• Հայ
  • Рус
  • Eng

Ֆթիզիատրիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1967 թ.-ին:                   

Բժշկական ինստիտուտում տուբերկուլոզի դասավանդման սկիզբը դրվեց պրոֆեսոր Ռ. Գյանջեցյանի (1947թ., ֆակուլտատիվ կուրս), ապա 1950-ից` ֆակուլտետային թերապիայի ամբիոնում դոցենտ Թ. Բաբայանի և պրոֆեսոր Ե. Ստամբոլցյանի կողմից:

Պատմություն

Հիմնադրվել է 1967 թ.-ին:                   

Բժշկական ինստիտուտում տուբերկուլոզի դասավանդման սկիզբը դրվեց պրոֆեսոր Ռ. Գյանջեցյանի (1947թ., ֆակուլտատիվ կուրս), ապա 1950-ից` ֆակուլտետային թերապիայի ամբիոնում դոցենտ Թ. Բաբայանի և պրոֆեսոր Ե. Ստամբոլցյանի կողմից:

1967-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում բացվեց տուբերկուլոզի ամբիոնը՝ պրոֆեսոր Գ. Կարապետյանի գլխավորությամբ:

1972-93թթ.-ին ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Է. Կարապետյանը:

1994թ.-ից Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆթիզիատրիայի ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Մ. Սաֆարյանը: Պրոֆեսոր Մ. Սաֆարյանը Հայաստանի ֆթիզիատորների ասոցիացիայի նախագահն է, ԺԴ.00.03 «Ներքին հիվանդություններ» մասնագիտությամբ պաշտպանության խորհրդի և ՌԴ «Туберкулез и болезни легких « գիտագործնական ամսագրի խմբագրային խորհրդի անդամ:

1998-2012թթ.-ին ֆթիզիատրիայի ամբիոնը վերանվանվեց ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոն:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ֆթիզիատրիան դասավանդվում է ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողներին` 10 օր տևողությամբ (3.5 կրեդիտ), ցիկլային պարապմունքի տեսքով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներն առարկան անցնում են 5-րդ կուրսում՝ 5-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով:

Ուսումնառության ընթացքում ուսանողները ֆթիզիատրիայի հիմունքների շրջանակներում ստանում են տեսական գիտելիքներ, ձեռք են բերում գործնական հմտություններ, մասնակցում հիվանդների ախտորոշման և բուժման գործընթացին:

Ամբիոնի կողմից հրատարակվել են դասագրքեր և 20-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով.

  • Սաֆարյան Մ.Դ. և համահեղ. «Ֆթիզիատրիա» (Երևան, 2003),
  • M.D. Safaryan և համահեղ. TB Manual for medical students, (Yerevan, 2007),
  • Սաֆարյան Մ.Դ., Գևորգյան Ա.Պ. և համահեղ. «Ֆթիզիատրիայի հիմունքներրը», 2010,
  • Сафарян М.Д., Геворкян А.П. и соавт. «Основы фтизиатрии» (Ереван, 2010),
  • G.R. Minassian, M.D. Safaryan և համահեղ. «Basics of Phthisiology», (Yerevan, 2010),
  • Սաֆարյան Մ.Դ., Գևորգյան Ա.Պ, Մինասյան Գ.Ռ. «Ֆթիզիատրիայի մասնավոր հարցեր», (Երևան, 2015),
  • Сафарян М.Д., Геворкян А.П., Минасян Г.Р. «Частные вопросы фтизиатрии», (Ереван, 2015),
  • M.D.Safaryan, G.R.Minassian, A.P. Gevorgyan «SRECIAL ASPECTS OF PHTHISIOLOGY», (Yerevan, 2015):

Ամբիոնում հետդիպլոմային ուսուցում են ստանում կլինիկական օրդինատորներ (1 տարի ուսուցման տևողությամբ):

Ամբիոնի աշխատակիցները վարում են ֆթիզիատրիայի դասընթացներ կատարելագործվող բժիշկների և բուժքույրերի համար:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը աշխատել է հետևյալ գիտական թեմաների շուրջ.

  • «Տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի զուգորդումը Հայաստանում», 2006-2010թթ.,
  • «Բազմաօրգանային տուբերկուլոզը Հայաստանում», 2011-2013թթ.,
  • «Տուբերկուլոզի դեղակայուն հարուցիչներով զարգացած հիվանդության առանձնահատկությունները ուղեկցող հիվանդությունների պայմաններում», 2014-2017թթ.։
  • Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ. Սաֆարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն՝ հետևյալ թեմաներով.
  • «Կանանց գենիտալ տուբերկուլոզի կլինիկական ընթացքը Հայաստանում և նրա ախտորոշման ժամանակակից սկզբունքները» (Սոցկայա Օ.Լ., 1998թ.),
  • «Առաջին անգամ հայտնաբերված թոքերի պալարախտով հիվանդների մոտ ցիտոկինների արտադրությունը քիմիոթերապիայի կարճատև բուժման ժամանակ» (Գասպարյան Ա.Վ., 2004թ.),
  • «Թոքերի պալարախտով նոր հայտնաբերված և հիվանդության կրկնությամբ հիվանդների կարճատև քիմիաթերապիայի արդյունավետությունը» (Մինասյան Գ.Ռ., 2005թ.),
  • «Կլինիկական և սոցիալական գործոնների ազդեցությունը տուբերկուլոզից մահացածների վրա Հայաստանում» (Եղիազարյան Լ.Մ., 2005թ.),
  • «Կլինիկասոցիալ զուգահեռները տուբերկուլոզի հիվանդների շրջանում, դեղորայքակայունության տարբեր դրսևորումների առկայության դեպքում» (Խաչատրյան Դ.Գ., 2006թ.),
  • «Մանկական տուբերկուլոզի կլինիկահամաճարակաբանական բնութագիրը Հայաստանում» (Գևորգյան Ա.Պ., 2008թ.)։
  • Պրոֆ. Մ. Սաֆարյանի ղեկավարությամբ պատրաստվում է պաշտպանության լաբորանտ Ն. Ազիզյանի թեկնածուական ատենախոսությունը «Տուբերկուլոզի կլինիկական ընթացքի յուրահատկությունները և բուժման արդյունավետությունը ՄԻԱՎ վարակի պայմաններում» թեմայով:

Համագործակցություն

Ամբիոնը համագործաքցում է ՌԴ Կուրսկի պետական բժշկական համալսարանի ֆթիզիատրիայի ամբիոնի հետ:

 

Աշխատակազմ