• Հայ
  • Рус
  • Eng

Հանրային առողջության և առողջապահության ամբիոն

  • Պատմություն

Հիմնադրվել է 1926թ., վերանվանվել է 2013թ.:

Պատմություն

Հիմնադրվել է 1926թ., վերանվանվել է 2013թ.:

Հիմնադրվել է 1926թ. Երևանի բժշկական ինստիտուտի կազմում` որպես սոցիալական հիգիենայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Ս. Խ. Բաղդասարյանը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում մասնագիտական ցիկլեր են անցկացվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի, ինչպես նաև «Հանրային առողջություն», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների մագիստրատուրայի ծրագրերով ուսուցանվող ուսանողների համար: Ամբիոնի կողմից մշակված ծրագրերն ընդգրկում են հետևյալ ուսումնական մոդուլները`

«Հանրային առողջություն»,
«Բժշկակենսաբանական վիճակագրություն»,
«Առողջապահության կազմակերպում»,
«Բուժական հաստատությունների կառավարում»,
«Ստոմատոլոգիական օգնության կազմակերպում»,
«Առողջապահական խնդիրների լուծման հարացույց»,
«Տվյալների բազայի կառավարում»,
«Առողջապահության կառավարման հիմունքներ»,
«Առողջապահության մարկետինգ»,
«Առողջապահության տնտեսագիտություն»:
«Հանրային առողջություն»

Ծրագիրն ընդգրկում է բնակչության հիվանդացության, հաշմանդամության, մահացության, վերարտադրության, բժշկասոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների հետազոտման և գնահատման մեթոդաբանության ուսումնասիրությունը:

«Բժշկակենսաբանական վիճակագրություն»

Մոդուլի շրջանակներում ուսումնասիրվում են վիճակագրական հետազոտությունների անցկացման հիմնական սկզբունքները և մեթոդները, ինչպես նաև բժշկակենսաբանական հետազոտություններում կիրառվող վիճակագրական վերլուծական մեթոդները:

«Առողջապահության կազմակերպում»

Մոդուլն ընդգրկում է առողջապահության կառավարման, տնտեսագիտության, ֆինանսավորման, բուժօգնության որակի և դրա արդյունավետության գնահատման, ինչպես նաև բնակչության տարբեր խմբերի համար բուժօգնության կազմակերպման և մատուցման հիմունքների ուսումնասիրությունը:

«Ստոմատոլոգիական օգնության կազմակերպում»

Կուրսը նախատեսված է ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար և ընդգրկում է երեխաների ու մեծահասակ բնակչության համար ստոմատոլոգիական ծառայությունների կազմակերպման և մատուցման հիմունքները ընդհանուր պրակտիկայի ստամատոլոգների կողմից:

«Բուժական հաստատությունների կառավարում»

Մոդուլի շրջանակներում ներկայացված են բժշկական հաստատություններում կիրառվող կառավարման հիմնական տեխնոլոգիաները, քննարկվում են շուկայական պայմաններում կլինիկական գործունեությունը կազմակերպելու նպատակով օգտագործվող կառավարման առանձնահատկությունները, մեթոդներն ու գործառույթները:

«Առողջապահական խնդիրների լուծման հարացույց»

Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին գնահատել բնակչության առողջության, առողջապահական բնագավառի հիմնախնդիրները, որոշել դրանց կարևորության աստիճանը, աստիճանակարգել և գտնել խնդրի լուծման առավել արդյունավետ ուղիները: Խնդիրների արդյունավետ լուծման համար մագիստրոսին ներկայացվում է «խնդրի լուծման հարացույցը», դրա իրագործման քայլերի հերթականությունը:

«Տվյալների բազայի կառավարում»

Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին ժամանակակից համակարգչային ծրագրերով հավաքել և պահպանել հանրային առողջությանը և բժշկագիտությանը վերաբերող վիճակագրական տվյալներ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցանիշների, բնակչության ֆիզիկական զարգացման, հիվանդացության, հաշմանդամության, մահացության, բուժհիմնարկների գործունեության, առողջապահական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ, վերամշակել և նախապատրաստել դրանք արդիական վիճակագրական մեթոդներով վերլուծելու և գնահատելու համար:

«Առողջապահության կառավարման հիմունքներ»

Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին անցկացնել մարդկային ռեսուրսների վերլուծություն հաստատություններում և տարածաշրջաններում, առաջարկել անձնակազմի կարգապահական կառավարման միջոցներ, գնահատել առողջապահական կոնկրետ հաստատություններում նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, վերլուծել և գնահատել բուժօգնության որակը իրավիճակային խնդիրների օրինակների հիման վրա:

«Առողջապահության մարկետինգ»

Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին մարկետինգի տեսական հիմունքները, շուկայական հարաբերությունների համակարգում առողջապահության գործունեության առանձնահատկությունները, այլընտրանքային բուժօգնության տնտեսական գնահատման մեթոդները, իրականացնել բժշկական կազմակերպությունների մարկետինգային գործունեության վերլուծություն, սահմանել մարքետինգային ռազմավարություն, կազմել մարկետինգային հետազոտության պլան, գնահատել մրցակցային միջավայրը շուկայի նպատակային հատվածում, բիզնես-պլանի ֆինանսական բաժնի բովանդակությունը, բժշկական ծառայության գնագոյացման մեթոդաբանության էությունը:

«Առողջապահության տնտեսագիտություն»

Մոդուլը նախատեսված է մագիստրոսական ծրագրի ուսանողների համար: Ծրագրի նպատակն է սովորեցնել մագիստրոսին վերլուծել ՀՀ առողջապահության ոլորտում տնտեսական հարաբերությունների բարեփոխումները, առողջապահության ֆինանսավորման աղբյուրները, ստացիոնար և ամբուլատոր բուժօգնության վճարման մեթոդները, բժշկական կազամակերպությունների տարբեր իրավական ձևերը, առողջապահության ֆինանսավորման հարցում այլ երկրների փորձը, առողջապահական կազամակերպությունների ֆինանսական միջոցների շարժի կառավարման և ֆինանսավորման հարցերը, ՀՀ քաղաքացիների անվճար բուժօգնության ապահովման պետական երաշխիքների համակարգի տնտեսական ուսումնասիրման առանձնահատկությունները, շուկայական պայմաններում բուժաշխատողների աշխատանքի վարձատրության ձևերը:

Հետդիպլոմային ուսուցում

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով 2 և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:

Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է ՀՀ բնակչության տարբեր սեռատարիքային և այլ խմբերի առողջության ուսումնասիրությանը: Ամբիոնի կողմից արվում են գիտագործնական առաջարկներ, որոնք ուղղված են ուսումնասիրվող խմբերի բժշկականխարգելման օգնության կատարելագործմանը` երկրի սոցիալ-տնտեսական նոր պայմաններում։

Ամբիոնի աշխատակազմը

Հայրապետյան Անահիտ Կառլենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Դումանյան Դերենիկ Հրանտի բ.գ.դ., պրոֆեսոր
Թադևոսյան Արտաշես Էդուարդի բ.գ.դ., պրոֆեսոր
Ազնաուրյան Սմբատ Արտաշեսի բ.գ.թ., պրոֆեսոր
Սականյան Գաննա Համլետի բ.գ.թ., դոցենտ
Տեր-Հովակիմյան Ալեքսանդր Վահանի բ.գ.թ., դոցենտ
Դումանյան Գուրգեն Դերենիկի բ.գ.թ., դոցենտ
Սուքիասյան Ռոբերտ Ռաֆիկի բ.գ.թ., դոցենտ
Հարությունյան Ջեմմա Մելսիկի բ.գ.թ., ավագ դասախոս
Վարուժանյան Հասմիկ Ավետիսի բ.գ.թ., ավագ դասախոս
Մարկոսյան Աստղիկ Մհերի բ.գ.թ., դասախոս
Մելիք-Նուբարյան Դավիթ Գնելի դասախոս
Գրիգորյան Արտակ Աշոտի դասախոս
Մնացականյան Քրիստինա Ալեքսանդրի հ.ա.մ. դասախոս
Մանուկյան Ռուզաննա Գ. հ.ա.մ. դասախոս
Հայրապետյան Մարինե դասախոս
Արեստակեսյան Լուսինե Հուսիկի դասախոս
Սիրականյան Լիլյա Հայկի ասիստենտ
Պողոսյան Նաթելա Ս. ասիստենտ
Բակալյան Զարուհի ասիստենտ
Պարսեղյան Արթուր Է. ասիստենտ
Մկրտչյան Անդրանիկ ասիստենտ

Աշխատակազմ