• Հայ
  • Рус
  • Eng

Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1990թ.-ին։

Իմունոլոգիայի նշանակությունը դժվար է գերագնահատել բժշկագիտության զարգացման արդի փուլում: Բժշկության մեջ չկա և ոչ մի ճյուղ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով չկապվի կայուն և, միաժամանակ, ճկուն իմունային համակարգի հետ: Հենց դա էլ ԵՊԲՀ-ում կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կուրսի ստեղծման հիմք հանդիսացավ։ Այն կազմավորվեց 1990թ.-ին, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովի ղեկավարությամբ` մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնին կից:

Կուրսն իր գործունեությունը սկսեց բուհի բուժական և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողներին դասավանդումից: Պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովը ստեղծեց և կազմակերպեց նաև գիտական լաբորատորիա:

Պատմություն

Հիմնադրվել է 1990թ.-ին։

Իմունոլոգիայի նշանակությունը դժվար է գերագնահատել բժշկագիտության զարգացման արդի փուլում: Բժշկության մեջ չկա և ոչ մի ճյուղ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով չկապվի կայուն և, միաժամանակ, ճկուն իմունային համակարգի հետ: Հենց դա էլ ԵՊԲՀ-ում կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կուրսի ստեղծման հիմք հանդիսացավ։ Այն կազմավորվեց 1990թ.-ին, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովի ղեկավարությամբ` մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնին կից:

Կուրսն իր գործունեությունը սկսեց բուհի բուժական և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողներին դասավանդումից: Պրոֆեսոր Ս.Ս. Գամբարովը ստեղծեց և կազմակերպեց նաև գիտական լաբորատորիա:

1998-ին կուրսը վերածվեց ամբիոնի, ընդլայնվեց նրա կազմը։ Առարկան դարձավ պարտադիր բուհի՝ ինչպես բուժական և մանկաբուժական, այնպես էլ` ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Ամբիոնում պաշտպանվել է դոկտորական 3 և թեկնածուական 18 ատենախոսություն: Ամբիոնի հիմնական բազան տեղակայված է ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում։ Այն Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի հանրապետական կենտրոնն է։

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքներն անց են կացվում ցիկլային դասընթացների ձևով, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են դիդակտիկ տարբեր նյութեր: Ուսուցման ժամանակ նաև լայնորեն կիրառվում է հիվանդների ցուցադրում:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով`2 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ։ Բժիշկների մասնագիտացման դասընթացները տևում են 2 ամիս։

Ամբիոնի հիմնական բազան հանդիսանում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի առաջատար գիտական թեմաներից են իմունոգենեզի կարգավորիչ մեխանիզմների, մարդու լիմֆոցիտների՝ իոն-փոխադրիչ համակարգերի, նյարդաէնդոկրին-իմունային փոխազդեցությունների ուսումնասիրությունները նորմայում և զանազան ախտահարումների ժամանակ, ինչպես նաև հակաբորբոքային պատասխանի դերի ուսումնասիրությունը՝ համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշով հիվանդությունների զարգացման և ընթացքի մեջ:

Բիոքիմիայի ինստիտուտի հետ համատեղ ամբիոնում առաջին անգամ հայտնաբերվել է հեմորֆինների դերը նյարդաէնդոկրին-իմունային փոխազդեցություններում և ապացուցվել, որ հեմորֆինները իմունային համակարգում Ca2+/կալմոդուլինկախյալ ուղիները մոդուլացնում են նույն մեխանիզմներով, ինչ ուղեղում: Ամբիոնում հայտնաբերված է նաև նյարդաէնդոկրին-իմունային փոխազդեցությունների խանգարումներ տարբեր պաթոլոգիաների ժամանակ և վիրաբուժական միջամտություններից հետո: Արդի բժշկության ակտուալ խնդիրներից է լիմֆոցիտների ակտիվացման և գործունեության մեջ կարևոր դեր ունեցող իոնփոխադրիչ համակարգերի ուսումնասիրությունը: Լիմֆոցիտների ֆունկցիայի խանգարումներն այս կամ այն պաթոլոգիկ պրոցեսների ժամանակ, հավանաբար, մեծամասնորեն պայմանավորված են մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսներում կարևոր դերունեցող Ca2+, H+, K+և Na+ իոնների փոխադրման խանգարմամբ: Առաջին անգամ հայտնաբերված է Ca2+, H+, K+ և Na+ իոնների համակցված հոսքի խանգարում ուռուցքային աճի ժամանակ և վիրահատական միջամտություններից հետո, ինչպես նաև K+/Ca2+ կախյալ և Ca2+ անկախ K+/H+ փոխանակում:

Ամբիոնում ուսումնասիրվում է հակաբորբոքային պատասխանի դերը համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշով հիվանդությունների ընթացքի և ելքի մեջ: Հայտնաբերվել է հակաբորբոքային պատասխանի դերը կրաշ համախտանիշի և սուր պանկրեատիտի ժամանակ:

Ուսումնասիրվել է հիստամինի H1-H2 ընկալիչների պաշարիչների ազդեցությունը արյան բջիջների իոնփոխադրիչ համակարգերի վրա:

Առաջին անգամ Երևան քաղաքի երեխաների շրջանում միջազգային ստանդարտ մեթոդաբանությամբ կատարվել է ԲԱ և նրա հետ կապակցված մյուս ատոպիկ հիվանդությունների տարածվածության ուսումնասիրություն:


Համագործակցություն

Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ՝

  • Վիեննայի բժշկական համալսարան և INUNIMAI

     

  • ՌԴ-իիմունոֆիզիոլոգիայի ինստիտւտ

     

  • ՌԴ-իիմունոլոգիայի ինստիտւտ

Մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովներին և համագումարներին, հանդես գալիս գիտական զեկուցումներով:

Աշխատակազմ