• Հայ
  • Рус
  • Eng

Հոգեբուժության ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին:
Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Գրիգոր Տեր-Հակոբյանը (Գրո) (1930-1937 թթ.), պրոֆեսոր Ա.Ա. Զայցևը (1938-1944), ԽՍՀՄ Բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ պրոֆեսոր Ա. Հ. Մեհրաբյանը (1944-1985թթ.), պրոֆեսոր Վ. Հ. Հովհաննիսյանը (1991-1993 թթ.), Հայաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, «Ժնևյան նախաձեռնություն» կազմակերպության անդամ պրոֆեսոր Մ.Ա. Մելիք-Փաշայանը (1985-1991թթ., 1993-2008 թթ.):

Պատմություն

Հիմնադրվել է 1926 թ.-ին:
Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Գրիգոր Տեր-Հակոբյանը (Գրո) (1930-1937 թթ.), պրոֆեսոր Ա.Ա. Զայցևը (1938-1944), ԽՍՀՄ Բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ պրոֆեսոր Ա. Հ. Մեհրաբյանը (1944-1985թթ.), պրոֆեսոր Վ. Հ. Հովհաննիսյանը (1991-1993 թթ.), Հայաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, «Ժնևյան նախաձեռնություն» կազմակերպության անդամ պրոֆեսոր Մ.Ա. Մելիք-Փաշայանը (1985-1991թթ., 1993-2008 թթ.):
1957-ից ամբիոնը գործել է «Նորք» հոգեկան առողջության կենտրոնի շենքում:
2008թ-ից ամբիոնի վարիչն է բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Էդուարդի Մելիք-Փաշայանը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Հոգեբուժության ամբիոնում գործում է ուսանողների ուսուցման երկկարգ համակարգ, որը ներառում է բակալավրիատ եւ մագիստրատուրա:Ուսուցմանը մասնակցում են ընդհանուր բժշկության,ստոմատոլոգիական եւ ռազմական ֆակուլտետների 5-րդ եւ 6-րդ կուրսի ուսանողներ:
Ուսուցումն անց է կացվում ցիկլային պարապմունքների ձեւով որը ներառում է լեկցիաներ ու գործնական պարապմունքներ:
Լեկցիաների ու գործնական պարապմունքների նախատեսված ժամաքանակը ընդհանուր բժշկության եւ ռազմական ֆակուլտետների համար համապատասխանաբար կազմում են՝30 եւ 60 ժամ:Ստոմատոլոգիական ֆակուլտետի լեկցիաները կազմեւմ են 10 ժամ,գործնական պարապմունքները՝15 ժամ:Ուսանողների գիտելիքների վերահսկումը կատարվում է տեստային համակարգով:
Առարկայի դասավանդման ընթացքում օգտագործվում է ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակված դասագրքերը եւ ձեռնարկները:
Այսպիսով,հայերեն լեզվով հրատարակվել են 2 հոգեբուժության դասագիրք (1994,2012),ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար հայերեն,ռուսերեն եւ անգլերեն լեզուներով,ինչպես նաեւ բժշկական հոգեբանության ձեռնարկ(1995):

Հետբուհական կրթություն

Հետբուհական կրթությունը իր մեջ ներառում է կլինիկական օրդինատուրա եւ ասպիրանտուրա,ինչպես նաեւ բժիշկների վերապատրաստման դասընթացներ: Կլինիկական օրդինատուրայում ուսուցումը կատարվում է հետեւյալ մասնագիտություններով՝«Հոգեբուժություն»,«Նարկոլոգիա»,« Պսիխոթերապիա»,«Ռազմական հոգեբուժություն»,«Մանկական Հոգեբուժություն»: Ուսուցման տեւողությունը տատանվում է 1-3 տարի՝ կախված մասնագիտությունից: Բացի այդ «Հոգեբուժություն» ցիկլը ներառված է «Ընտանեկան բժշկություն» ամբիոնի օրդինատորների դասավանդման ծրագրում:Ներկա պահին ամբիոնում սովորում են 11 կլինիկական օրդինատորներ,այդ թվում մեկ օտարերկրյա կլինիկական օրդինատոր:
Ամբիոնն ունի 4 կլինիկական բազաներ.հոգեկան առողջության կենտրոն «Նորք», Ավանի հոգեբուժական հիվանդանոց,սահմանային վիճակների կենտրոն,նարկոլոգիական կլինիկա:
Ամբիոնում անց են կացվում վերապատրաստման դասընթացներ հոգեբույժների, հոգեթերապեւտների,նարկոլոգների,զինակոչային հանձնաժողովների բժիշկների ,ինչպես նաեւ բուժքույրերի ,հոգեկան խնդիրների դիագնոստիկան,կլինիկան, բուժումն ընդգրկող հարցերը:

 Գիտահետազոտական աշխատանք

Վերջին տասնամյակների ընթացքում հոգեբուժության ամբիոնում մշակվել են այնպիսի գիտական թեմաներ ինչպիք են՝ անձի, գիտակցության, շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական պաթոլոգիաների կլինիկո-էպիդեմիոլոգիական խնդիրները եւ հոգեկան շեղումների տրանսկուլտուրալ ասպեկտները Հայաստանում:
Հրատարակվել եմ մոնոգրաֆիաներ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, պաշտպանվել են 15 դիսերտացիաներ,այդ թվում 4 դոկտորական դիսերտացիաներ:
Ամբիոնի գիտական թեման հանդիսանում է առողջապահության առաջնային օղակում աֆեկտիվ եւ ինտելեկտուալ-մնեստիկ խնդիրները:
Ներկա պահին ամբիոնում անց ե կացվում միջազգային գիտական նախագիծ «Դեպրեսիայի ռեցիդիվ առաջանալու գենետիկ եւ կլինիկական նախադրյալները ՌԴ-ում ու ՀՀ-ում» РФФИ եւ ГНК РА հովանավորման ներքո:
Ամբիոնում գործում է նաեւ հոգեբուժության ուսանողական գիտական խմբակ:

Միջազգային համագործակցություն

Հոգեբուժության ամբիոնը իրականացնում է միջազգային համագործակցություն ինչպես գիտական, այնպես ել ուսուցման բնագավառում:2012 թվականից ամբիոնը սերտ համագործակցում է ECNP-ի հետ:Վերջին տարիների ընթացքում ավելի քան 20 երիտասարդ հոգեբույժներ ուսուցումն անցել են ECNP School of Neuropsychopharmacology (Oxford), ECNP School of Old Age and Child and Adolescent Neuropsychopharmacology (Venice), ինչպես նաեւ այցելել են ECNP կոնգրեսներ:2014 թ-ին ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Մելիք-Փաշայանը կազմակերպել է ուսուցանող սեմինար հոգեբույժների համար՝ ներգրավելով Իսրաելից եւ Իսպանիայից պրոֆեսորներին - ECNP Seminar of Neuropsychopharmacology, որտեղ մասնակցեցին 30-ից ավելի երիտասարդ մասնագետներ:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասկանցում են հասարակական աշխատանքներին ու մասնագիտական կազմակերպություններին:
Ամբիոնի վարիչ՝ Մելիք-Փաշայանը հանդիսանում է ECNP Ambassador-ի ներկայացուցիչ Հայաստանում: Դոցենտ Ա.ֆ. Սողոյանը հանդիսանում է Հայ Հոգեբույժների Ասոցիացիայի նախագահ նաեւ Հոգեբույժների Համաշխարհային Ասոցիացիայի Ֆինանսային Քարտուղար:Պրոֆ. Մ.Գ. Եղյանը հանդիսանում է Հայակական Մանկական Հոգեբույժների Ասոցիացիայի նախագահ:

Աշխատակազմ