• Հայ
  • Рус
  • Eng

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1926թ.-ին:

Ամբիոնը հիմնադրվել է 1926թ.-ին պրոֆ. Խ.Դ. Արխիպյանցի (1926-1932թթ.) կողմից: 1932-1950թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ն.Բ. Հակոբյանը, այնուհետև 1950-1973թթ. պրոֆ. Լ.Ա. Հարությունյանը և 1973-2005թթ. պրոֆ. Տ.Ա. Ասմանգուլյանը: 
2005թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը:

Պատմություն

Հիմնադրվել է 1926թ.-ին:

Ամբիոնը հիմնադրվել է 1926թ.-ին պրոֆ. Խ.Դ. Արխիպյանցի (1926-1932թթ.) կողմից: 1932-1950թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ն.Բ. Հակոբյանը, այնուհետև 1950-1973թթ. պրոֆ. Լ.Ա. Հարությունյանը և 1973-2005թթ. պրոֆ. Տ.Ա. Ասմանգուլյանը:
2005թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում ուսումնական աշխատանքներին զուգընթաց զգալի աշխատանք է իրականացրել հանրապետությունում հիգիենիկ գիտության զարգացման, ինչպես նաև մանկավարժական և գիտահետազոտական կադրերի պատրաստման գործում:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում


Ամբիոնը համալսարանի բոլոր ֆակուլտետների բակալավրիատում դասավանդում է <<Հիգիենա և էկոլոգիա>> առարկան: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ուսանողների ինքնուրույն աշխատանքի ձևով: 2015թ-ից ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների շրջանում կիրառվում է գիտելիքների գնահատման բազմաբաղադրիչ համակարգը: Ուսանողների ինքնուրույն աշխատանքները կազմակերպվում են ռեֆերատների, բանավեճերի և գործնական պարապմունքների ընթացքում կիրառվող հանձնարարականների կատարման միջոցով:
Վերջերս ամբիոնում հրատարակվել է հայերեն լեզվով 2 ուսումնամեթոդական ձեռնարկ, որոնք ընդգրկում են դասավանդվող բոլոր թեմաները: Նախապատրաստվում են հրատարակման անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով` 1 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի:

Գիտահետազոտական աշխատանքներ

Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով`

• Սննդամթերքների քիմիական կազմի, նրանց մեջ թունավոր նյութերի առկայության որոշման, սննդային թունավորումների կանխարգելման հարցերի ուաումնասիրություն
• Հանրապետության ջրամատակարարման և ջրային ռեսուրսների պահպանման, շրջակա միջավայրում վնասակար նյութերի նորմավորման հարցերի ուսումնասիրություն
• Ծանր մետաղների ազդեցությունն ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի առողջության վրա
• Ազգաբնակչության առողջական վիճակի վրա Հայաստանում ճառագայթային ֆոնի ազդեցության ուսումնասիրություն
• Հանրակրթական և ինտենսիվ ուսուցման դպրոցներում, ինչպես նաև բուհերում սովորողների ապրելակերպի, փաստացի սննդի, ֆիզիկական զարգացման և առողջական վիճակի ուսումնասիրություն
• Արարատյան դաշտի եղանակակլիմայական պայմանների հիգիենիկ առանձնահատկությունների ուսումնասիրություն, ինչպես նաև մեթեոպատիկ ռեակցիաների գնահատում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների օրինակով
• Բուժհաստատությունների կանաչապատման հիգիենիկ հարցերի ուսումնասիրություն
• ՀՀ տարածքում միջավայրային բնական գործոնների բժշկաէկոլո¬գիական հիմնահարցերի ուսումնասիրություն
• ՀՀ տարածքում ուռուցքային հիվանդությունների տարածվածության ուսումնասիրություն

Այժմ կատարվում են աշխատանքներ դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի, հոգեսոցիալական կարգավիճակի և ուսումնական ռեժիմի միջև գործող պատճառահետևանքային կապերի ուսումնասիրություն, ինչպես նաև գյուղական բնակչության առողջության վրա մասնագիտական վնասակարությունների, մասնավորապես թունաքիմիկատների ազդեցության ուսումնասիրություն :

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնում գրված գիտական հոդվածները տպագրվել են Երևանում, Չելյաբինսկում, Տվերում, Մոսկվայում, Թբիլիսիում, Սոֆիայում, Կիևում, ԱՄՆ-ում և այլն, պաշտպանվել է 2 թեկնածուական և 2 դոկտորական թեզ, այժմ ընթացքի մեջ է 2 թեկնածուական թեզ:

Աշխատակազմ