• Հայ
  • Рус
  • Eng

Համաճարակաբանության ամբիոն

Պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնը հիմնադրել է 1935թ. ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա.Բ.Ալեքսանյանը: 1935-1971թթ. ամբիոնը ղեկավարել է ակադեմիկոս Ա.Բ.Ալեքսանյանը, այնուհետև պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանը՝ 1971-1990թթ., 1990-1995թթ.՝ դոցենտ Վ.Հ.Հովասափյանը, 1995-2011թթ.՝ պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը, 2011-2014թթ.՝ պրոֆեսոր Հ.Ս.Հովհաննիսյանը, 2014-ից մինչ օրս՝ պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյանը: Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են եղել՝ համաճարակաբանության հրատապ հարցերը և հանրապետության տարածաշրջանային ախտաբանության խնդիրների պարզաբանումը: 1976թ.-ին ամբիոնում կազմակերպվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առաջին լաբորատորիան Անդրկովկասում, որի գիտական մշակումները մեծ կիրառում են գտել թարախաբորբոքային հիվանդությունների դեմ պայքարի գործում:

Ամբիոնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել են «Նարինե» կաթնաթթվային միկրոօրգանիզմների և դրանց կենսագործունեության արգասիքների հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային հատկությունները և դրանք կիրառվել տարբեր ոլորտներում՝ թարախաբորբոքային հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով, ինչպես նաև կոսմետիկ միջոցների արտադրությունում (Ա.Ձ.Համբարձումյան): Ամբիոնը մեծապես նպաստել է Ճապոնիային «Նարինե» կաթնաթթվային միկրոօրգանիզմների վաճառքին: Ներկայումս ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների օպերատիվ և ռետրոսպեկտիվ համաճարակաբանական հետազոտությունները, համաճարակային պրոցեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունը նոր սոցիալ-տնտեսական պայմաններում:
Պրոֆեսոր Ա.Բ.Ալեքսանյանը և պրոֆեսոր Կ.Մ.Դեղձունյանը երկար տարիներ ղեկավարել են հանրապետության համաճարակաբանների և մանրէաբանների գիտական ընկերությունը, որը 2000թ.-ին վերակազմավորվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» (նախագահ` պրոֆեսոր Ա.Ձ.Համբարձումյան):

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ծրագրով նախատեսված ուսուցումը ուսանողների համար ներառում է.
• ընդհանուր բժշկության ‎ֆակուլտետի V կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթաց
• ստոմատոլոգիական ֆակուլտետի IV կուրսերի ուսանողներ՝ համաճարակաբանության դասընթաց
• ռազմաբժշկական ֆակուլտետի V, VI կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր, մասնավոր և ռազմական համաճարակաբանության դասընթաց
• ընդհանուր բժշկության ‎և ստոմատոլոգիական ֆակուլտետների օտարերկրացի (անգլալեզու և ռուսալեզու) ուսանողներ՝ ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթաց
• հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի I և II կուրսերի ուսանողներ՝ ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության դասընթաց
Համաճարակաբանության առարկայի մեկ շաբաթ դասընթացի ցիկլի տևողությունը 25 ժամ է:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական պարապմունքների և ինքնուրույն աշխատանքի ձևով:
Ուսումնական պրոցեսի մակարդակը բարձրացնելու նպատակով օգտագործվում են դիդակտիկ նյութեր, տեսաֆիլմեր:
Ուսանողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպվում է ռեֆերատների, զեկույցների ներկայացմամբ և քննարկմամբ:
Առարկան ամփոփվում է թեստային ստուգարքով և քննությամբ:
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է.
• համաճարակաբանություն մասնագիտությամբ մագիստրատուրայով՝ 1 տարի
• ասպիրանտուրայով` 3 տարի
• կլինիկական օրդինատորների համար որպես հարակից առարկա՝ 2 շաբաթ տևողությամբ - 60 ժամ
• բժիշկների և միջին բուժանձնակազմի կատարելագործման համար անցկացվում են – 1, 2, 5 և 7 շաբաթ տևողությամբ դասընթացներ

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝
• վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանում
• նոզոկոմիալ վարակների համաճարակաբանությունը և կանխարգելումը

Համագործակցություն
ԵՊԲՀ-ի համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը ՝
• ՌԴ ԲԱ Ն.Ֆ. Գամալեայի անվ. մանրէաբանության և համաճարակաբանության գիտահետազոտական ինստիտուտ
• Լոնդոնի Արևելյան համալսարանի միկրոկենսաբանության ամբիոն
• ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ:

Աշխատակազմ