• Հայ
  • Рус
  • Eng

Կոլոպրոկտոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 2005թ.-ին (2001թ․):

2001թ.-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնին կից հիմնադրվել է պրոկտոլոգիայի կուրսը: Կուրսը կազմակերպվել է` ելնելով կոլոպրոկտոլոգիական հիվանդների ախտորոշման, բուժման և խնամքի առանձնահատկություններից, կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բարդացած ձևերի անշեղ աճից, որակյալ բժշկական սպասարկման և արդի գիտական հիմնախնդիրների ուսումնասիրման համար կադրերի պատրաստման անհրաժեշտությունից:

2005թ.-ին ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ պրոկտոլոգիայի կուրսի հիման վրա կազմավորվեց կոլոպրոկտոլոգիայի ամբիոնը:

Ամբիոնի կլինիկական բազաներն են`

  • «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի թիվ 1 և թիվ 2 բաժանմունքները,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը,
  • «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետի բակալավրների, մագիստրոսների, 6-րդ կուրսի արտասահմանցի ուսանողների, ինչպես նաև կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար: Դասերն անց են կացվում վիրասրահներում, վիրաբուժական և ախտորոշման բաժանմունքներում: Գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները մասնակցում են հիվանդների զննմանը, վիրակապություններին, վիրահատություններին, ինչպես նաև գիշերային հերթապահություններին:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևալ թեմաներով`

  • «Միփողանի իլեո- և տրասվերզոստոմայով հիվանդների վաղ վիրաբուժական վերականգնումը»,
  • «Բարդացած ձևերով հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների վիրաբուժական բուժման արդյունքների բարելավումը»,
  • «Հաստ աղիքի և շեքի շրջանի վնասվածքներով հիվանդների վիրաբուժական բուժման արդյունքների գնահատականը»,
  • «Քրոնիկ փորկապությունների վիրահատական բուժման մարտավարությունը»:

Աշխատակազմ