունցը (1973–2000թթ.) Գ.Ա. Բեգլարյանը (2000-ից` առ այսօր):

Ամբիոնի հիմնադիրն ու ավելի քան քսան տարիների ընթացքում նրա անփոփոխ ղեկավարն է եղել վաստակաշատ գիտնական, պրոֆեսոր Գ. Արեշյանը, ով ծնվել է 1881թ.-ին Թբիլիսիի մարզի Աղբուլաղ գյուղում: Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1919-ին Գ. Արեշյանը հրավիրվել է Երևան, որտեղ թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բազայի վրա հիմնել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը: 1932-ին նա հիմնադրել է ՀՍՍՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը: Նրա գործունեությունը նվիրված էր մանկաբարձագինեկոլոգիական ծառայության կազմակերպման հրատապ հիմնախնդիրներին, մոր և մանկան առողջության պահպանմանը: Նա հետազոտում էր իգական սեռական օրգանների վրա մալարիայի ազդեցությունը, դրա կլինիկական և բուժական հիմնահարցերը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ուսումնառության ընթացքն ընդգրկում է դասախոսություններ և գործնական պարապմնունքներ մանկաբարձություն և գինեկոլոգիա առարկայից ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսերում: Պարապմունքներն անցկացվում են ամբիոնի հինգ կլինիկական բազաներում, ընդգրկում են և տեսական կուրս, և աշխատանք հիվանդների ու հղիների հետ: Ամբիոնն ունի երեք համակարգիչ, տեսամագնիտոֆոն, հեռուստացույց, ֆանտոմներ, մուլյաժներ և դիդակտիկ նյութեր: Ամբիոնում անցկացվում է նաև ուսանողների գիտելիքների տեստային ստուգում: 4-րդ կուրսում դասավանդվում է մանկաբարձություն, առարկան եզրափակվում է քննությամբ, 5-րդ կուրսում - գինեկոլոգիա - ստուգարք, 6-րդ կուրսում – մանկաբարձություն և գինեկոլոգիա - ավարտվում է պետական քննությամբ:
Ամբիոնում դասախոսություններ և գործնական պարապմունքներ են անցկացվում նաև անգլալեզու ուսանողների հետ: Նրանց ուսուցման համար տպագրվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և տեստեր, առկա է լրացուցիչ գրականություն անգլերեն լեզվով:

Հետդիպլոմային ուսուցումը

Կլինիկական օրդինատուրայում ուսուցման տևողությունը 4 տարի է:

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Հիմնադրման օրվանից առաջին տասնամյակներում ամբիոնի գիտական աշխատանքները նվիրված են եղել երիկամային ախտաբանությանը, մալյարիային, հետագայում` հղիության կրելախախտին, ծննդաբերական վնասվածքներին, իգական սեռական օրգանների նորագոյացություններին: Վերջին տասնամյակներում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը վերաբերվել է էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացներին, սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններին, սեռական ոլորտի բորբոքային հիվանդություններին: Ներկայումս ամբիոնի գիտական թեման է`«Պլացենտայի վիճակը մանկաբարձական, ինֆեկցիոն և արտասեռական պաթոլոգիաների դեպքում»:

 

Աշխատակազմ