• Հայ
  • Рус
  • Eng

Էնդոկրինոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1980թ.-ին։

1980թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտում բացվել է ներզատաբանության` էնդոկրինոլոգիայի ամբիոնը` Պերճ Արիստակեսի Վարդապետյանի ղեկավարությամբ: Այն հետագայում դարձել է կուրս ԵՊԲՀ -ի ներքին հիվանդությունների ամբիոնում, այնուհետև 2004-ին վերաբացվել է` Էլզա Միքայելի Հայրապետյանի ղեկավարությամբ, որն ղեկավարել է ամբիոնը 2004-2008թթ:

Պատմություն

Հիմնադրվել է 1980թ.-ին։

1980թ.-ին Երևանի բժշկական ինստիտուտում բացվել է ներզատաբանության` էնդոկրինոլոգիայի ամբիոնը` Պերճ Արիստակեսի Վարդապետյանի ղեկավարությամբ: Այն հետագայում դարձել է կուրս ԵՊԲՀ -ի ներքին հիվանդությունների ամբիոնում, այնուհետև 2004-ին վերաբացվել է` Էլզա Միքայելի Հայրապետյանի ղեկավարությամբ, որն ղեկավարել է ամբիոնը 2004-2008թթ:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների ձևով: Ամբիոնում առարկայի ուսուցումն իրականացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և արտասահմանցիների ուսուցման ֆակուլտետների 5-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների ժամանակ (ընդհանուրը` 90 ժամ, որից 20 ժամ` դասախոսություն, 40 ժամ` գործնական, 30 ժամ` արտալսարանային), նաև մագիստրատւրայի ուսանողների համար՝ 5-օրյա ցիկլային պարապմունքների ժամանակ (ընդհանուր 30 ժամ, որից՝ 20 ժամ գործնական, 10ժամ՝ դասախոսություն): 2015-2016 ուստարվանից էնդոկրինոլոգիայի դասընթաց են անցնում նաև ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողները: Գործնական պարապմունքների ընթացքում անցկացվում են նաև դասախոսություններ և կլինիկական դեպքերի քննարկումներ, ուսանողները մասնակցում են հիվանդների բուժայցելություններին, էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակների ուսումնասիրմանը:

Ամբիոնի կողմից ստեղծվել են բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերին համապատասխան ուսումնամեթոդական ձեռնարկներ: Դասընթացներն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում անցկացվում է կլինիկական օրդինատուրայում` 2, ասպիրանտուրայում` 3 տարի տևողությամբ: Ամբիոնի կլինիկական բազաներն են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան և «Արմենիա» ՀԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքը, որտեղ առարկայի ուսուցման համար ստեղծված են բոլոր պայմանները:

 Գիտահետազոտական աշխատանքներ

Էնդոկրինոլոգիայի ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով`

  • երեխաների և դեռահասների մոտ տիպ 1 շաքարային դիաբետ, նրա բարդությունների առանձնահատկություններն ու տարածվածությունը,
  • էմբրիոնալ գենեզի պրոտեոգլիկանների պաշտպանիչ էֆֆեկտի ուսումնասիրությունը ենթաստամոքսային գեղձի ինսուլյար ապարատի վրա,
    աղիքային միկրոֆլորայի դերը արգինազային համակարգում և տիպ 1 շաքարային դիաբետի էթիոլոգիայում,
  • ՀՀ տարբեր շրջաններում օստեոպորոզի պատճառները և տարածվածությունը, պոստմենոպաուզալ շրջանում կանանց մոտ օստեոպորոզով հիվանդացության բնութագիրը,
  • կարճահասակության խնդիրի առանձնահատկություններն ու տարածվածությունը Հայաստանում,
    կլինիկոմետաբոլիկ, հորմոնային և ոսկրային փոխանակության առանձնահատկությունները ճարպակալման դեպքում,
    պոլիգլանդուլյար էնդոկրին համախտանիշներ:

Համագործակցություն

Էնդոկրինոլոգիայի ամբիոնը համագործակցում է՝

  • Համառուսական էնդոկրին գիտական կենտրոնի,
  • Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիական կլինիկայի,
  • Խարկովի բժշկական ինստիտուտի,
  • Ուկրաինայի հետդիպլոմային ուսուցման էնդոկրինոլոգիական ամբիոնի,
  • Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ,
  • Բեյ Արեայի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիա,
  • Բազելի, Շվեյցարիա, համալսարանական մանկական հիվանդանոցի,
  • Ավստրիայի Գրաց քաղաքի համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի կլինիկաների  հետ,
  • Միացիալ Թագավորության Elizabeth Queen University Hospital ,Glasgow, Royal University Hospital, London:

Աշխատակազմ